Ծնվել է Արման Նշանյանի առաջնեկը. փոքրիկը կրում է տատիկի՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Շաքե Թուխմանյանի անունը

03/04/2020 21:11

Ծնվել է Արման Նշանյանի առաջնեկը. փոքրիկը կրում է տատիկի՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Շաքե Թուխմանյանի անունը


Մարտի 30-ի լուսադեմին Երևանի Էրեբունի հիվանդանոցում լույս աշխարհ է եկել դերասան Արման Նշանյանի դուստրը: Aysor.am-ի հետ զրույցում նորաթուխ հայրիկը տեղեկացրեց՝ 3 կիլոգրամ 300 գրամ քաշով և 49 սմ հասակով փոքրիկն ու մայրիկն իրենց լավ են զգում:

Ամուսինների առաջնեկը կրում է հայրական տատիկի՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Շաքե Թուխմանյանի անունը: Դա Արմանի կնոջ՝ Վիկայի ընտրությունն է:

«Կինս շատ է հավանում այդ անունը: Մայրս վաղուց էր տեղեկացել, որ թոռնուհին իր անունն է կրելու, ու իրեն շա՜տ շոյված է զգում: Տրամադրությունն էլ բարձր է», - նշեց մեր զրուցակիցը:

Ապագա փոքրիկի սեռը ծնողները նախապես են իմացել: Դերասանը խոստովանում է՝ ինքն այն հայրիկներից է, ով երազել է դստրիկ ունենալու մասին: Նկատում է՝ այն դերը, որն այս կյանքում կնոջն է վերապահված, ամենաբարդն է: Ամեն դեպքում, իր ընտանիքի կանայք՝ տատիկը, մայրն ու կինը, միշտ իրենց տղամարդկանց հաջողության գրավականն են եղել:

«Ամենալավ տղամարդուն անգամ կինն է աշխարհ բերում ու մեծացնում, հաջողակ ու կայացած տղամարդկանց կողքին էլ հիմնականում ամուր ու խելացի կանայք են լինում: Նրանք մեզ թիկունք են կանգնում, ճիշտ խորհուրդներ տալիս: Իմ կյանքում էլ է այդպես. մինչև կնոջս «գտնելն» ինձ հոգեպես կայացած չէի համարում: Նույնն էլ հայրիկիս համար կասեմ. իմ աչքի առջև է ծնողներիս օրինակը, թե ինչպես է մայրս հայրիկիս համար ամուր մեջք եղել, ինչ կայուն ու հրաշալի կին էր տատիկս: Եթե հարաբերությունների արմատը սերն է, ապա ցանկացած կին այս կյանքում իր ճանապարհը դեռ չգտած տղամարդուն կարող է ճիշտ հունի մեջ գցել, նրա կյանքում իսկական «հեղաշրջում» անել», - վստահեցրեց նա:

Արման Նշանյանի խոսքով՝ փոքրիկին ոչ թե միայն պետք է սովորեցնել, այլ նաև՝ նրանից սովորել: Ու ինքն առաջնահերթ իրեն ընձեռված հենց այդ հնարավորությունն է օգտագործելու:

«Ես պատրաստվում եմ իմ երեխայից շատ բան սովորել: Իսկ երբ ինքը պատանեկություն թևակոխի, կցանկանամ իրեն փոխանցել ընտանիքի՝ իմ կարծիքով ճիշտ կառուցվածքի տեսակը: Նա պետք է տեսնի կնոջ և տղամարդու փոխաբերվելու ճիշտ ձևը, հարաբերությունների տոկունությունն ու մաքրությունը, ներդաշնակությունն ու համերաշխությունը: Ամուր աղջիկ ունենալու միտքն ինձ շատ է գերում: Իսկ կնոջ ամրությունն ինձ համար նրա կանացիությունն է, խելքը, մտածելակերպը: Այնպես որ, մենք իրար սովորեցնելու շատ բան ունենք: Եթե տեսակով իր մայրիկին նման լինի, ապա կարծում եմ՝ հրաշալի ընկեր ու հենարան կլինի իր ընտրած տղամարդու համար», - նկատեց դերասանը:

Թեև կրտսեր Շաքեն ընդամենը 3 օրական է, սակայն նորաթուխ հայրիկի խոսքերով՝ «խարակտեր» ունի: Ի տարբերություն նորածինների՝ ոչ այնքան հստակ հայացքի, Շաքեն ուշադիր է ուսումնասիրում շրջապատը, կենտրոնացած հայացքով է նայում:

«Դեռևս հղիության շրջանում ես ու կինս նրա համար հատուկ ականջակալներով, որոնք հղիների փորին են միանում, երաժշտություն էինք միացնում: Նա դասական, օպերային ու ջազային երաժշտություն էր «լսում»: Հիմա էլ, քնելու ժամանակ իր օրորոցի կողքին ցածր ձայնով նույն երաժշտությունն ենք միացնում, ու հավատացեք՝ հանգիստ ու հաճույքով քնում է», - ժպիտով պատմեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով փոքրիկին խնամելու հարցին ու քառասնօրյա ավանդույթին՝ Արման Նշանյանը նկատեց՝ կորոնավիրուսի հետ կապված կարանտինով պայմանավորված՝ այս ընթացքում տանը կմնա, կնոջ հետ կխնամի փոքրիկին ու կվայելի նրա ջերմ ներկայությունը:

«Ընդհանրապես ես կարծում եմ, որ երեխայի ծնվելու առաջին շրջանում՝ 40, 50 օր պետք է ահմանափակել նրա մոտ ելումուտը: Եթե այս վիրուսը չլիներ, երևի ես երեխային տուն բերելուց մեկ օր անց նկարահանումների կգնայի, ու իմ աշխատանքային ակտիվ գործունեությամբ կզբաղվեի՝ կորցնելով փոքրիկիս կյանքի առաջին ամիսները տեսնելու հնարավորությունը: Փաստորեն, չկա չարիք՝ առանց բարիք: Ես, կինս, երեխաս ու մեր շունիկը կմնանք մեր փոքրիկ աշխարհում: Մեր ծնողներն էլ, բնականաբար, մեզ հաճախ կհյուրընկալվեն: Այդքանով կսահմանափակվենք: Այսպես ավելի ճիշտ է, պետք է Կառավարության կողքին լինենք, հրահանգները կատարենք, որպեսզի կարողանանք հաղթահարել ու կանխել չարիքը», - եզրափակեց Արման Նշանյանը:

Շաքե Արմանի Նշանյանին ծնողները նպատակ ունեն Տաթևի վանքում մկրտել՝ հայր Միքայելի օրհնությամբ: Հավանական ժամկետն աշունն է, սակայն, ինչպես ասում են, Աստված առաջ:

Aysor.am-ը ծնողներ դառնալու կապակցությամբ շնորհավորում է Արման Նշանյանին և կնոջը, փոքրիկ Շաքեին էլ մաղթում ենք անհոգ, առողջ ու երջանիկ տարիներ:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:15 Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 12 վթար Այսօր, 14:00 Բուֆոնը համաձայնեցրել է պայմանագիրը «Յուվենթուսի» հետ Այսօր, 13:53 Բացահայտվել են ավտոմեքենաներից կողային հայելիներ գողանալու դեպքեր Այսօր, 13:48 Լաս-Վեգասում անկարգությունների ժամանակ կրակել են ոստիկանության աշխատակցի գլխին Այսօր, 13:40 Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 375 հազարը Այսօր, 13:33 ՀԿԵ-ն վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի աշխատանքը Այսօր, 13:25 Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 213 նոր դեպք Այսօր, 13:20 Ավարտվել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերության տնօրենի նկտմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը Այսօր, 13:13 Հերթական անգամ կանգնում ենք գազի սակագնի փոփոխության խնդրի առաջ, ինչը ՌԴ-ի կողմից ոչ բարեկամական քայլ է. Պատգամավոր Այսօր, 13:04 Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Այսօր, 12:52 Երկու մարդ է զոհվել Չիկագոյի արվարձաններում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով Այսօր, 12:46 Օրենքը երաշխավորում է ավանդի ապահովությունը, ոչ թե ասում է՝ եթե փողդ չբերես չդնես, ականջներդ կտրելու ենք․ Բագրատյան Այսօր, 12:35 Ոստիկանությունը ուժեղացված ստուգայցեր է իրականացնում Շենգավիթ վարչական շրջանում Այսօր, 12:27 Ալեքսանդր Լուկաշենկոն շուտափույթ ապաքինում է մաղթել Նիկոլ Փաշինյանին Այսօր, 12:19 Բարերար Միքայել Վարդանյանը 93 մլն դրամ է նվիրաբերել Երևանի նպաստառու ընտանիքների, հաշմանդամություն ունեցող բոլոր 468 անչափահաս երեխաներին (Տեսանյութ) Այսօր, 12:11 Վարչապետը երկու նոր նշանակում է արել Այսօր, 12:02 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ Այսօր, 11:57 Արցախի նախագահը Տոյոտա LC 200 է նվեր ստացել, սակայն աշխատանքի կգնա իր էլեկտրամոբիլով Այսօր, 11:50 «Թռչնոց բույն» որբանոց-վարժարանի սաներին փոխանցվել է «Իմ քայլը» հիմնադրամի հատկացրած աջակցություն-նվերը Այսօր, 11:44 Ներկայում ունենք 3 տրիլիոնի կարգի ավանդ. Միքայել Մելքումյան Այսօր, 11:40 Մանհեթենում ցուցարարները թալանել են խանութներ (Տեսանյութ) Այսօր, 11:33 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից դուրս է գրվել 101-ամյա կինը Այսօր, 11:25 ՊԵԿ-ը հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը Այսօր, 11:17 Ռոսատոմը մշակում է քաղցկեղի բուժման համար նոր արդյունավետ սարքավորում Այսօր, 11:16 Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 դեպք Այսօր, 11:09 Թրամփ. ԱՄՆ-ում անկարգությունները ներքին ահաբեկչության գործողություններ են Այսօր, 11:06 Նավթի համաշխարհային գներն աճում են Այսօր, 11:05 Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը Այսօր, 10:58 Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 517-ով, մահացել՝ 20 մարդ Այսօր, 10:54 Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին. Արմեն Մուրադյան Այսօր, 10:47 Ավտովթար՝ Երևան-Աբովյան ավտոճանապարհին․ կա տուժած Այսօր, 10:40 Շենգավիթում Հունիսի 1 են նշել. վարչապետն ԱԱԾ-ին հանձնարարել է զբաղվել կազմակերպիչներով (Տեսանյութ) Այսօր, 10:32 Չի բացառվում, որ նիստն ավարտելուց հետո քվեարկենք և որոշում ընդունենք այսօր ևս մեկ նիստ անելու վերաբերյալ. ԱԺ նախագահ Այսօր, 10:27 «Ներսես Երիցյանին միջանցքում չե՞ք տեսել». ԿԲ փոխնախագահը բացակայում էր նիստերի դահլիճից Այսօր, 10:24 Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան Այսօր, 10:20 Երևանի մի շարք հասցեներում լույս չի լինի Այսօր, 10:16 «Իրատես». Ավինյանը «գուժել» է՝ առաջիկայում ավելի մեծ թվով վարակակիրներ ու մահեր են լինելու Այսօր, 10:08 «Հրապարակ». ԼՀԿ-ն դիմում է գրել ԱԺ նախագահին, որ բոյկոտի օրերի բացակաները հարգելի համարվեն Այսօր, 10:05 «Իրատես». Ռուսաստանում շատ վատ են ընկալվել Արայիկ Հարությունյանի կոնսենսուսային վերջին նշանակումները Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Արտակ Դավթյանի տղան ծառայում է անպիսի զորամասում, որը սահմամամերձ չէ, բավականին «փափուկ տեղ» է համարվում Այսօր, 09:55 «Հրապարակ». Էդվարդ Նալբանդյանը հուսախաբ է արել Այսօր, 09:49 «Ժողովուրդ». Հայաստանի կրթական համակարգում անմխիթար վիճակ է Այսօր, 09:44 «Փաստ». Մեր իրականության մեջ անցած երկուսուկես ամիսը կարելի է բնութագրել որպես ծայրահեղությունների շրջան Այսօր, 09:40 «Հրապարակ». Արսեն Թորոսյանը պարետատնից պահանջում է «մեկ պատուհանի սկզբունքը» կիրառել և ղեկավարումը հանձնել իրեն 01/06/2020 20:30 Նեթանյահուն ոստիկանություն է դիմել սպանության սպառնալիքների պատճառով 01/06/2020 20:13 Ուկրաինայում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 24 հազարը 01/06/2020 20:05 Վաշինգտոնում ցուցարարներն այրել են «նախագահական եկեղեցին» 01/06/2020 19:59 Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը 01/06/2020 19:53 Twitter-ում հայտնվել է լուսանկար, որը կարող է «սպանել» Samsung սմարթֆոնները 01/06/2020 19:49 Նեպալում ավտոբուսի և բեռնատարի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով մահացել է 12 մարդ 01/06/2020 19:44 Գործարկվել է երեխաների համար նախատեսված Հանրապետության նախագահի կայքը 01/06/2020 19:35 Չինաստանում մեկնաբանել են ԱՀԿ-ի հետ ԱՄՆ հարաբերությունների խզումը 01/06/2020 19:24 Ծանր վիճակում է կորոնավիրուսով վարակված 440 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 50 քաղաքացի. նախարար 01/06/2020 19:14 Վրաստանը չի կարողանա բացել սահմանը Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների համար 01/06/2020 19:07 Բոստոնում բողոքի ցույցերի ընթացքում տուժել է 7 ոստիկան 01/06/2020 18:50 Վրաստանի վարչապետը կոչ է անում քաղաքացիներին դիմակներ կրել 01/06/2020 18:46 Մեր աղջնակին փոքրիկ «կռուասանչիկ» ենք կոչում. Ծնվել է Արևիկ Ալավերդյանի երկրորդ զավակը 01/06/2020 18:38 Առանց երկրորդ ալիքի. Իտալիայում նկատվում է կորոնավիրուսի ակտիվության անկում 01/06/2020 18:32 Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի մոտ 3000 նոր դեպք 01/06/2020 18:26 Ուժեղացված հսկողություն և մշտադիտարկումներ՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում 01/06/2020 18:12 Արարատ Միրզոյանը Երևանում ընդունել է Արցախի իր պաշտոնակցին 01/06/2020 18:10 300.1 հոդվածի հետ կապված իրավական որոշակիություն խնդիր բացարձակ չկա. Արթուր Դավթյան 01/06/2020 18:04 Ամենահաճախակի խախտումները գեղեցկության սրահներում, դեղատներում և ստոմատոլոգիական կենտրոններում են․ ԱԱՏՄ 01/06/2020 18:01 Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը 01/06/2020 17:51 ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ 01/06/2020 17:42 50 նամակ, 50 ժպիտ. Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաները պլանշետներ կստանան 01/06/2020 17:32 Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 333 նոր դեպք 01/06/2020 17:11 Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող Իրանի քաղաքացիներն իրավունք ունեն առանց արտոնագրերի մուտք գործել Հայաստան 01/06/2020 17:06 Մարմարաշեն գյուղի 17-ամյա բնակիչը կալանավորվել է 21-ամյա երիտասարդի սպանության համար 01/06/2020 16:55 Սամվել Բաբայանը մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնի առաջարկություններ Արցախի անվտանգության խորհրդի նոր կանոնադրության և կառուցվածքի վերաբերյալ 01/06/2020 16:51 Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել իշխանազանցություն, պաշտոնեական կեղծիք կատարելու և խոշոր չափերով կաշառք ստանալու համար 01/06/2020 16:48 Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շրջանակում 8923 շահառու ստացել է ընդհանուր շուրջ 1.7 մլրդ դրամ 01/06/2020 16:42 Առաջիկա օրերին մարզերում և Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 01/06/2020 16:38 «Հելթ թոն»-ը սննդային հավելում է, ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոց. ԱՆ 01/06/2020 16:35 Այսօր ԱԻՆ-ը հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել է 1168 վարակազերծում 01/06/2020 16:27 ՀՀ ՔՕ 300․1 հոդվածը սկզբունքորեն հակասահմանադրական է ու չի կարող կիրառվել. Գոռ Հովհաննիսյան 01/06/2020 16:21 Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ 01/06/2020 16:20 Հայկ Մարությանի խոսնակը կորոնավիրուսի մասին անձնական տվյալները չի մեկնաբանում 01/06/2020 16:16 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պատվիրակությանը 01/06/2020 16:10 Վարչապետ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետը 01/06/2020 15:52 Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում չկան «Փաշինյաններ» ու «Զելենսկիներ» 01/06/2020 15:47 Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Լիոն-Երևան մարդասիրական չվերթը 01/06/2020 15:40 Վարկային ծառայություններ մատուցելու վերաբերյալ կեղծ խոստումներ տալով՝ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումարներ 01/06/2020 15:30 Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա Նազելին հիվանդանոցից դուրս է գրվում 01/06/2020 15:23 14-ամյա պատանին իր մոտ եղած դանակով հարվածել է 16-ամյա տղայի թիկունքին՝ պատճառելով մարմնական վնասվածք 01/06/2020 15:10 Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել. պատասխանը հայտնի է 01/06/2020 15:09 Գյումրիում շների կողմից հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխան երկրորդ անգամ վիրահատվել է 01/06/2020 15:07 Գլխավոր դատախազը չի բացառում, որ մինչև արտակարգ դրության ավարտը Ռոբերտ Քոչարյանի՝ հիվանդանոցում մնալու հայցը, կարող է բողոքարկվել (Տեսանյութ) 01/06/2020 14:58 Ռոբերտ Քոչարյանի գործը դատարանի վարույթում է, հետևաբար որոշումներ կայացնողը դատարանն է. Գլխավոր դատախազ 01/06/2020 14:45 Հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին կանցկացնենք այդ 700-ից ավելի անձանց քննական պրոցեսը. փոխնախարար 01/06/2020 14:26 Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հույս է հայտնել, որ ապաքինված կլինի և կմասնակցի հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք շքերթին 01/06/2020 14:05 Հեմոդիալիզ ստացող շաքարային դիաբետով հիվանդ 47-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը 01/06/2020 14:00 Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 372 հազարը 01/06/2020 13:57 Նոր նշանակումներ են կատարվել Մայր Աթոռում 01/06/2020 13:53 Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 162 մարդ 01/06/2020 13:48 Երբ եղել եմ իրենց տանը, ոչ մի կոնտակտ չենք ունեցել վարչապետի, Աննա Հակոբյանի կամ երեխաների հետ, այնուամենայնիվ, այսօր թեստ եմ հանձնելու․ Հրաչյա Հակոբյան 01/06/2020 13:42 ՀԾԿՀ-ն առաջարկում է չնվազեցնել բնակիչների գազի գինը, բարձրացնել գյուղատնտեսական ոլորտի և խոշոր սպառողների համար և միջին սակագին սահմանել $283,14 հաշվարկով 01/06/2020 13:36 Վալենտինա Մատվիենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ 01/06/2020 13:29 Քրեական ենթամշակույթին հարող անձանց բացահայտման հարցում խիստ և հետևողական ենք լինելու. Արթուր Դավթյան 01/06/2020 13:25 Ոստիկանությունը ուժեղացված ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում

Տվյալ բաժնի վերջին նյութերը