Արցախի դատախազությունը 17 հաղորդումից 7-ի առթիվ հարուցել է քրեական գործեր. Արցախի ՄԻՊ

03/04/2020 15:59

Արցախի դատախազությունը 17 հաղորդումից 7-ի առթիվ հարուցել է քրեական գործեր. Արցախի ՄԻՊ


ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արտակարգ ռեժիմով հետևել է մարտի 31-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների նախընտրական քարոզչության, քվեարկության և դրա արդյունքների ամփոփման ողջ գործընթացին: Այս մասին հայտնում են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Արդյունքում, Պաշտպանն ընդգծել է հետևյալ կետերը.

1. Պաշտպանն արձանագրում է, որ կայացել են ժողովրդավարական և միջազգային չափանիշներին ընդհանուր առմամբ համապատասխանող ընտրություններ՝ բարձր մրցակցայնության, մասնակցայնության և հանրային վերահսկողության պայմաններում: Այնուամենայնիվ, արձանագրվել են որոշ օրենսդրական ու իրավակիրառական հիմնախնդիրներ, որոնց կարգավորումը կբարձրացնի հետագա ընտրական գործընթացների արդյունավետությունն ու միջազգային չափանիշներին համապատասխանելիությունը:

2. Ընտրական գործընթացների դիտարկման ընթացքում Պաշտպանի աշխատակազմը մշտական կապ է պահպանել պետական լիազոր մարմինների, դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի և ընտրական գործընթացում ներգրավված այլ սուբյեկտների հետ:

3. Մարդու իրավունքների պաշտպանը նախագահի բոլոր թեկնածուներին և կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) նախընտրական շրջանում առաջարկել է հանդիպել՝ քննարկելու իրենց ընտրական իրավունքների իրացման հետ կապված հնարավոր հիմնախնդիրները: Արդյունքում, Պաշտպան Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել հետաքրքրություն հայտնած բոլոր թեկնածուների և քաղաքական ուժերի հետ, արձանագրել իրենց մտահոգությունները և ներկայացրել Պաշտպանի աշխատակազմի կողմից կատարվող աշխատանքները:

4. Նախընտրական քարոզչության փուլում Պաշտպանը մի շարք ահազանգեր է ստացել նախագահի թեկնածուներից և քաղաքական ուժերից, որոնք վերաբերում էին հիմնականում պաստառների վնասմանն ու չթույլատրված վայրերում տեղադրելուն, որոշ համայնքապետների կողմնակալությանն ու նախընտրական քարոզչության կազմակերպչական հարցերում պատշաճ աջակցություն չցուցաբերելուն: Պաշտպանն իր լիազորությունների շրջանակներում կատարել է կոնկրետ գործողություններ ահազանգերի մանրամասները ճշտելու և հնարավոր իրավախախտումները կանխարգելելու ուղղությամբ:

5. Պաշտպանի աշխատակազմը մշտադիտարկման է ենթարկել նաև լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը՝ արձանագրելով ու վերլուծելով ընտրություններին առնչվող ավելի քան 1500 հրապարակում: Այդ ընթացքում Պաշտպանը՝

Ա) Հանդես է եկել իր լիազորություններին վերաբերող մի շարք ենթադրյալ իրավախախտումների մասին ահազանգերի վերաբերյալ հրապարակային հայտարարություններով.

Բ) Սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների կողմից կատարած ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 4 հրապարակման առթիվ՝ դրանք փոխանցելով ԱՀ գլխավոր դատախազություն.

Գ) Արձանագրել է մարդու իրավունքների մշակույթը խաթարող երևույթների հիմնականում դրվագային դրսևորումներ, ներառյալ՝ կոնկրետ խմբերի կամ անձանց հանդեպ անհանդուրժողական ու ատելության խոսք, վիրավորանք, իրականությանն առերևույթ չհամապատասխանող տեղեկություններ, որոնց զգալի մասը տարածվում էր սոցիալական ցանցերի կեղծ օգտատերերի և որոշ լրատվամիջոցների կողմից.

Դ) Արձանագրել է աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում մի խումբ հանրային ծառայողների կողմից հանրային ծառայության հիմնական, հատկապես՝ քաղաքական զսպվածության ու անկողմնակալության սկզբունքների խախտման մասին վկայող մի շարք ահազանգեր ու դրսևորումներ.

Ե) Ի գիտություն է ընդունել ընտրական ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ մի շարք անհստակ ու անհասցե հրապարակային հաղորդումներ, որոնք տրվում էին գլխավորապես նախընտրական քարոզչություն իրականացնող սուբյեկտների կամ նրանց հետ առերևույթ փոխկապակցված անձանց կողմից.

Զ) Նախնականորեն վերլուծել է արձանագրված հիմնախնդիրների օրենսդրական ու իրավակիրառական պատճառները՝ հետագա ընտրական բարեփոխումների համար առաջարկներ մշակելու նպատակով:

6. Պաշտպանը նախընտրական քարոզչության փուլում դիտարկել է հավաքների ընթացքում դրանց մասնակիցների իրավունքների պաշտպանությանը վերաբերող ընթացակարգերն ու պայմանները՝ արագ արձագանքելով մարդու իրավունքների և ազատությունների նկատմամբ պետական մարմինների կողմից միջամտության մասին ահազանգերին:

7. Մարդու իրավունքների պաշտպանը նաև առաջարկներ է ներկայացրել լիազոր մարմիններին քվեարկության օրվա ընթացքում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված միջոցառումների պատշաճ կազմակերպման վերաբերյալ:

8. Պաշտպանի աշխատակազմն արտակարգ ռեժիմով դիտարկել է նաև քվեարկության և դրա արդյունքների ամփոփման ընթացքը՝ և՛ սոցիալական ցանցերով ու լրատվամիջոցներով, և՛ուղիղ հեռարձակմամբ, և՛ դիտորդական խմբերի հետ կայուն կապ պահպանելով:

9. Քվեարկության օրվա ընթացքում թեժ գծի 116 հեռախոսահամարին ստացվել է 12 դիմում, որից 6-ի վերաբերյալ տրամադրվել է խորհրդատվություն առանձին իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին, իսկ 6-ը վերաբերել է հաշվառման և ընտրական ցուցակներում ընդգրկված չլինելու հարցերին, որոնց կարգավորման մասով Պաշտպանի աշխատակազմը ձեռնարկել է համապատասխան միջոցներ:

10. Քվեարկության օրվա ընթացքում սոցիալական ցանցերի և լրատվամիջոցների դիտարկման արդյունքում Պաշտպանի աշխատակազմը հնարավորինս հավաքագրել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ հրապարակային հաղորդումները: Տվյալ ահազանգերի վերաբերյալ Պաշտպանը շեշտադրում է՝

Ա) Պաշտպանի աշխատակազմը հրավիրել է ԱՀ գլխավոր դատախազության ուշադրությունը 17 հաղորդման վրա, որոնք բոլորն էլ ընթացքավորվել են, իսկ դրանցից 7 հաղորդման առթիվ քրեական գործեր են հարուցվել.

Բ) Պաշտպանը ողջունում է, որ իրավապահ մարմինները փաստացի փոխել են իրավակիրառ պրակտիկան և սկսել են անհապաղ հարուցել քրեական գործեր համապատասխան առիթների և հիմքերի առկայության դեպքում, ինչը հնարավորություն է տալիս նրանց բոլոր հանգամանքներն ուսումնասիրել օպերատիվ ու արդյունավետ կերպով.

Գ) Իր լիազորություններին առնչվող դեպքերով Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսելու, որպեսզի կարողանա ավելի համակողմանիորեն հետևել իրավապահ մարմինների գործողություններին տվյալ հաղորդումների շուրջ.

Դ) Պաշտպանի աշխատակազմն ավելի երկարաժամկետ կտրվածքում վերլուծելու է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումները և իրավապահ մարմինների քննությունների արդյունքները, որպեսզի վերհանի դրանց պատճառները և համապատասխան առաջարկներ ներկայացնի պատկան մարմիններին ընտրական օրենսդրության ու պրակտիկայի հետագա բարեփոխման ուղղությամբ:

11. Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ քվեարկության օրն ընտրական իրավախախտումների գերակշիռ մասը կրում էր դրվագային ու ոչ դիտավորյալ բնույթ՝ պայմանավորված կազմակերպչական խնդիրներով և ընտրական գործընթացներում ընդգրկված որոշ անձանց կողմից օրենսդրության ոչ պատշաճ իմացությամբ, որոնց կողմից քվեարկության արդյունքների վրա հնարավոր էական ազդեցության մասին վկայող հիմնավոր ապացույցներ հայտնի չեն Պաշտպանին:

12. Թերևս միակ առերևույթ կազմակերպված իրավախախտման վերաբերյալ հանրային կասկած հարուցող երևույթը որոշ ընտրողների կողմից իրենց լրացված քվեաթերթիկների լուսանկարահանումն էր: Հաշվի առնելով նախընտրական քարոզչության փուլում հրապարակված որոշ ահազանգեր ընտրողների կամքի ազատ ձևավորման ու արտահայտման վրա ազդեցության հնարավոր դեպքերի վերաբերյալ և լրացված քվեաթերթիկների լուսանկարահանման ներկայացված դեպքերը՝ հանրության մոտ կարող էր առաջանալ ողջամիտ կասկած այդ դեպքերի հանցավոր բնույթի շուրջ: Այդ առումով Պաշտպանն ընդգծում է՝

Ա) Իրավապահ մարմինները պետք է օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի շրջանակներում օպերատիվ ու արդյունավետ կերպով ուսումնասիրեն լրացված քվեաթերթիկների լուսանկարահանման դեպքերի և ընտրողների կամքի ազատ ձևավորման ու արտահայտման վրա ազդեցության հնարավոր դեպքերի մասին ահազանգերի միջև պատճառահետևանքային հնարավոր կապերը՝ հարգելով օրենսդրությամբ չարգելված արարք կատարած ընտրողների անմեղության կանխավարկածը.

Բ) Անընդունելի ու ապօրինի էին լրացված քվեաթերթիկը լուսանկարահանած ընտրողների կողմից կամավոր և այլոց կողմից հարկադրաբար քվեարկության արդյունքը բացահայտելու և հրապարակելու դեպքերը.

Գ) Հաշվի առնելով հանրության ողջամիտ կասկածները լրացված քվեաթերթիկների լուսանկարահանման դեպքերի և ընտրողների կամքի ազատ ձևավորման ու արտահայտման վրա ազդեցության հնարավոր դեպքերի մասին ահազանգերի միջև պատճառահետևանքային կապերի առկայության վերաբերյալ՝ պետությունը պետք է ընտրական համակարգի հաջորդ բարեփոխման շրջանակներում ձեռնարկի քվեարկության գաղտնիության երաշխիքների ավելացմանն ու հանրության ողջամիտ կասկածների բացառմանն ուղղված հետևյալ կանխարգելիչ միջոցները՝

· Ներդնել ՀՀ-ում գործող՝ քվեարկության ծրարի և ինքնասոսնձվող դրոշմանիշի կիրառման մեխանիզմը,

· Օրենսդրությամբ արգելել ոչ միայն քվեարկության արդյունքը բացահայտելն ու հրապարակելը, այլ նաև՝ լրացված քվեաթերթիկը լուսանկարահանելն ու տեսանկարահանելը:

13. Նկատելի էին որոշ ահազանգեր նաև տեղամասային կենտրոններում օրենսդրությամբ չնախատեսված անձանց, հատկապես՝ պատգամավորության թեկնածուների ներկայության դեպքերի մասին, ինչը երբեմն կարող էր ընկալվել որպես քվեարկության ընթացքի վրա ներազդելու կամ քարոզչության փորձ: Այս առումով պետք է բարելավել տեղամասային հանձնաժողովների նախագահների պատրաստվածությունը և ապահովել օրենսդրական պահանջներին համապատասխան կարգուկանոն տեղամասային կենտրոններում:

14. Պաշտպանը ողջունում է ԱՀ Կառավարության որոշումն աջակցելու քվեարկության օրվա ողջ ընթացքում Ստեփանակերտի և շրջկենտրոնների բոլոր 48 տեղամասային կենտրոնների աշխատանքներն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրելու նախաձեռնությանը, ինչը լրացուցիչ ու արդյունավետ մեխանիզմ է ապահովել ընտրական գործընթացների թափանցիկության և հանրային վերահսկողության համար: Կարևոր է, որ ընտրական համակարգի հաջորդ բարեփոխման ժամանակ օրենսդրությամբ նախատեսվի քվեարկության ու դրա արդյունքների ամփոփման գործընթացների տեսանկարահանման և ուղիղ հեռարձակման մեխանիզմ, առավել ևս, երբ արդեն կա հաջողված փորձ:

15. Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է նաև պետական լիազոր մարմինների ձեռնարկած կարևոր միջոցառումները նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ՝ ներառյալ՝ տեղամասային կենտրոնների ախտահանումը, անհատական գրիչների, դիմակների ու ձեռնոցների բաժանումը: Միևնույն ժամանակ, Պաշտպանը մտահոգություն է հայտնում, որ կենտրոնացված ու արդյունավետ միջոցներ առերևույթ չեն ձեռնարկվել տեղամասային կենտրոններից դուրս գտնվող ընտրողների հերթերի անվտանգ կառավարման ուղղությամբ, ինչն ընթացիկ պայմաններում կարող էր հանգեցնել մարդկանց առողջության պահպանման իրավունքի զանգվածային խախտման:

16. Պաշտպանը պատրաստակամություն է հայտնում արդյունավետորեն համագործակցել ընտրությունների արդյունքում Ազգային ժողով անցած և արտախորհրդարանական բոլոր քաղաքական ուժերի հետ՝ հանուն մարդու իրավունքների և ազատությունների պատշաճ պաշտպանության:

17. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արտակարգ ռեժիմով հետևելու է նաև ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլի ընթացքին և իրականացնելու է ընտրական գործընթացների դիտարկում՝ քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանությունը և մարդու իրավունքների մշակույթը Պաշտպանի լիազորությունների շրջանակներում երաշխավորելու նպատակով:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:42 Տեսչական մարմիններն ուժեղացնում են վերահսկողությունը Այսօր, 16:32 ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է զորամաս Այսօր, 16:23 Փակեք երկիրը 15 օրով, ժամանակը մեր դեմ է աշխատում. Ռուբեն Մխիթարյան Այսօր, 16:17 «Ոչինչ, էսօր յոլլա կեթանք». «Մեյմանդարի» շուկան վաղը փակ կլինի Այսօր, 16:06 Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է Այսօր, 16:04 Կյանքից հեռացել է կինոռեժիսոր, օպերատոր Էդուարդ Մաթևոսյանը Այսօր, 16:00 Փակեք երկիրը և ձեռնարկեք իրական՝ ոչ ձևական միջոցներ աղետը կասեցնելու նպատակով. Արման Սաղաթելյան Այսօր, 15:53 Դիմեք մեզ, մենք գիտենք հոգեբուժարանի լավ մասնագետներ․ Քրիստինե Պողոսյանն իր օգնությունն առաջարկեց ԲՀԿ գործընկերոջը Այսօր, 15:48 Քաջարանի բնակչին առևանգելու դեպքով ոստիկանության գործողություններն ի սկզբանե եղել են ոչ իրավաչափ. Կարեն Ղազարյանը Այսօր, 15:38 «Ախպեր, թող պարետը բերի իմ գումարը տա, ես հելնեմ ստուց էթամ». «Մեյմանդարի» շուկայում թեժ է Այսօր, 15:34 Որպես ԱԺ՝ պիտի նախաձեռնող լինենք ու ներգրավվենք պարետատան որոշումների կայացմանը․ Արման Բաբաջանյան Այսօր, 15:28 Վարչապետը հանձնարարել է խստագույնս վերահսկել պարետատան սահմանած կանոնների պահպանումը և զանգվածային միջոցառումների կազմակերպումը Այսօր, 15:14 Ուզում ենք ունենալ ոստիկան, որը բերման է ենթարկում ճանկռտելո՞վ, հետո էլ ասում, որ քաղաքացին մեքենայում ինքն իրեն կծե՞լ է. Զոհրաբյան Այսօր, 15:08 «Շուկան չի փակվելու ու վերջ». «մեյմանդարցիները» բողոքի ակցիա են անում Այսօր, 14:56 Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3117 նոր դեպք Այսօր, 14:32 Իրավիճակը գնալով աղետալի է դառնում. ժամանակն է, որ Նիկոլ Փաշինյանը փոփոխություններ մտցնի. Արշավիր Ղարամյան Այսօր, 14:22 Հայ սակրավորները մայիսին Սիրիայում ականազերծել են 17 471 քառակուսի մետր ականապատ տարածք Այսօր, 14:15 Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 12 վթար Այսօր, 14:00 Բուֆոնը համաձայնեցրել է պայմանագիրը «Յուվենթուսի» հետ Այսօր, 13:53 Բացահայտվել են ավտոմեքենաներից կողային հայելիներ գողանալու դեպքեր Այսօր, 13:48 Լաս-Վեգասում անկարգությունների ժամանակ կրակել են ոստիկանության աշխատակցի գլխին Այսօր, 13:40 Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 375 հազարը Այսօր, 13:33 ՀԿԵ-ն վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի աշխատանքը Այսօր, 13:25 Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 213 նոր դեպք Այսօր, 13:20 Ավարտվել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերության տնօրենի նկտմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը Այսօր, 13:13 Հերթական անգամ կանգնում ենք գազի սակագնի փոփոխության խնդրի առաջ, ինչը ՌԴ-ի կողմից ոչ բարեկամական քայլ է. Պատգամավոր Այսօր, 13:04 Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Այսօր, 12:52 Երկու մարդ է զոհվել Չիկագոյի արվարձաններում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով Այսօր, 12:46 Օրենքը երաշխավորում է ավանդի ապահովությունը, ոչ թե ասում է՝ եթե փողդ չբերես չդնես, ականջներդ կտրելու ենք․ Բագրատյան Այսօր, 12:35 Ոստիկանությունը ուժեղացված ստուգայցեր է իրականացնում Շենգավիթ վարչական շրջանում Այսօր, 12:27 Ալեքսանդր Լուկաշենկոն շուտափույթ ապաքինում է մաղթել Նիկոլ Փաշինյանին Այսօր, 12:19 Բարերար Միքայել Վարդանյանը 93 մլն դրամ է նվիրաբերել Երևանի նպաստառու ընտանիքների, հաշմանդամություն ունեցող բոլոր 468 անչափահաս երեխաներին (Տեսանյութ) Այսօր, 12:11 Վարչապետը երկու նոր նշանակում է արել Այսօր, 12:02 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ Այսօր, 11:57 Արցախի նախագահը Տոյոտա LC 200 է նվեր ստացել, սակայն աշխատանքի կգնա իր էլեկտրամոբիլով Այսօր, 11:50 «Թռչնոց բույն» որբանոց-վարժարանի սաներին փոխանցվել է «Իմ քայլը» հիմնադրամի հատկացրած աջակցություն-նվերը Այսօր, 11:44 Ներկայում ունենք 3 տրիլիոնի կարգի ավանդ. Միքայել Մելքումյան Այսօր, 11:40 Մանհեթենում ցուցարարները թալանել են խանութներ (Տեսանյութ) Այսօր, 11:33 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից դուրս է գրվել 101-ամյա կինը Այսօր, 11:25 ՊԵԿ-ը հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը Այսօր, 11:17 Ռոսատոմը մշակում է քաղցկեղի բուժման համար նոր արդյունավետ սարքավորում Այսօր, 11:16 Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 դեպք Այսօր, 11:09 Թրամփ. ԱՄՆ-ում անկարգությունները ներքին ահաբեկչության գործողություններ են Այսօր, 11:06 Նավթի համաշխարհային գներն աճում են Այսօր, 11:05 Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը Այսօր, 10:58 Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 517-ով, մահացել՝ 20 մարդ Այսօր, 10:54 Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին. Արմեն Մուրադյան Այսօր, 10:47 Ավտովթար՝ Երևան-Աբովյան ավտոճանապարհին․ կա տուժած Այսօր, 10:40 Շենգավիթում Հունիսի 1 են նշել. վարչապետն ԱԱԾ-ին հանձնարարել է զբաղվել կազմակերպիչներով (Տեսանյութ) Այսօր, 10:32 Չի բացառվում, որ նիստն ավարտելուց հետո քվեարկենք և որոշում ընդունենք այսօր ևս մեկ նիստ անելու վերաբերյալ. ԱԺ նախագահ Այսօր, 10:27 «Ներսես Երիցյանին միջանցքում չե՞ք տեսել». ԿԲ փոխնախագահը բացակայում էր նիստերի դահլիճից Այսօր, 10:24 Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան Այսօր, 10:20 Երևանի մի շարք հասցեներում լույս չի լինի Այսօր, 10:16 «Իրատես». Ավինյանը «գուժել» է՝ առաջիկայում ավելի մեծ թվով վարակակիրներ ու մահեր են լինելու Այսօր, 10:08 «Հրապարակ». ԼՀԿ-ն դիմում է գրել ԱԺ նախագահին, որ բոյկոտի օրերի բացակաները հարգելի համարվեն Այսօր, 10:05 «Իրատես». Ռուսաստանում շատ վատ են ընկալվել Արայիկ Հարությունյանի կոնսենսուսային վերջին նշանակումները Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Արտակ Դավթյանի տղան ծառայում է անպիսի զորամասում, որը սահմամամերձ չէ, բավականին «փափուկ տեղ» է համարվում Այսօր, 09:55 «Հրապարակ». Էդվարդ Նալբանդյանը հուսախաբ է արել Այսօր, 09:49 «Ժողովուրդ». Հայաստանի կրթական համակարգում անմխիթար վիճակ է Այսօր, 09:44 «Փաստ». Մեր իրականության մեջ անցած երկուսուկես ամիսը կարելի է բնութագրել որպես ծայրահեղությունների շրջան Այսօր, 09:40 «Հրապարակ». Արսեն Թորոսյանը պարետատնից պահանջում է «մեկ պատուհանի սկզբունքը» կիրառել և ղեկավարումը հանձնել իրեն 01/06/2020 20:30 Նեթանյահուն ոստիկանություն է դիմել սպանության սպառնալիքների պատճառով 01/06/2020 20:13 Ուկրաինայում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 24 հազարը 01/06/2020 20:05 Վաշինգտոնում ցուցարարներն այրել են «նախագահական եկեղեցին» 01/06/2020 19:59 Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը 01/06/2020 19:53 Twitter-ում հայտնվել է լուսանկար, որը կարող է «սպանել» Samsung սմարթֆոնները 01/06/2020 19:49 Նեպալում ավտոբուսի և բեռնատարի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով մահացել է 12 մարդ 01/06/2020 19:44 Գործարկվել է երեխաների համար նախատեսված Հանրապետության նախագահի կայքը 01/06/2020 19:35 Չինաստանում մեկնաբանել են ԱՀԿ-ի հետ ԱՄՆ հարաբերությունների խզումը 01/06/2020 19:24 Ծանր վիճակում է կորոնավիրուսով վարակված 440 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 50 քաղաքացի. նախարար 01/06/2020 19:14 Վրաստանը չի կարողանա բացել սահմանը Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների համար 01/06/2020 19:07 Բոստոնում բողոքի ցույցերի ընթացքում տուժել է 7 ոստիկան 01/06/2020 18:50 Վրաստանի վարչապետը կոչ է անում քաղաքացիներին դիմակներ կրել 01/06/2020 18:46 Մեր աղջնակին փոքրիկ «կռուասանչիկ» ենք կոչում. Ծնվել է Արևիկ Ալավերդյանի երկրորդ զավակը 01/06/2020 18:38 Առանց երկրորդ ալիքի. Իտալիայում նկատվում է կորոնավիրուսի ակտիվության անկում 01/06/2020 18:32 Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի մոտ 3000 նոր դեպք 01/06/2020 18:26 Ուժեղացված հսկողություն և մշտադիտարկումներ՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում 01/06/2020 18:12 Արարատ Միրզոյանը Երևանում ընդունել է Արցախի իր պաշտոնակցին 01/06/2020 18:10 300.1 հոդվածի հետ կապված իրավական որոշակիություն խնդիր բացարձակ չկա. Արթուր Դավթյան 01/06/2020 18:04 Ամենահաճախակի խախտումները գեղեցկության սրահներում, դեղատներում և ստոմատոլոգիական կենտրոններում են․ ԱԱՏՄ 01/06/2020 18:01 Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը 01/06/2020 17:51 ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ 01/06/2020 17:42 50 նամակ, 50 ժպիտ. Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաները պլանշետներ կստանան 01/06/2020 17:32 Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 333 նոր դեպք 01/06/2020 17:11 Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող Իրանի քաղաքացիներն իրավունք ունեն առանց արտոնագրերի մուտք գործել Հայաստան 01/06/2020 17:06 Մարմարաշեն գյուղի 17-ամյա բնակիչը կալանավորվել է 21-ամյա երիտասարդի սպանության համար 01/06/2020 16:55 Սամվել Բաբայանը մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնի առաջարկություններ Արցախի անվտանգության խորհրդի նոր կանոնադրության և կառուցվածքի վերաբերյալ 01/06/2020 16:51 Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել իշխանազանցություն, պաշտոնեական կեղծիք կատարելու և խոշոր չափերով կաշառք ստանալու համար 01/06/2020 16:48 Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շրջանակում 8923 շահառու ստացել է ընդհանուր շուրջ 1.7 մլրդ դրամ 01/06/2020 16:42 Առաջիկա օրերին մարզերում և Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 01/06/2020 16:38 «Հելթ թոն»-ը սննդային հավելում է, ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոց. ԱՆ 01/06/2020 16:35 Այսօր ԱԻՆ-ը հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել է 1168 վարակազերծում 01/06/2020 16:27 ՀՀ ՔՕ 300․1 հոդվածը սկզբունքորեն հակասահմանադրական է ու չի կարող կիրառվել. Գոռ Հովհաննիսյան 01/06/2020 16:21 Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ 01/06/2020 16:20 Հայկ Մարությանի խոսնակը կորոնավիրուսի մասին անձնական տվյալները չի մեկնաբանում 01/06/2020 16:16 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պատվիրակությանը 01/06/2020 16:10 Վարչապետ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետը 01/06/2020 15:52 Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում չկան «Փաշինյաններ» ու «Զելենսկիներ» 01/06/2020 15:47 Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Լիոն-Երևան մարդասիրական չվերթը 01/06/2020 15:40 Վարկային ծառայություններ մատուցելու վերաբերյալ կեղծ խոստումներ տալով՝ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումարներ

Տվյալ բաժնի վերջին նյութերը