04/04/2020 15:44
Ապրիլի 6-ին կայանալիք Մոսկվա-Երևան հատուկ չվերթի տոմսերն արդեն սպառվել են. դրանով ՀՀ վերադարձողները ենթարկվելու են պարտադիր կարանտինի
Հայաստան վերադառնալ ցանկացողների թվի մեծաքանակության պատճառով ապրիլի 6-ի Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերն արդեն իսկ սպառվել են, հայտնում են ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից:
Խնդրում ենք բոլորիդ պահպանել հանգստություն, իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է։
Հայաստան վերադառնալ ցանկացողների թվի մեծաքանակության պատճառով ապրիլի 6-ի թռիչքի տոմսերն արդեն իսկ սպառվել են։
Մեր աշխատակիցները փորձում են պատասխանել բոլոր զանգերին։ Վերջին ժամերին հեռախոսազանգերի քանակը գերազանցել է վեց հազարը։
Հայաստան վերադարձող մեր քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր:
Վայրը սահմանվում է պարետի կողմից և ենթակա չէ հրապարակման։
Շարունակում ենք իրականացնել աշխատանքներ դեպի Հայաստան երկրորդ թռիչքի իրականացման համար թույլտվություն ստանալու ուղղությամբ», - նշում են դեսպանությունից:
Հիշեցնենք՝ ՌԴ կառավարության կողմից «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 15:40-ին, կազմակերպվելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները: