Ժողովուրդը հոգնել էր «հին» Հայաստանից, և, դատելով ընթացքից, ժողովուրդը հոգնում է «նոր» Հայաստանից. Վահե Հովհաննիսյան

03/04/2020 14:25

Ժողովուրդը հոգնել էր «հին» Հայաստանից, և, դատելով ընթացքից, ժողովուրդը հոգնում է «նոր» Հայաստանից. Վահե Հովհաննիսյան


«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Հայաստանում, ինչպես և ողջ աշխարհում, «տրենդը» հետհամաճարարակային նոր աշխարհի քննարկումն է։ Արդյոք մի փոքր չենք շտապում։

Ակնհայտ է, որ մենք և աշխարհը դեռ չունենք բուն համաճարակի փուլի գնահատականները։ Աշխարհը դեռ նոր է անցնում այդ փուլի միջով, այդ փուլում դեռ ենթարկվելու է լուրջ տրանսֆորմացիաների, մենք այդ փուլի նույնիսկ կեսը դեռ չենք անցել։ Չունենալով ընթացիկ փուլի ճշգրիտ բնութագիրն ու գնահատականը՝ դժվար է մոդելավորել հետհամաճարակային նոր աշխարհը՝ իր հասարակական, տնտեսական, կառուցվածքային փոփոխություններով։ Այդ նոր աշխարհի հիմքը դրվում է այսօր՝ համաճարակային փուլում։

Մեծ համաճարակի բերած տեղական փոփոխությունները

Սպասվող գլոբալ փոփոխությունների ցանկում առաջին տեղը տրվում է ոչ այնքան տնտեսության, որքան՝ մտածողության, աշխարհընկալման փոփոխությանը։

Հայաստանյան իրականության մեջ մինչ այս պահը հանրային տրամադրությունների առումով երկու փաստ է արձանագրվել:

1. Վարակը դադարեցրեց տոքսիկ թեմաների գերիշխումը մեր կյանքում։ Վարակը, մեծ հաշվով, սոցիալական ցանցերում և հանրային մթնոլորտում լուրջ սանացիա արեց՝ հետ մղելով արհեստականորեն առաջ բերված բազմաթիվ «թեժ» թեմաներ։ Խաղարկային և բնական ագրեսիան, ատելությունը, մարտնչող պրիմիտիվիզմը, որ առկա էին ներհանրային օրակարգում, մեր առօրյայում, բավականին նահանջեցին։ Վիրուսը նպաստեց հասարակության դետոքսիկացիային։ Երկրում տոքսիկ մթնոլորտը հասել էր վտանգավոր ծավալների։

2. Ցավոք, ատելության և բաժանումների երկարատև փուլը տվել է իր ազդեցությունը, և հիմա նկատվում են որոշ հակակոնսոլիդացիոն միտումներ։ Չլիներ նախորդած ատելության և թշնամանքի փուլը՝ մեր հասարակությունն այսօր գուցե այլ դրսևորումներ կունենար։ Սա այս պահին գուցե տեսական հարց է և սուբյեկտիվ ընկալում, բայց գալիք տնտեսական սոցիալական անխուսափելի լարվածության ալիքի փուլում սա ավելի ցայտուն է երևալու։ Ինքն իրենով՝ սա մի առանձին մարտահրավեր է, որի մասին պետք է մտածել։
 
Օրինական երկիշխանություն

Վիրուսը ստիպեց, որ երկրում հաստատվի օրինական երկիշխանություն։ Կա քաղաքական իշխանություն և կա պարետատուն։ Իրական կյանքում, մեր առօրյայում պարետատունն այսօր ավելի առկա է և ավելի կենսական։ Այն ամենօրյա ռեժիմով փորձում է կառավարել ընդհանուր ռիսկերը։ Այս իրողության հանդեպ պետք է ուշադիր լինել, և, գուցե, ժամանակավորապես փորձել զսպել քաղաքական կամ գուցե այլ նպատակներով, թեկուզ՝ օգտակար լինելու ազնիվ մղումով հանրային ճնշումը պարետատան վրա։ Նույնիսկ օբյեկտիվ քննադատության պարագայում պետք է շատ զգույշ լինել։ Կա՞ն գործնական առաջարկներ՝ անենք։ Կընդունեն՝ կընդունեն, չէ՝ չէ։

Պարետատունն իրականացնում է երկրի ամենօրյա «մեխանիկական կառավարում», և արհեստական դժվարություններ ստեղծել նրանց համար՝ նշանակում է՝ դժվարացնել մեր բոլորի կյանքի այսօրվա բարդ համակարգումը։

Իրենց խոսքի արժեքն իմացող շրջանակները և անհատներն անընդհատ կանգնում են ընտրության առաջ՝ փորձելով գտնել ճիշտ բալանսը՝ տեղեկացվածության և հանրային պսիխոզի, նախազգուշացման և չարախոսության, կանխատեսման և խուճապի տարածման միջև։ Սա հեշտ գործ չէ, բայց եթե կա իրական ցանկություն, լուծումներ կգտնվեն։ Սա, իհարկե, ենթադրում է նույն տրամաբանության մեջ քայլեր՝ նաև պարետատան կողմից՝ ուշադիր լինել դրսից ստացվող վերլուծությունների հանդեպ, կարողանալ տարբերել օբյեկտիվ տեղեկատվական-վերլուծական աջակցությունը անարժեք հոսքից, արագ արձագանքել արվող խելամիտ առաջարկներին և այլն։

Ընդհանրապես, մեր կյանքի այս և հաջորդ փուլերի համար նոր կարևոր գաղափար է մտնում՝ բալանսը։ Մենք պարտավոր ենք լինելու այսուհետ բազմաթիվ իրավիճակներում գտնել ճիշտ բալանսը։

Մենք, ինչպես մյուս բոլոր պետությունները, հայտնվելու ենք հետհամաճարակային փուլում։ Թե ինչպես, ինչ վիճակում և ինչ հեռանկարներով մենք կհասնենք այդ փուլ, շատ բանով կախված է նրանից, թե ինչպես կանցնենք այսօրվա՛ փուլի միջով։ Մենք դեռ համաճարակի փուլի սկզբում ենք և, նախքան ապագայի քննարկումը, պարտավոր ենք շատ ուշադիր և շատ զգոն լինել ներկայի հանդեպ։

Իսկ հետո՞

Այսօր աշխարհի բոլոր առաջատար պարբերականները և հեղինակավոր դեմքերը նկարագրում են, թե ինչպիսին է լինելու հետհամաճարակային աշխարհը։ Նկարագրությունները մեկը մյուսից գունեղ են, շրջադարձային, հեղափոխական՝ ավետելով քաղաքակրթական փոփոխություններ։

Իրականում՝ կյանքն աստիճանաբար մտնելու է բնականոն հուն, իսկ ֆանտաստիկ նկարագրություններով ապագան կերտվելու է աստիճանաբար։ Փոխարենը, կարճ ժամկետում, ծագելու են լուրջ խնդիրներ՝ գործազրկություն, սնանկություններ, բյուջեի դեֆիցիտներ, սոցիալական լարվածություններ, կոնֆլիկտներ և այլն։

Ակնհայտ է, որ այս ֆոնին հետհամաճարակային աշխարհում լինելու են կառավարությունների փոփոխություններ։ Սա անխուսափելի է՝ ճգնաժամերը, սոցիալական լարվածությունները միշտ հանգեցնում են իշխանությունների փոփոխության։ Մի երկրում դա կլինի հերթական ընտրությունների, այլ դեպքում՝ արտահերթ զարգացումների, հեղափոխությունների և այլ կտրուկ իրադարձությունների տեսքով։

Հայաստանի պարագայում բոլոր ընդհանուր խնդիրներին միշտ պետք է ավելացնել անվտանգության սուր խնդիրը, պատերազմի հավանականությունը, սահմանների փակ լինելը։ Ոչ մի վիրուս և ոչ մի համաճարակ չի փոխելու Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հարմար պահի լուծել խնդիրը ռազմական ճանապարհով։

Հայաստանում իշխանության փոփոխության տարբերակները

Ակնհայտ է, որ նախահամաճարակային մտածողությամբ և պատկերացումներով հայաստանյան իշխանությունը չի կարող մնալ հետհամաճարակային փուլում։ Դա շատ դժվար է պատկերացնել։

Նոր փուլում Հայաստանին նոր մտածողություն, նոր խաղի կանոններ, նոր մթնոլորտ և նոր ծրագրեր են պետք՝ բառիս բուն իմաստով՝ նոր Հայաստան։

Առաջնահերթության իրավունքով՝ իշխանության որակի փոփոխության քայլը պատկանում է իշխանությանը։ Պարզ ասած՝ եթե իշխանությունն իր մեջ գտնի փոփոխության ռեսուրս և սկսի «սոցիալական հեռավորություն» պահպանել իր իսկ նախահամաճարակային հիմնական ծրագրերից և պատկերացումներից, ապա երկրում հնարավոր կլինի ստանալ կոնսոլիդացիոն միտումներ, միասնական աշխատանքով մեղմել լարվածությունը, դիմանալ մարտահրավերներին։

Եթե իշխանությունը չհասկանա դրա կարևորությունը, շարունակի բռնելու, խլելու, դատելու, ազգայնացնելու իր անցումային հոգեբանությունը, շարունակի ագրեսիվություն ներարկել ամեն լայվով ու հանրահավաքով, շարունակի խաբել հեշտությամբ իր խոսքին տրվող հասարակությանը, ապա մի պահի փողոցում հայտնված քաղցած, անփող, անաշխատանք, անհեռանկար տասնյակ հազարները ստեղծելու են «ուրիշ Հայաստան»՝ միաժամանակ որպես թիրախ տեսնելով թե՛ «Հին», թե՛ «Նոր» Հայաստանների վերնախավերին։ Եթե կա գիտակցություն՝ սրանից խուսափելու, եկեք միասին գտնենք ելքեր։

Կա, ուրեմն, երկու ընտրություն. կա՛մ իշխանությունը կդնի նոր «սոցիալական հեռավորություն» իր և իր նախկին պատկերացումների միջև, կամ, հակառակ պարագայում, հասարակությունն ինքը կսկսի սոցիալական հեռավորություն պահել նման մտածողությամբ իշխանություններից։ Հասարակության ներսում կսկսի աշխատել ինքնապահպանման բնազդը։ Մեր պետությունն ունենալու է ռեսուրսների լրջագույն խնդիր։ Այս պայմաններում խլելու, դատելու գաղափարը պետք է կտրուկ փոխվի՝ ռեսուրսները աշխատեցնելու, երկրում ներդրումներ անելու, երկրում համակարգաստեղծ տնտեսական ծրագրեր սկսելու և, ընդհանրապես, ռեսուրս ունեցող անհատների ու կազմակերպությունների հետ համագործակցելու գաղափարներով։ Դրա համար պետք է իրական պատկերացում ունենալ ռեսուրսների չափի մասին, և այդ մարդկանց կոնկրետ բան առաջարկել։ 

Ժողովուրդը հոգնել էր «հին» Հայաստանից, և, դատելով ընթացքից, ժողովուրդը հոգնում է «նոր» Հայաստանից։ Ամբողջ վտանգն է այն է, որ հաջորդ փուլում, սպասվող դժվարությունների և անհեռանկարայնության փուլում, ժողովուրդը կարող է հոգնել բուն Հայաստանից։ Նման պատմական հակումներ, ցավոք, մենք ունենք։ Մենք թերագնահատում ենք այսօրվա իրականությունը։ Նույնիսկ ոչ թե վաղվա ռիսկերը, այլ՝ հենց այսօրվա իրականությունը։

Ի վերջո, հանգելու ենք հիմնական հարցին. ո՞ր ճանապարհով ենք գտնում։ Դիմանալու համար պետք է ունենալ այլ մթնոլորտ և այլ պատկերացումներ։

Հայաստանում իշխանությունն ասում է, որ ճգնաժամը նոր հեղափոխական զարգացումների և առաջընթացի հնարավորություններ է տալիս։ Բայց այդ բանաձևը ճիշտ է միայն ու միայն մեկ դեպքում՝ եթե դու ունես առաջընթացի մտածողություն, գրագետ ծրագրեր, կոնսոլիդացիոն ռեսուրս, հակաճգնաժամային կառավարման գիտելիք և փորձ։ Հակառակ դեպքում ճգնաժամի մեջ ոչ մի լավ բան չկա։ Այն մարդկանց աննկարագրելի դժվարությունների առաջ է կանգնեցնում, փլուզում է կյանքեր, անդառնալի հետքեր թողնում։
Ճգնաժամի թերագնահատումն ամենավտանգավոր սխալն է։ Ավելի լավ է ոչինչ չանել, քան՝ սխալ պատկերացումներով լուծումներ առաջարկել։ Հեշտ լուծումներ չկան, հեշտ ոչինչ այլևս չի լինելու։

Հեղինակ՝ Վահե Հովհաննիսյան, «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

30/05/2020 22:08 Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյանը հրապարակել է «Ստի վերջը» տեսաշարի 7-րդ մասը (Տեսանյութ) 30/05/2020 19:47 Եկեղեցին պետք է լինի պետության բարձր պաշտպանության ներքո. Վանեցյան (Տեսանյութ) 30/05/2020 19:44 Հայկական աշխարհի խորքային ինտեգրացիայի գաղափարը պետք է փոխարինելու գա այսօրվա անհասկանալի հարաբերություններին. Վանեցյան (Տեսանյութ) 30/05/2020 19:40 Մեր ավանդական դաշնակից պետությունների հետ հարաբերությունները սկսել են վատթարանալ, ինչն անթույլատրելի է. Վանեցյան (Տեսանյութ) 30/05/2020 19:34 Տնտեսությունը գահավիժում է, բնակչության սոցիալական վիճակը շարունակաբար վատանում է. Վանեցյան (Տեսանյութ) 30/05/2020 19:30 Մեր քաղաքական նպատակն ազգային միասնության վերականգնումն է, հասարակության պառակտման հաղթահարումը. Վանեցյան (Տեսանյութ) 30/05/2020 19:27 Պրոֆեսիոնալիզմն՝ ընդդեմ դիլետանտիզմի, պրագմատիզմն՝ ընդդեմ պոպուլիզմի. Ինչ է առաջարկում Վանեցյանի կուսակցությունը (Տեսանյութ) 30/05/2020 19:21 Արել եմ ամենն, ինչը կնպաստեր հեղափոխության նպատակների իրականացմանը և շարունակում եմ շարժվել իմ ընտրած ուղիով՝ ձերբազատվելով պատահական ուղեկիցներից. Վանեցյան (Տեսանյութ) 30/05/2020 19:17 Արցախյան հիմնահարցի կարգավորումը պետք է հիմնված լինի ոչ թե փուլային, այլ՝ փաթեթային տարբերակի վրա. Վանեցյան (Տեսանյութ) 30/05/2020 19:13 Որևէ քաղաքական ուժ իրավունք չունի հավակնել նրան, թե ինքն է միակ ճշմարիտը, իսկ դրա առաջնորդն՝ ազգի փրկիչ կամ մարգարե. Վանեցյան (Տեսանյութ) 30/05/2020 16:07 Եկել է նաև ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման և գույքահարկի նոր համակարգի ներդրման ժամանակը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 30/05/2020 15:27 SpaceX Starship SN4 տիեզերանավի նախատիպը Տեխասում փորձարկման ժամանակ պայթել է (Տեսանյութ) 30/05/2020 15:25 Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ (Hraparak.am) 30/05/2020 15:15 Հնդկաստանում COVID-19 դեպքերի թիվն աճել է ութ հազարով 30/05/2020 15:04 Բողոքի ցույցերի պատճառով Ատլանտայում արտակարգ դրություն է հայտարարվել 30/05/2020 14:51 Որոշ ուսուցիչներ 5G կայանի կամ չիպավորման մասին տեղեկություններ են տարածում․ շարունակվելու դեպքում սա անհետևանք չի լինի․ նախարարը զգուշացնում է 30/05/2020 14:46 Արցախի նախագահն ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել 30/05/2020 14:38 Հունիսի 1-ից կմեկնարկի առաջին դասարանցիների առնցանց գրանցումը 30/05/2020 14:27 Դետրոյթում բողոքի ցույցերի ընթացքում մեկ մարդ է մահացել 30/05/2020 14:18 Որ դեպքում հնարավոր կլինի սեպտեմբերի 1-ից դասերը կազմակերպել դպրոցներում․ նախարարը մանրամասներ է ներկայացնում (Տեսանյութ) 30/05/2020 14:14 Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվում է կորոնավիրուսով 79 հիվանդ 30/05/2020 14:06 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը 30/05/2020 13:55 Ուկրաինայում COVID-19-ի դեպքերի թիվն աճել է՝ հասնելով 23 204-ի 30/05/2020 13:44 Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք, ապաքինվել է 24 մարդ 30/05/2020 13:38 Ինքնասպանության փորձ՝ Բաղրամյան պողոտայում 30/05/2020 13:33 Արտակարգ դրության կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 16 492 արձանագրություն 30/05/2020 13:29 Այս շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ. ՊԲ 30/05/2020 13:26 Մերկելը հրաժարվել է մասնակցել G7 գագաթնաժողովին 30/05/2020 13:09 Չինաստանում թունավորման ախտանշաններով ավելի քան 40 աշակերտ է հոսպիտալացվել 30/05/2020 13:01 Սպասվում է առանց տեղումների եղանակ 30/05/2020 12:51 Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ. Հայկ Կոնջորյանը` հոր մահվան մասին 30/05/2020 12:39 Հիմա վարկանիշի մասին մտածելու ժամանակ չէ, հաշվարկը գնում է մեր քաղաքացիների առողջության և կյանքերի շուրջ. «Այլընտրանքային նախագծեր խումբ» 30/05/2020 12:34 Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 դեպք 30/05/2020 12:17 «Emerging Europe». COVID 19-ը բացառիկ մարտահրավերներ է ստեղծում չճանաչված երկրների համար. կարո՞ղ է հետհամաճարակային աշխարհը լինել ավելի ներառական ու ժողովրդավարական 30/05/2020 12:05 Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան 30/05/2020 12:03 Ոստիկանության ուժեղացված ծառայություն՝ Կենտրոն վարչական տարածքում (Տեսանյութ) 30/05/2020 12:00 Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 738 նոր դեպք 30/05/2020 11:50 Վթար՝ Երևանում. վարորդը գլխի շրջանում վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 30/05/2020 11:29 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար 30/05/2020 11:23 Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 476 դեպք 30/05/2020 11:15 Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել 30/05/2020 10:56 Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 251-ով. ապաքինվել է 20, մահացել՝ 10 մարդ 30/05/2020 10:38 «Հրապարակ». Մինչև հուլիսի կեսերն Ավինյանը հրաժարական կտա 30/05/2020 10:33 «Ժողովուրդ». Էդվարդ Նալբանդյանն ուշագրավ հանգամանքներ է պատմել 2016թ.-ի հրադադարի որոշման վերաբերյալ 30/05/2020 10:29 Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականցնում հսկիչ-անցագրային կետերում (Տեսանյութ) 30/05/2020 10:27 «Հրապարակ». Արցախում նոր ընդդիմություն է ձևավորվում 30/05/2020 10:25 Սևանում քաղաքացին ընկել է 4 մետր խորությամբ փոսը և մահացել 30/05/2020 10:23 «Ժողովուրդ». Գերագույն դատարանի ստեղծման վերաբերյալ վարչապետի հայտարարությունն իրարանցում է առաջացրել դատական համակարգում 30/05/2020 10:16 «Հրապարակ». Իշխանությունը հակերների միջոցով ռեյդ է սկսել ընդդիմադիր օգտատերերի էջերում 30/05/2020 10:12 «Ժողովուրդ». Ինչու է հետախուզվում Անի Սամսոնյանի նախկին ամուսինը 30/05/2020 10:06 «Հրապարակ». Արայիկ Հարությունյանն իր տակ «դետոնատոր» դրեց Սամվել Բաբայանով 29/05/2020 21:07 Ոստիկանները բացահայտել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահի ապօրինությունները (Տեսանյութ) 29/05/2020 20:06 Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին 29/05/2020 19:48 Յուրի Գրիգորի Խաչատուրովն ունի երկու օր ևս հանձնաժողով ներկայանալու համար․ սա հատկապես կարևոր է պարոն Նալբանդյանին լսելուց հետո․ Անդրանիկ Քոչարյան 29/05/2020 19:28 Արայիկ Հարությունյանն «Ազգային օրակարգ» կուսակցության անդամների հետ մտքեր է փոխանակել արտաքին և ներքին մարտահրավերներին դիմագրավելու վերաբերյալ 29/05/2020 18:47 Վերակենդանացման բաժանմունքի մահճակալներն այսօր 95 տոկոսով զբաղեցված են. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն (Տեսանյութ) 29/05/2020 18:40 Հանրապետությունում կան հազարավոր ասիմպտոմ վարակակիրներ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 29/05/2020 18:33 Իրավիճակը լարված է, հորդորում ենք զերծ մնալ անգամ փոքր հավաքույթներից. Արտավազդ Վանյան (Տեսանյութ) 29/05/2020 18:13 Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է վատթարանալ. այս տեմպերով շարունակելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին. վարչապետ (Տեսանյութ) 29/05/2020 17:45 Աֆրոամերիկացու մահվան պատճառով բողոքի ակցիաների ժամանակ Նյու Յորքում ձերբակալվել է ավելի քան 40 մարդ 29/05/2020 17:33 Արցախում երբեք այսքան ոչ ինքնուրույն իշխանություն չենք ունեցել. տեղի ունեցած առևտուրն աշխարհաքաղաքական հստակ բաղադրիչ ունի. Վիտալի Բալասանյան 29/05/2020 17:28 Վարչապետն ընդգծել է թվայնացման, ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության կարևորությունը 29/05/2020 17:20 Փոխզիջման պատրաստակամության վրա հիմնված կառուցողական մոտեցումը կօգնի հասնել ԼՂ հակամարտության կարգավորմանը. Մհեր Գրիգորյան 29/05/2020 17:06 Twitter-ն արձագանքել է Թրամփին 29/05/2020 16:53 Ուկրաինայում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 22 811-ի 29/05/2020 16:42 Սենյակն օդափոխել, սանհանգույցը ճիշտ մաքրել, պահել հիգիենայի կանոնները․ որ դեպքերում տնային պայմաններում կորոնավիրուսի բուժումը վտանգավոր չէ ընտանիքի անդամների համար 29/05/2020 16:30 Ունենք բավականին օգտակար որոշում. Քոչարյանի պաշտպանը՝ ՄԻԵԴ դիրքորոշման մասին 29/05/2020 16:23 Շվեդիայում ֆուտբոլային հանդիպումները կվերսկսվեն հունիսի 14-ից՝ առանց հանդիսականների 29/05/2020 16:14 Կասեցվել է մարզերում գործող հանրային սննդի մի շարք օբյեկտների գործունեությունը 29/05/2020 15:57 Աֆղանստանում զինյալների հարձակման հետևանքով զոհվել է 15 զինծառայող 29/05/2020 15:44 Կորոնավիրուսի հետևանքները մեղմելու նպատակով ԱՄՆ աջակցությունը Հայաստանին կազմել է 6,6 միլիոն դոլար 29/05/2020 15:32 Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի 29/05/2020 15:19 ՄԻԵԴ-ը նշել է, որ հանցակազմը խստացնող նորմերը չեն կարող ունենալ հետադարձ ուժ. 300.1 հոդվածը չի կարող կիրառվել Ռոբերտ Քոչարյանի դեմ 29/05/2020 15:19 Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 360 հազարը 29/05/2020 15:08 Սահմանադրական դատարանում մի ճգնաժամ կա, և նրա անունը Վահե Գրիգորյան է. Գևորգ Պետրոսյան 29/05/2020 15:02 Ուշադրություն, խոսում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. բոլորիդ կոչ ենք անում կրել դիմակներ և դրանք հանել միայն սնվելիս (Տեսանյութ) 29/05/2020 14:55 Սմբատ Գոգյանը շարունակում է աշխատանքի գնալ և սպասում է որոշ հարցերի պատասխանի 29/05/2020 14:46 Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել 29/05/2020 14:36 Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք, ապաքինվել է 3 մարդ 29/05/2020 14:26 Էդմոն Մարուքյանը նշանակվել է Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող 29/05/2020 14:11 Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 15 241 արձանագրություն 29/05/2020 14:00 Չինաստանում հայտնաբերել են COVID-19-ի հինգ ասիմպտոմ կրողի 29/05/2020 13:55 Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 741 նոր դեպք 29/05/2020 13:38 Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում 29/05/2020 13:32 Դուք այս պահի դրությամբ COVID19-ի դեմ պատերազմում պարտվող հրամանատարություն եք. Դանիել Իոաննիսյանը պատասխանել է կառավարությանը 29/05/2020 13:23 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 29/05/2020 13:13 Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 232 մարդ 29/05/2020 13:10 Թրամփը հայտարարել է, որ չի բացառում Twitter-ը փակելու հնարավորությունը 29/05/2020 13:07 Ախթալայի կամրջի վրա 2015թ. կատարված սպանության փորձի գործը հանգուցալուծվել է ՀՀ գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքի բավարարմամբ 29/05/2020 13:00 Հայազգի ռեժիսոր Սամվել Գասպարովը մահացել է կորոնավիրուսով վարակվելուց հետո 29/05/2020 12:47 Փրկարարները հայտնաբերել են մոլորված մորը և 3 երեխաներին 29/05/2020 12:32 Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հայտնաբերվել 29/05/2020 12:27 «Ոչ վաղ անցյալում նույն փաստաբանները և լրագրողները Ձեր գաղափարակիցներին էին պաշտպանում». Ալեն Սիմոնյանի գրառումը զայրացրել է փաստաբանական համայնքին 29/05/2020 12:17 Հերացի փողոցում 80 հազ. դոլարանոց 120 քմ բնակարանի գույքահարկը 8 անգամ քիչ է 15 տարվա «Մերսեդեսի» գույքահարկից. Բաբկեն Թունյան 29/05/2020 12:14 Վրաստանի կառավարությունը, կարծես, Նիկոլ Փաշինյանի կառավարության ինադու գործի. Անդրանիկ Թևանյան 29/05/2020 12:03 Պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն 29/05/2020 11:54 Մենք քաղաքական առևտուր չենք արել. Արայիկ Հարությունյանը՝ Մասիս Մայիլյանի և Սամվել Բաբայանի նշանակումների մասին 29/05/2020 11:50 Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը. քաղաքագետ 29/05/2020 11:43 Դիտարկված 6 մանկապարտեզներից մեկում արձանագրվել է խախտում (Տեսանյութ) 29/05/2020 11:36 Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրեն. նշանակվել են նաև նախարարներ և շրջվարչակազմի ղեկավարներ

Տվյալ բաժնի վերջին նյութերը