04/04/2020 10:52
Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 19 մարդ (РИА Новости)
Ապրիլի 3-ին Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 մարդ, հայտնաբերվել է վարակի 19 նոր դեպք, որանցից 18-ը բերվել է այլ երկրներից: Ապաքինվել է 180 հիվանդ, ասվում է ՉԺՀ-ի հանրային առողջության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ, ներկայումս Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի այլ երկրներից բերովի 888 դեպք, 698 մարդ դեռ հիվանդ է, որից 17-ը՝ ծանր վիճակում: