04/04/2020 10:39
Կորոնավիրուսի հետևանքով Նյու Յորքում մոտ երկու հազար մարդ է մահացել (Интерфакс)
ԱՄՆ Նյու Յորք քաղաքում կորոնավիրուսի հետևանքով մահացությունների թիվը մոտենում է 2 հազարի, հայտնել է քաղաքապետարանի կայքը:
Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսը հաստատվել է 56 հազար 289 մարդու մոտ, որից 11 հազար 739-ը հոսպիտալացվել են, 1867 մարդ մահացել է:
Նշվում է, որ օրվա ընթացքում վարակի դեպքերի թիվն աճել է ավելի քան 6,5 հազարով, 305 մարդ դարձել է COVID-19-ի զոհ:
Նյու Յորք համարվում է ԱՄՆ-ում կորոնավիրուսային համաճարակի էպիկենտրոնը: