04/04/2020 15:03
Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 3452-ի (РИА Новости)
Իրանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 55 743-ի: 3452 մարդ մահացել է, հայտնել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
«Անցած օրվա ընթացքում մենք հայտնաբերել ենք կորոնավիրուսի 2560 նոր դեպք: Այս տվյալների հիման վրա վարակվածների ընդհանուր թիվը հասել է 55743-ի», - ասել է նա՝ IRINN-ի եթերում:
Պաշտոնյայի խոսքով՝ 19736 մարդ ապաքինվել է: