04/04/2020 14:38
Աֆղանստանում նախագահի նախկին խորհրդականը նշանակվել է ԱԳՆ ղեկավար
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին Արտաքին գործերի նախարարության նոր ղեկավարի պաշտոնում նշանակել է ազգային անվտանգության հարցերով իր նախկին խորհրդական Մոհամմադ Խանիֆ Աթմարին, հայտնում է տեղական «1TV News» հեռուստաալիքը՝ հղում անելով հրամանագրին:
Մինչ այս, երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարն էր Հարուն Չահանսուրին:
Հեռուստաալիքը նշում է, որ Մոհամմադ Խանիֆ Աթմարը նախկինում զբաղեցնում էր նախարարի պաշտոններ. նա եղել է Աֆղանստանի գյուղատնտեսության վերականգնման և զարգացման նախարարության ղեկավարը, կրթության նախարարը և ՆԳՆ ղեկավարը:
2019թ.-ին նա փորձել է առաջադրվել նաև նախագահական ընտրություններում, սակայն կարճ ժամանակ անց հանել է թեկնածությունը: