02/04/2020 11:54
Քաղաքացիներին վերահսկելու անհրաժեշտություն են ունենում այն կառավարությունները, որոնք չունեն լեգիտիմություն և որոնց իշխանությունը չի բխում ժողովրդից. ՀՀ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստին անդրադարձավ հեռախոսների միջոցով մարդկանց տեղաշարժը հսկելու նախագծին:
«Մինչև օրս անհեթեթ մեկնաբանություններ եմ լսում՝ գաղտալսումներ և այլն: ՀՀ օրենսդրությունը տալիս է հնարավորություններ օրենքով սահմանված դեպքերում և կարգով, առանց կորոնավիրուսի, գաղտնալսել, հետևել, այլ օպերատիվ միջոցառումներ անել բոլոր այն դեպքերում, երբ օրենքով սահմանված դրա անհրաժեշտությունը կա:
Հետևաբար, պետությունն ու կառավարությունը դա իրականացնելու համար որևէ հավելյալ գործիք ներգրավելու անհրաժեշտություն չունի», - ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց` այդ մեկնաբանություններին այլ անվանում, քան անհեթեթությունն է, չեն կարող որակվել:
«Այն կառավարությունը, որը քաղաքացիների 75-80 տոկոսի անվերապահ աջակցությունն է վայելում, ի՞նչ կարիք ունի վերահսկելու: Քաղաքացիներին վերահսկելու անհրաժեշտություն են ունենում այն կառավարությունները, որոնք չունեն լեգիտիմություն և որոնց իշխանությունը չի բխում ժողովրդից», - ասաց ՀՀ վարչապետը: