Փաշինյանի խորհրդականը՝ «Մոգո» վարկային կազմակերպության տնօրեն. ովքե՞ր են տերերը. Հ1-ի հետաքննությունը

06/04/2020 16:06

Փաշինյանի խորհրդականը՝ «Մոգո» վարկային կազմակերպության տնօրեն. ովքե՞ր են տերերը. Հ1-ի հետաքննությունը


Այս տարվա մարտի 24-ին Կենտրոնական բանկը ուժը կորցրած ճանաչեց «Վարկս էյ էմ» ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան՝ ընդհանուր կապիտալի նվազագույն չափը չպահպանելու համար։ Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքն ուսումնասիրել է, թե ինչ այլ անձանց և կազմակերպությունների հետ էր փոխկապակցված այս ընկերությունը և ո՞վ է կանգնած արագ վարկեր տրամադրող մի շարք ընկերությունների թիկունքում։

«Վարկս» և ոչ միայն. լատվիական ծագմամբ վարկային կազմակերպություններ ՀՀ-ում

Վարկային կազմակերպությունն իր գործունությունը սկսել է Հայաստանում 2016-ին։ Ընկերության կայքից տեղեկանում ենք, որ «Վարկս»-ի խորհրդի անդամները լատվիացիներ են, իսկ գործադիր տնօրենը Վարդան Հովսեփյանն է։ Վերջինս մինչ այդ եղել է ԿԲ-ի բանկային վերահսկողության վարչության մասնագետ, «Արարատբանկի» ներքին աուդիտի ղեկավար, մեկ այլ վարկային կազմակերպության՝ «Ֆասթ կրեդիտի» գործադիր տնօրեն։ «Վարկսի» կանոնադրական կապիտալը 600 միլիոն դրամ է, ընկերությունն ունի 52 մասնաճյուղ։ «Վարկսի» բաժնետոմսերի 95 տոկոսը պատկանում է «Էյ Էս Թի այ ջի ինվեսթ» ընկերությանը։ «Թի այ ջի ինվեսթը» գրանցված է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում՝ Skantses 52 հասցեում։ Ըստ լատվիական ընկերությունների ռեգիստրի՝ այս «Թի այ ջի ինվեսթի»։ Ընկերության շահառու սեփականատերը (բենեֆիցիար) Լատվիայի քաղաքացի Աիգարս Կեսենֆելդն է։ Ավելի ուշ լատվիական վարկային կազմակերպությունը վերաձևավորվել է մեկ այլ ընկերության՝ «Ֆինկո ինվեստ» անունով։ Վերջինի բաժնետիրական կապիտալը գերազանցում է 1.5 միլիոն եվրոն։

2012-ից Հայաստանում գործում է «Գուդկրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը, որն ունի հինգ մասնաճյուղ՝ միայն Երևանում։ «Գուդկրեդիտի» գործունեության հիմնական ուղղությունը սպառողական վարկերի տրամադրումն է։ Ընկերության կայքից տեղեկանում ենք, որ վարկային կազմակերպությունը փաստացիորեն նոր ձևավորված է, քանի որ նախ հանդիսացել է «Ավանգարդ ինվեստ ՈՒՎԿ ՓԲԸ» իրավահաջորդ, իսկ 2012-ին Կենտրոնական բանկի որոշման համաձայն վերանվանվել «Գուդկրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ։

Վարկային այս կազմակերպության գլխավոր տնօրենը տնտեսագետ Արտաշես Տոնոյանն է, իսկ բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է 4 Finance Holding S.A. ընկերությանը, որը գրանցված է Լյուքսեմբուրգում։ 4 Finance ընկերությունը հիմնվել է 2008-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, ընկերության գրանցված կապիտալը կազմել է ավելի քան 3 միլիոն դոլար։ 4 Finance-ը հետագայում վերաձևավորվել է, լրջորեն ընդլայնել իր գործունեությունն ամբողջ աշխարհում, ներկայացվել նաև Հայաստանում։ 4 Finance-ը արդեն 20 միլիոնից ավել վարկային պայմանագրեր է կնքել ամբողջ աշխարհում։ Ինչպես «Վարկս»-ի բաժնետեր «Թի այ ջի ինվեսթի» դեպքում, այստեղ ևս հանդիպում ենք լատվիացի Այգարս Կեսենֆելդի անվանը՝ որպես ընկերության հիմնադիր։ «Գուդկրեդիտը» Հայաստանում մեկ այլ ապրանքանիշ ևս ներկայացնում է՝ «Վիվուսը»։ Այն տրամադրում է 10-300.000 դրամ սպառողական վարկեր։ «Վիվուսն» ունի չորս մասնաճյուղեր, հնարավորություն է ընձեռում վարկին դիմել նաև առցանց եղանակով։

«Մոգո». Հայաստանից մինչև Լյուքսեմբուրգ

2017-ից ԿԲ-ից ստացած լիցենզիայի հիման վրա  Հայաստանում գործում է «Մոգո» ունիվերսալ վարկային կազմակերպությունը։ «Մոգոն» Հայաստանում վարկերի տրամադրմամբ զբաղվելու ամենաշատ կետերն ունի, ընդհանուր առմամբ ողջ հանրապետությունում կա վարկի տրամադրման 327 կետ, վարկերի տրամադրման մեծ մասը կատարվում է Հայմամուլի կրպակներում։ «Մոգոն» գործում է հարևան Վրաստանում, ինչպես նաև Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Ռումինիայում, Մոլդովայում, Բուլղարիայում։ Վարկ տրամադրվում է 350.000-20.000.000 դրամի չափով։ «Մոգոյի» գլխավոր տնօրենը Մեսրոպ Առաքելյանն է, ով նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասարակական հիմունքներով խորհրդականն է, իսկ բաժնետերը «Մոգո բալթիկս ընդ կաուկասուս» ընկերությունն է, որի բենեֆիցիար անձը դարձյալ Այգարս Կեսենֆելդն է։ Այս ընկերության արմատները նույնպես Լատվիայում են, այն հիմնվել է 2012 թվականին։ «Մոգո բալթիկս ընդ կաուկասուս»-ի բաժնետերն իր հերթին Լյուքսեմբուրգում գրանցված  Mogo Finance SA-ն է։

Լյուքսեմբուրգում գրանցված Mogo Finance SA-ը, ըստ էության, աշխարհում գործող «Մոգոների» մայր ընկերությունն է։ «Մոգոները» լայն աշխարհագրություն ունեն՝ ներկայացված են նաև Քենիայում, Ուգանդայում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Բելգիայում և այլուր։ Mogo Finance-ի հաշվետվությունից տեղեկանում ենք, որ հայկական և վրացական «Մոգոները» մի քանի խոշոր վարկային գծեր են բացել «Արդշինբանկում»։ 2018-ի փետրվարին «Արդշինբանկը» վրացական «Մոգոյին» տրամադրել է 1 միլիոն եվրո վարկ՝ 7.8 տոկոսադրույքով և 3 տարվա մարման ժամկետով։ 2017-ի սեպտեմբերին բանկը 200 միլիոն դրամով վարկավորել է հայկական «Մոգոյին» 12 տոկոս տոկոսադրույքով։ Վարկի մարման ժամկետն այս տարվա հոկտեմբերն է։ 2017-ի մեկ այլ վարկային համաձայնագրով «Մոգոն» «Արդշինբանկից» ստացել է 3.8 միլիարդ դրամի վարկ, որի մարման ժամկետն այս տարվա նոյեմբերն է։

2019-ի հաշվետվության համաձայն՝ընկերությունն ունեցել է 4 իրավաբանական անձ-բաժնետեր, որոնցից երեքը գրանցված են եղել Լատվիայում։ Ամենամեծ բաժնետոմսերն ունեցել է Այգարս Կեսենֆելդի SIA AK Family investments ընկերությունը, բաժնետոմսեր ունեն նաև Ալբերտս Պոլի, Կրիստաս Օզոլսի, Մարիս Կեյսի ընկերությունները։ Բոլորը լատվիացիներ են։

The Black Sea մեդիահարթակը հետաքննություն էր հրապարակել ռուս միլիարդատեր Օլեգ Բոյկոյի բիզնես գործունեության վերաբերյալ և հրապարակման մի հատված վերաբերում էր Այգարս Կեսենֆելդին։ Այն ներկայացնում ենք ստորև.

«2008-ի փետրվարին Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցի չորս լատվիացի դասընկերներ Ռիգայում հիմնում են AS OC Finance վարկային ստարտափը։ 4 ընկերներին էին Այգարս Կեսենֆելդը, Ալբերտս Պոլը, Կրիստաս Օզոլսն ու Մարիս Կեյսը։ Նրանք հաճախորդներին փոքր վարկեր էին տրամադրում՝ ինտերնետի, տեքստային հաղորդագրությունների միջոցով։ Ավելի ուշ նրանց են միանում 4 նոր բաժնետերեր՝ Մալթայում հիմնելով Fatcat investments limited ընկերությունը, իսկ 2011 թվականին ընկերությունը վերանվանվում է 4Finance (այն ընկերությունը, որը ՀՀ-ում «Գուդկրեդիտի» բաժնետոմսերի սեփականատերն է)։ 2011-ի հոկտեմբերին ռուս միլիարդատեր Օլեգ Բոյկոն գնում է Fatcat investments-ի 75 տոկոսը՝ վճարելով 55  միլիոն դոլար, իսկ հետագայում Բոյկոն ամբողջությամբ ձեռք է բերում 4Finance-ը։ Ստացված գումարը Կեսենֆելդը ներդնում նոր նախագծերի մեջ՝ հիմնելով «Մոգոն» ու ներդրումներ կատարելով այնտեղ»։

Ըստ Forbes-ի Օլեգ Բոյկոյի ունեցվածքը կազմում է 1,1 միլիարդ դոլար։ Նա Ռուսաստանում կազինոների և խաղային բիզնեսի հայտնի դերակատարներից է։

4Finance-ի ներկա բաժնետերերից են Վերա Բոյկոն՝ ըստ ԶԼՄ-երի Օլեգ Բոյկոյի մայրը, Էդգար Դուպատսը, ով Լատվիայի նախկին վարչապետ Անդրիս Շկելեի օգնականն է եղել և ազգականը։ 4Finance-ի վերահսկիչ հանձնաժողովի և աուդիտի կոմիտեի անդամներից մեկն, ի դեպ, ազգությամբ հայ է՝ Կոնստանտին Տեր-Մարտիրոսյանը, ով աշխատել է նաև Օլեգ Բոյկոյի մեկ այլ ֆինանսական ընկերությունում՝ Finstar-ում։

Նոր վարկային կազմակերպություններ՝ նույն աղբյուրից

Վերադառնալով Հայաստան՝ նշենք, որ «Վարկսի» բաժնետեր «Ֆինկո ինվեստը» անդրադարձել է վարկային կազմակերպությանը լիցենզիայից զրկելուն, հայտարարելով, որ «Վարկսը» եղել է եկամտաբեր ընկերություն, հանդիսացել  Հայաստանի 100 խոշոր հարկ վճարողներից։ «Մենք հիասթափված ենք առերեսվելով փաստին, որ Կենտրոնական բանկի որոշումը կարող է հարցականի տակ դնել 400 աշխատատեղի առկայությունը երկրում, որոնց մեծ մասը այն մարզերում է, որտեղ գործազրկության բարձր մակարդակ կա, իսկ աշխատակիցներից շատերը իրենց կարիերայի զարգացման ելակետում էին», - հայտարարել են ընկերությունից։

Չնայած այս ամենին՝ լատվիական ընկերությունները շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել հայկական շուկայի նկատմամբ։ Անցյալ ամիս «Մոգո ՈՒՎԿ» ՍՊԸ-ն հիմնել ու բաժնետեր է դարձել «Հիմա ֆայնենս» ՍՊԸ-ում, որի տնօրենը Մեսրոպ Առաքելյանն է։ Ընկերության կանոնադրական կապիտալը 310 միլիոն դրամ է։

2019-ի նոյեմբերին Այգարս Կեսենֆելդսին պատկանող «Թի այ ջի ինվեստը» Հայաստանում հիմնել է ու «էլէմէս» ՍՊԸ-ն (Loan management services) ու այնտեղ դարձել միանձնյա բաժնետեր։ Ընկերության ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ վարկային կազմակերպությունը ներկայում աշխատակազմի հավաքագրումների փուլում է։ Իսկ դեռ 2018-ին հիմնվել է «Լոնգո» ՍՊԸ-ն, որի բաժնետերը «Մոգո բալթիկս ընդ կաուկասուս»-ն է՝ «Մոգոյի» բաժնետերերի շղթայի օղակներից մեկը։

Հետաքննության հեղինակ՝ Մկրտիչ Կարապետյան։

Մանրամասներն՝ այստեղ։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին Այսօր, 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում Այսօր, 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով Այսօր, 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Այսօր, 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) Այսօր, 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում Այսօր, 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին Այսօր, 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր Այսօր, 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել Այսօր, 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը Այսօր, 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն Այսօր, 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան Այսօր, 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Այսօր, 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին Այսօր, 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան Այսօր, 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով Այսօր, 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից Այսօր, 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) Այսօր, 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ Այսօր, 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել Այսօր, 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Այսօր, 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները Այսօր, 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Այսօր, 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար Այսօր, 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին Այսօր, 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին Այսօր, 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից 18/04/2024 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան 18/04/2024 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար 18/04/2024 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ 18/04/2024 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է 18/04/2024 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» 18/04/2024 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր 18/04/2024 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում 18/04/2024 19:41 Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա 18/04/2024 19:32 Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել 18/04/2024 19:21 Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն են քննարկել 18/04/2024 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում 18/04/2024 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18/04/2024 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ 18/04/2024 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր 18/04/2024 18:11 «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին 18/04/2024 17:56 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ 18/04/2024 17:41 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներին 18/04/2024 17:29 13 կգ քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության փորձ է արվել 18/04/2024 17:18 Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ 18/04/2024 17:07 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել 18/04/2024 16:55 Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով 18/04/2024 16:44 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի հետևում քաղաքական իշխանությունն է կանգնած. Փաստաբան 18/04/2024 16:38 Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժեց 18/04/2024 16:35 «Բարեփոխումներն անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով է տեղի ունեցել. կարևորվել է անձնագրային ծառայությունների թվայնացման գործընթացը 18/04/2024 16:25 Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. Հայկ Կոնջորյան 18/04/2024 16:16 Ռուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ Զատուլինին 18/04/2024 16:08 ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական ու լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը. Մայր Աթոռ 18/04/2024 15:54 «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 18/04/2024 15:47 44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերը 18/04/2024 15:30 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 18/04/2024 15:13 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 18/04/2024 15:03 Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին 18/04/2024 14:51 Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն 18/04/2024 14:46 Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է 18/04/2024 14:39 Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը 18/04/2024 14:28 Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ 18/04/2024 14:22 «Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 18/04/2024 14:12 Ոստիկանությունում բռնություններ չկան. Երևանի ոստիկանապետ 18/04/2024 14:05 Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանքի է սպասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական համաձայնագրերի» վերաբերյալ. Զախարովա 18/04/2024 13:48 Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան 18/04/2024 13:32 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ 18/04/2024 13:20 Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում 18/04/2024 13:18 Այսօր հայտարարել եմ գործադուլ, բոլորդ էլ կարող եք այդ քայլին գնալ. Ակցիայի մասնակից (Տեսանյութ) 18/04/2024 13:14 Մենք հստակ վերլուծել ենք անցած 4 տարիների մեր սխալները. ստիպված ենք կանգնեցնել այս ապահայկական գործընթացը. Չախալյան (Տեսանյութ) 18/04/2024 13:08 Լիլիթ Հովհաննիսյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակը 18/04/2024 13:00 Անմոռանալի հույզեր… ․ այն ամենն, ինչ կմնա ԴԴՏ-ի երևանյան համերգից հետո 18/04/2024 12:55 Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-ից 18/04/2024 12:47 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից 18/04/2024 12:40 Փաստորեն, էս իշխանության համար բանտում պահվող քաղաքական բանտարկյալների լիմիտը 5-ն է. Աթանեսյան 18/04/2024 12:34 Խոշտանգման մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, Սամվելը վաղը հրավիրվել է հարցաքննության. Ռուբեն Մելիքյան 18/04/2024 12:30 Մեր պայքարը ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման համար է. Չախալյանն առաջարկեց ակցիան սկսել աղոթքով (Տեսանյութ) 18/04/2024 12:20 Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ բակում ապամոնտաժվում է 22 ավտոտնակ 18/04/2024 12:17 Վերանայվելու են տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշները. Քննարկում՝ ԲՏԱՆ-ում

Տվյալ բաժնի վերջին նյութերը