Դատախազությունը կոռուպցիոն սխեմատիկ չարաշահումներ է հայտնաբերել Լոռու մարզի մի քանի համայնքներում կատարված ճանապարհաշինության գործընթացներում

06/04/2020 18:03

Դատախազությունը կոռուպցիոն սխեմատիկ չարաշահումներ է հայտնաբերել Լոռու մարզի մի քանի համայնքներում կատարված ճանապարհաշինության գործընթացներում


Լոռու մարզի 4 համայնքների վարչական տարածքներում սուբվենցիոն ծրագրերով նախատեսված ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքում հայտնաբերվել են միևնույն սխեմայով կատարված առանձնապես խոշոր չափերի չարաշահումներ:

2020թ. մարտի 23-ին ՀՀ Լոռու մարզպետը մարզի դատախազություն հասցեագրված գրությամբ տեղեկություններ է հայտնել մարզի վարչական տարածքում սուբվենցիոն ծրագրերով նախատեսված ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքում կապալառու կազմակերպությունների կողմից անորակ աշխատանքներ կատարելու, ինչպես նաև «ընկերությունների կողմից ասֆալտբետոնե հանուկների փորձարկման արդյունքների վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ ներկայացվելու վերաբերյալ։
Մարզի դատախզությունից դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներ՝ դրանցում նշված հանգամանքները քրեադատավարական կարգով ստուգելու հանձնարարությամբ:

Արդյունքում՝ ՀՀ ոստիկանության Տարոնի, Թումանյանի, Ստեփանավանի բաժիններում նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, որ 2019թ. հուլիս և սեպտեմբեր ամիսներին Վանաձորի, Ախթալայի, Օձունի և Ստեփանավանի համայնքապետարանները առանձին 3 առևտրային ընկերությունների հետ կնքել են համայնքապետարանների կարիքների համար պետական գնման պայմանագրեր:

Մասնավորապես՝ կապալառու ընկերությունները պարտավորվել են Վանաձոր համայնքի դեպքում ընդհանուր շուրջ 210մլն ՀՀ դրամ գումարով, Օձուն համայնքի դեպքում՝ շուրջ 65մլն դրամ գումարով, Ախթալա համայնքի դեպքում՝ ընդհանուր 49․500․000 գումարով և Ստեփանավան խոշորացված համայնքի դեպքում՝ ընդհանուր 35մլն դրամ գումարով պայմանագրերով նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում կատարել համայնքների փողոցների հիմնական կամ մասնակի նորոգման, ասֆալտապատման աշխատանքներ: 

Հետագայում, սակայն, կապալառու կազմակերպությունների իրավասու անձինք, փաստացի միևնույն սխեման կիրառելով, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, նպատակ ունենալով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակել, հիշյալ աշխատանքների կատարման ընթացքում օգտագործել են անորակ նյութեր, ապա նախնական համաձայնության գալով շինարարական նյութերի լաբորատոր փորձարկումներ և սերտիֆիկացման ծառայություններ մատուցող առևտրային 2 կազմակերպությունների ծառայողների հետ, ձեռք են բերել ասֆալտբետոնե ծածկից վերցված հանուկների լաբորատոր փորձարկումների վերաբերյալ բովանդակությամբ կեղծ արձանագրություններ: Դրանցում ներառվել են ասֆալտբետոնե խառնուրդը ՀՀ-ում գործող ստանդարտներին բավարարելու, այսինքն ասֆալտբետոնե նմուշների հաստությունը, հանուկի քաշը, միջին խտությունը և խտացված գործակիցները նորմատիվային պահանջներին համապատասխանելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ:

Ապա նրանք կազմել են կատարողական ակտեր և ասֆալտբետոն խառնուրդի լաբորատոր փորձարկման և արդեն տեղադրված ծածկույթների հանույթի լաբորատոր փորձարկման բովանդակությամբ կեղծ ակտերի հետ միասին ներկայացրել են համայնքապետարաններ:

Արդյունքում, Վանաձորի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց մոլորության մեջ գցելով, առանձին փողոցների մասով փաստացի չկատարված և անորակ աշխատանքների դիմաց կապալառու կազմակերպությանն անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 30մլն դրամ գումար, որով խարդախությամբ համայնքին պատճառվել է նույնքան վնաս:

Իսկ մյուս երեք համայնքների դեպքում առերևույթ հանցագործությունն ավարտին հասցնել չի հաջողվել, քանի որ «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից նույն ճանապարհների մակերևույթներից վերցված կրկնակի նմուշառումների փորձարկման արդյունքում հայտնաբերվել է աշխատանքների անորակ կատարման և ՀՀ-ում գործող ստանդարտներին ու նորմատիվային պահանջներին չհամապատասխանելու փաստը: Այդ պատճառով աշխատանքները գնահատվել են անբավարար, իսկ համայնքները կապալառու ընկերություններին չեն վճարել պայմանագրով նախատեսված գումարների մի մասը:

Նշված առերևույթ չարաշահումների փաստերի առթիվ Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1․1-րդ, 2-րդ կետերի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է երեք քրեական գործ, որոնք նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Բացի այդ, մարզի դատախազության անմիջական հսկողության ներքո համանման փաստական հանգամանքներով մեկ քրեական գործ հարուցվել է նաև ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում, որը նույնպես նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:18 Հայաստանում կորոնավիրուսով վարակված 33 տարեկան պացիենտ է մահացել Այսօր, 19:13 Հավանականություն կա, որ մեր վիճակը կվատանա. Նիկոլ Փաշինյան Այսօր, 19:03 Էդմոն Մարուքյանի ու Անի Սամսոնյանի կյանքին ու առողջությանն սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Այսօր, 18:46 Այլ անձի վարկի գումարը բանկից հափշտակելու դեպքով քրգործից անջատված մասն ուղարկվել է դատարան Այսօր, 18:35 Աֆղանստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 18 հազարը Այսօր, 18:31 Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակի խնամատարությունը ստանձնել է հորաքույրը (տեսանյութ) Այսօր, 18:24 Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության, Ադրբեջանի իշխանությունը սպառնալիք է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար. ՀՀ ԱԳՆ Այսօր, 18:22 Ուդմուրտիայի ղեկավար Բրեչալովն ապաքինվել է կորոնավիրուսից Այսօր, 18:08 ԱՄՆ-ն ընդլայնել է Կուբայի դեմ պատժամիջոցների ցանկը Այսօր, 18:05 Թիվ 24 մանկապարտեզը փակվել է. արձանագրվել է կոնտակտավոր աշխատակցի և սանի առկայություն Այսօր, 17:58 ՍԱՏՄ-ն շարունակում է լայնածավալ ստուգայցերը. մի շարք սննդի օբյեկտների աշխատանքը կասեցվել է Արաբկիրում Այսօր, 17:50 Ադրբեջանը խստացնելու է կարանտինի ռեժիմը Այսօր, 17:46 «Արարում»-ը կոչ է անում բոլոր կարող ուժերին՝ մի կողմ դնել առկա տարաձայնությունները և գործել՝ հանուն Հայոց պետականության հզորացման Այսօր, 17:42 Դեռևս վաղ է խոսել՝ արդյոք կորոնավիրուսից հետո օրգանիզմում իմունիտետ է առաջանում. բուժաշխատող Այսօր, 17:37 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8831 նոր դեպք Այսօր, 17:32 «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել Այսօր, 17:29 Պաշտպանիչ դիմակները կվաճառվեն նաև ինքնաշխատ տաղավարների միջոցով (Տեսանյութ) Այսօր, 17:25 Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի՝ «Երբ որ քամին հանդարտվի» արցախյան թեմայով ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում Այսօր, 17:19 Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում. Դավիթ Անանյան Այսօր, 17:18 ԱԺ-ից բարձրաձայնեցի տիկնոջ մտահոգությունը, եթերը սկսեցին ողողել ինձ դիմած բժիշկ տիկնոջ «հերոսական» հարցազրույցները․ ամաչում եմ ձեր փոխարեն․ Նաիրա Զոհրաբյան Այսօր, 17:05 Անդրանիկ Քոչարյանը մանրամասնել է՝ ինչու էր Կարեն Կարապետյանը հրավիրվել ապրիլյան քննիչ հանձնաժողով Այսօր, 17:02 Կավասակիի սինդրոմը կարող է հետևանք լինել տարբեր հիվանդությունների՝ ոչ միայն կորոնավիրուսի. բժիշկ Այսօր, 17:00 ԱՄՆ-ում ավելի քան 10 հազար մարդ է ձերբակալվել աֆրոամերիկացու մահվան կապակցությամբ բողոքի ցույցերի ընթացքում Այսօր, 16:56 «BLOND 007». համացանցում է հայտնվել հումորիստ Արման Գևորգյանի երկրորդ նախագիծը (Տեսանյութ) Այսօր, 16:52 Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել. Տեր Օշին քահանա Հայրապետյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակած լուսանկարին Այսօր, 16:49 Անակնկալ՝ Օպերայի թատրոնից. Վերդիի «Պարահանդես-Դիմակահանդես»-ը 24 ժամ առցանց հասանելի կլինի Այսօր, 16:47 Չներկայանալով հանձնաժողով՝ Խաչատուրովը շատ կասկածներ հաստատեց հանձնաժողովի մոտ․ Անդրանիկ Քոչարյան Այսօր, 16:45 Կոլեկտիվ իմունիտետի ձևավորման դեպքում մոտ մեկ շաբաթ հետո կունենանք 1000-ից ավելի թոքաբորբով հիվանդների դիմելիություն. Վիգեն Ասոյան Այսօր, 16:37 Վրաստանում պատասխանել են վարչապետի հրաժարականի մասին լուրերին Այսօր, 16:31 Հունիսի 5-ից մինչև հունիսի 9-ը դեպի Երևան ու Երևանից մի շարք չվերթներ կիրականացվեն Այսօր, 16:29 Հայաստանում այսօր կորոնավիրուսի հետևանքով մահացությունը 6 տոկոս է կազմում. Արմեն Մուրադյան Այսօր, 16:16 Հունիսի 3-ի դրությամբ կայացվել է 1599 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում Այսօր, 16:14 «Կձեռնարկենք ամենախիստ միջոցները»․ նախարարն անդրադարձել է 114 դպրոցի «Վերջին զանգ»-ի տեսանյութին Այսօր, 16:08 ԱԺ փոխխոսնակը սպառնացել է «օր առաջ լուծել դատական համակարգի խնդիրը», ինչքան ուզում եք՝ «վեթինգ» արեք, Մարաբյանի ինչի՞ն եք կպնելու. Իրավապաշտպան Այսօր, 16:06 Բելգիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 82 նոր դեպք Այսօր, 16:01 40 տարեկանից բարձր՝ կորոնավիրուսից մահանալու հավանականության կորն էապես բարձրանում է. ԵՊԲՀ դասախոս Այսօր, 15:58 Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Այսօր, 15:54 Արվեստագետների փոխանակման ծրագրով Գերմանիայում է Սոնա Անդրեասյանը Այսօր, 15:47 Օրվա հրամայականը պահանջում է ասել՝ ինչ պետք է անենք և ոչ թե՝ ինչու է այսպես. Արմեն Մուրադյանը՝ կորոնավիրուսի մասին Այսօր, 15:35 Հայաստանում ստեղծված ախտահանող նյութը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ միջոց Այսօր, 15:25 Մարտունու և Սևանի անձնագրային բաժանմունքների պետերի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է. մեղադրանքներ են առաջադրվել 6 անձի Այսօր, 15:19 Լուկաշենկոն նոր կառավարություն է նշանակել Այսօր, 15:02 Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի ռեկորդային քանակ Այսօր, 14:55 Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 394 նոր դեպք Այսօր, 14:51 «Իմ կյանքը փրկելը հավասար էր հրաշքի». կորոնավիրուսով վարակված բժիշկը դուրս է գրվել հիվանդանոցից (Տեսանյութ) Այսօր, 14:44 Երևանում եղբայրը դանակահարել է եղբորը Այսօր, 14:40 Հայկական զինված ուժերը նպատակ ունեն էլ ավելի կատարելագործել հակառակորդին զսպելու մեխանիզմները Այսօր, 14:34 ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալը վարակվել է կորոնավիրուսով. Քննչական հրավիրվող քաղաքացիներն անհանգստացած են Այսօր, 14:24 Մեքսիկայում ավելի քան 11 հազար մարդ է մահացել կորոնավիրուսի հետևանքով Այսօր, 14:15 Անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ծառայությունները հունիսի 5-ից 15-ը կաշխատեն ժամը 9-ից 11-ը Այսօր, 14:06 Այսօր ավարտվում են ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքները․ Յուրի Խաչատուրովն այդպես էլ չներկայացավ Այսօր, 13:56 Կառավարությունն ԱՄՀ-ից 315 մլն դոլարի վարկ կվերցնի Այսօր, 13:53 Ոստիկանության գործողությունների հետևանքով մահացած աֆրոամրիկացի Ֆլոյդը վարակված էր COVID-ով Այսօր, 13:50 Առաջիկա հինգ տարիներին կառուցելու ենք հազարավոր բնակարաններ. Արցախի նախագահ (Տեսանյութ) Այսօր, 13:45 ԱԺ-ն այսօր ոնց որ ՀՀ գենշտաբը լինի, խրամատից խոսող շատ մարդիկ տեղը չեն էլ բերում՝ խրամատն ինչ է. Սասուն Միքայելյան Այսօր, 13:38 Բրիֆինգներն ու լայվերը չեն պարունակում գրեթե ոչ մի ռացիոնալ քայլ. Վահե Հովհաննիսյանը դիմում է ՀՀ նախագահին, ԱԺ ղեկավարին, ԱԱԾ պետին ու Վեհափառին Այսօր, 13:32 Վանեցյան. ԱԺ-ն պետք է նախաձեռնի ազգային համաձայնության կառավարություն (Տեսանյութ) Այսօր, 13:26 ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1,9 միլիոնը Այսօր, 13:20 Սևանա լճից 2020-ի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանվում է մինչև 170 մլն խմ Այսօր, 13:14 Չենք կարող խիստ կարանտին մեզ թույլ տալ, ուղղակի չենք կարող․ Ալեն Սիմոնյան Այսօր, 13:09 Իշխանությունը երկու մարտավարություն կարող է ունենալ՝ կամ երկիրը տոտալ փակել երկու-երեք շաբաթով, կամ այլևս չվերահսկել հիվանդության տարածումը. Մելիք-Շահնազարյան Այսօր, 13:04 Ճանապարհային ոստիկանության Թեժ գծի 1-77 հեռախոսահամարը անհասանելի է Այսօր, 12:58 Սպասում եմ, որ Միքայել Մինասյանին մեղադրեն Գառնու տաճարի սեփականաշնորհման համար. Ամրամ Մակինյան Այսօր, 12:53 Այս տարի «Դայակ պետության աջակցությամբ» ծրագրից կկարողանա օգտվել 600 քաղաքացի Այսօր, 12:46 Խորհրդարանական մեծամասնությունը կառավարության հորդորով դեմ քվեարկեց երեկ առաջին ընթերցմամբ ընդունված մեկուսացման նպաստի մասին թիմակցի նախագծին Այսօր, 12:43 Որքան վնասակար է անլրջությունը, եռակի ավելի վնասակար է գույների անհարկի խտացումը. ԱԺ նախագահ Այսօր, 12:39 Պետք է հասկանանք՝ COVID19 հիմնադրամի գումարներն ինչի՞ վրա են ծախսվել․ ԲՀԿ-ն հանդես կգա փակ նիստ անելու նախաձեռնությամբ Այսօր, 12:31 Եթե անհրաժեշտ է, Ազգային ժողովն էլ պետք է տրամադրենք հիվանդանոցային կարիքների համար. Բաբաջանյան Այսօր, 12:26 Փոփոխություն՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 8-րդ ծրագրում. շրջանակն ընդլայնվեց Այսօր, 12:19 ՀԿԵ-ում ամփոփեցին գարնանային հանձնաժողովային ստուգումների արդյունքները Այսօր, 12:11 Նոր բնակարանային ծրագիր՝ հանրային ծառայողների համար Այսօր, 12:04 Վարչապետը սեփական օրինակով մենակ կարող է փողոցային բառապաշար ու «սամասուդ» քարոզել. Ռուբեն Մխիթարյան Այսօր, 11:56 Երեք օր փորձեցինք հասկանալ Ստեփանակերտում և հարակից շրջաններում «5-րդ ալիքի» հեռարձակումը դադարեցնելու պատճառները. այն, ինչ փաստեցինք, տհաճ է. Հարություն Հարությունյան Այսօր, 11:54 Վերաքննիչ քրեական դատարանը վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը Այսօր, 11:50 Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 դեպք Այսօր, 11:44 Երեկ խնդիրներ ենք ունեցել կուտակումների հետ կապված, բայց դրական տեղաշարժ կա. Հակոբ Արշակյան Այսօր, 11:39 Արցախի տարածքում հայկական հեռուստաընկերությունների հեռարձակումը խոչընդոտելն անընդունելի և խիստ վտանգավոր քայլ է. «Մեդիա պաշտպան» Այսօր, 11:30 Փաստորեն, խորհրդարանական մեծամասնությունը չի կարողացել համոզել կառավարությանը. Մարուքյանը՝ Զեյնալյանին Այսօր, 11:27 Այնպիսի բարձիթողի վիճակ է՝ ոչ մեկս չգիտենք, թե վաղն ինչ թվեր կունենանք․ Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 11:20 Ծանր վիճակում ունենք 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի, թոքերի օդափոխության սարքին միացված է 15 հոգի. Նախարար Այսօր, 11:11 Երկրում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, Դուք էլի չեք լրջանում․ Դուք մեղավոր չեք, Ձեզ այդ պաշտոնը վստահողն է մեղավոր․ Անի Սամսոնյանը՝ Արսեն Թորոսյանին Այսօր, 11:08 «Այս գիշեր՝ Նորքի ինֆեկցիոնում»․ վարչապետը տեսանյութ է հրապարակել Այսօր, 11:05 Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 697-ով, մահացել՝ 15 մարդ Այսօր, 10:55 Երևանում և մի շարք մարզերում լույս չի լինի Այսօր, 10:50 Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել. Նախագահի մամուլի խոսնակ Այսօր, 10:49 Չինաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել է աշակերտների և դպրոցի աշխատակիցների վրա Այսօր, 10:42 Բողոքի ցույցի մասնակիցները գնացել են դեպի ԱՄՆ Կոնգրեսի շենք Այսօր, 10:37 Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել Այսօր, 10:36 Արսեն Թորոսյանն այս իշխանությունների սիմվոլն է` գործում դիլետանտ, մեծամիտ և ինքնահավան. Դավիթ Խաժակյան Այսօր, 10:30 Խոշոր եղջերավոր անասունն ընկել է ժայռից, փրկարարներն անվնաս դուրս են բերել կովին Այսօր, 10:22 Կենսաթոշակները «Հայփոստի» բաժանմունքներում առայժմ չեն վճարվի Այսօր, 10:14 Արցախի գլխավոր դատախազի պաշտոնում առաջարկվել է Ստեփանակերտի դատախազի թեկնածությունը Այսօր, 10:09 «Ժողովուրդ». Առաջիկա երկուսուկես տարում հայկական ավիաընկերությունները պետք է մոռանան դեպի Եվրոպա թռիչքների մասին Այսօր, 10:07 «Փաստ». Ավիացիայի խնդիրների համար իշխանությունները պատասխանատվությունը բարդում են նախկին իշխանությունների վրա Այսօր, 10:02 «Հրապարակ». Վարչապետը մտադիր է ՊՎԾ գործուղել վստահելի մարդու Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.2 տոկոս Այսօր, 09:58 «Հրապարակ». Փաշինյանը պետք է հրաժարական տա, որովհետև այն, ինչ կատարվում է երկրում, աղետ է. Վանեցյան Այսօր, 09:56 «Փաստ». Քննարկվում է նոր տոտալ սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Արթուր Աղաջանյանը և Արգիշտի Քյարամյանը նաև անձնական կոնֆլիկտ են ունեցել Այսօր, 09:46 «Հրապարակ». Ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը լրացավ. Այսօր տեսակապով կլսեն Բակո Սահակյանին

Տվյալ բաժնի վերջին նյութերը