04/04/2020 11:11
Չինաստանում հայտարարվել է սգո օր՝ ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի (Интерфакс)
ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը մասնակցել է սգո ազգային օրվան՝ ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի, որն անցկացվում է Չինաստանի ամբողջ տարածքում::
Պետության ղեկավարն իր հարգանքի տուրքն է մատուցել համաճարակի զոհերին, երեք րոպե լռությամբ նրանց հիշել են ամբողջ երկրում:
Ի հիշատակ հնչեցվել են նաև օդային տագնապի, մեքենաների, գնացքների և նավերի ազդանշաններ:
Դեկտեմբերից ի վեր հանրապետությունում կորոնավիրուսից մահացել է 3326 մարդ, գրանցվել է հիվանդության 81 639 դեպք: