04/04/2020 15:50
Մոսկվայում գազի պայթյունի հետևանքով մեկ մարդ է մահացել (Տեսանյութ)
Մոսկվայի Օրեխովո-Զուևո շրջանում հինգհարկանի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է մեկ, վնասվածքներ ստացել՝ 4 մարդ, «Интерфакс»-ին հայտնել են Ռուսաստանի ԱԻՆ-ից:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդել էր, որ Օրեխովո-Զուևոյի բնակելի շենքերից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչը հանգեցրել է շքամուտքի փլուզման: