04/04/2020 11:58
Մեքսիկայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 60-ի (RussiaToday)
Մեքսիկայում COVID-19 կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացածների թիվը հասել է 60-ի: Այս մասին հայտարարել է Մեքսիկայի Առողջապահության նախարարության համաճարակաբանական ծառայության տնօրեն Խոսե Լուիս Ալոմիան:
«Ցավոք, ևս տասը մարդ է մահացել, մահացությունների ընդհանուր թիվը հասավ 60-ի», - РИА Новости-ն մեջբերում է նրա խոսքը:
Նա նաև նշել է, որ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 178 նոր դեպք:
Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է COVID-19 վարակի 1688 դեպք: