04/04/2020 10:27
Երգչուհի Pink-ը վարակվել է կորոնավիրուսով (РИА Новости)
Երգչուհի Pink-ը հայտնել է, որ իր մոտ ախտորոշվել է նոր տիպի կորոնավիրուսային վարակ: Նա նաև նշել է, որ մոտ մեկ միլիոն դոլար է հանգանակել COVID-19-ի համաճարակի դեմ պայքարի հիմնադրամներին:
«Երկու շաբաթ առաջ իմ երեք տարեկան որդու՝ Ջեյմսոնի, և իմ մոտ նկատվել են COVID-19 ախտանիշներ: Բարեբախտաբար, մեզ հաճախող բժիշկը հնարավորություն ուներ թեստեր անցկացնելու, և իմ թեստի արդյունքը դրական էր», - Twitter- ում գրել է Pink-ը:
Դրանից հետո նրա ընտանիքը երկու շաբաթ տանն է մնացել և հետևել բժշկի ցուցումներին: