04/04/2020 13:45
Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով առաջին մահն է գրանցվել (РИА Новости)
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով առաջին մահը: Մահացել է Մառնեուլիից 79-ամյա մի կին, լրագրողներին ասել է Թբիլիսիի կլինիկաներից մեկի բժիշկ Լևան Ռատիանին:
«Բոլորին հայտնի է, որ մարտի 31-ին կորոնավիրուսով վարակված ծանր վիճակում մի կին է տեղափոխվել հիվանդանոց: Վերջինիս պաթոլոգիաները հաշվի առնելով, ցավոք, չի հաջողվել փրկել նրան», - ասել է Ռատիանին:
Ըստ բժշկի՝ հիվանդն ունեցել է մի շարք ուղեկցող հիվանդություններ:
Ներկայումս Վրաստանում վարակակիրների թիվը 156 է: