ՊՎԾ-ն ներկայացրել է Ոստիկանությունում իրականացրած ուսումնասիրությունը. պետության օրինական շահերին ենթադրաբար հասցվել է շուրջ 470 մլն ՀՀ դրամ

06/04/2020 12:55

ՊՎԾ-ն ներկայացրել է Ոստիկանությունում իրականացրած ուսումնասիրությունը. պետության օրինական շահերին ենթադրաբար հասցվել է շուրջ 470 մլն ՀՀ դրամ


Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է ՀՀ ոստիկանությունում իրականացված թվով երրորդ ուսումնասիրությունը և վերահսկողական աշխատանքների հրապարակայնությունն ապահովելու նկատառումներից ելնելով՝ հանրությանն են ներկայացվում տվյալ ուսումնասիրության արդյունքների հիմնական ուղղություններն ու դրսևորումները։

Ուսումնասիրության տիրույթում ընդգրկվել են 2014-2019 թվականների ընթացքում ՀՀ ոստիկանության կարիքների համար շինարարական աշխատանքների իրականացման, հանդերձանքի ձեռքբերման համար կազմակերպված գնման ընթացակարգերի, ինչպես նաև «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից վարչական վարույթի ընթացքում կարճված գործերի և բեկանված որոշումների նկատմամբ օրինականության և արդյունավետության, ինչպես նաև մի շարք այլ գործառույթների նկատմամբ վերահսկողության հատվածները։

Հարկ է նշել, որ շինարարության ասպարեզում արձանագրվել են օրենսդրությամբ սահմանված չափորոշիչների համեմատ շուրջ 538 մլն դրամի չափով ավել նախահաշվային փաստաթղթերի կազմման, շուրջ 48 մլն դրամի չափով վճարված, սակայն չիրականացված աշխատանքների, շուրջ 51 մլն դրամի չափով իրականացված, սակայն հաստատված նախագծերից չբխող և չհիմնավորված ծախսերի, շուրջ 107 մլն դրամի չափով հօգուտ պետական շահի չգանձված տույժի, ինչպես նաև միևնույն աշխատանքի դիմաց շուրջ 6 մլն դրամի չափով կրկնակի վճարման դրսևորումներ:

Հանդերձանքի ձեռքբերման հատվածում արձանագրվել են պետության օրինական շահերին հասցված շուրջ 735 մլն դրամի հնարավոր վնասի ռիսկային դեպքեր, բացի այդ՝ 2014-2019 թվականների ընթացքում, ուժը կորցրած իրավական ակտի հիման վրա, անհատական պատվերների միջոցով, իրականացված շուրջ 300 մլն ՀՀ դրամի չափով հանդերձանքի ձեռքբերման դեպքեր՝ միևնույն կազմակերպությունից:

Արձանագրվել են նաև ՀՀ ոստիկանության զորքերում համապատասխան հրամաններով սահմանված աշխատանքային պարտականությունները չկատարող աշխատակիցներին շուրջ 54 մլն դրամի չափով աշխատավարձի վճարման դեպքեր:

Իրականացված ուսումնասիրությունն ըստ ոլորտների, ամփոփ արդյունքներով, ունեցել է հետևյալ պատկերը՝

ՀՀ ոստիկանության կողմից, առանց օրենսդրությամբ սահմանված բավարար հիմքերի պահպանման, ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել Երևան քաղաքում իրեն ամրակցված թվով երկու անշարժ գույքի առուվաճառք և շինարարական կապալ նախատեսող որոշման նախագիծ, որը հաստատվել է՝ չպահպանելով օրենսդրական նորմերով սահմանված մի շարք ընթացակարգեր:

Ղեկավար կազմի բանավոր բանակցությունների արդյունքում ՀՀ ոստիկանությանն ամրակցված երկու անշարժ գույքերն ուղղակի վաճառքի ձևով, ընդհանուր շուրջ 1,4 մլրդ ՀՀ դրամով, օտարվել է «X» ՍՊԸ-ին՝ չպահպանելով անշարժ գույքերի արժեքների գնահատման՝ օրենսդրությամբ սահմանված կարգավորումները:

Միաժամանակ, ՍՊԸ-ի հետ կնքվել է շինարարական կապալի պայմանագիր, համաձայն որի կապալառուն պարտավորվել է ՀՀ ոստիկանության համար Դավթաշեն վարչական շրջանում կառուցել ԱՎՎ նոր վարչական շենք, ինչպես նաև վերանորոգել ամրակցված ևս երկու շենքեր։

Հավելենք, որ համաձայն կողմերի միջև կնքված առուվաճառքի պայմանագրի՝ գնորդի կողմից անշարժ գույքի արժեքի վճարման ժամկետի խախտման համար ՀՀ ոտիկանությունն, ի օգուտ պետական շահի, իրավունք ուներ գանձելու շուրջ 107 մլն ՀՀ դրամի չափով տույժ, որը չի իրականացվել:

Վերոնշյալ ՍՊԸ-ի կողմից նոր վարչական շենքի շինարարական աշխատանքները մեկնարկել են առանց մի շարք օրենսդրական նորմերի պահպանման: Ավելին, շինարարության ընթացքում փաստացի տեխնիկական հսկողություն երբևէ չի իրականացվել, այն կրել է ձևական բնույթ, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնող անձի ստորագրություններն ամբողջությամբ կեղծվել են՝ նպատակ հետապնդելով օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեից պայմանագրով նախատեսված ֆինանսավորումը ստանալը:

Հիշյալ նորմերի չպահպանման և օրենքով սահմանված փորձաքննություններ չիրականացնելու հետևանքով ՍՊԸ-ի կողմից Դավթաշեն վարչական շրջանում կառուցված շենքում հայտնաբերվել են կոնստրուկտիվ համակարգերի վնասվածքներ, որոնք հանգեցրել է շենքի անհամաչափ նստեցման:

Համաձայն հետշինարարական մի շարք փորձաքննությունների արդյունքների՝ շենքի դեֆորմացիաները դեռևս շարունակվում են, ինչը կասկածի տակ է դնում շենքի կառուցման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացված շուրջ 960 մլն ՀՀ դրամի չափով կատարված ծախսի արդյունավետության հարցը:

Տվյալ շինարարության ընթացքում հաստատված նախահաշվային փաստաթղթերի կազմման ճշտության ընտրանքային ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն հաշվարկված է եղել օրենսդրությամբ սահմանաված չափորոշիչների համեմատ շուրջ 87 մլն ՀՀ դրամով ավել: Վարչական շենքում իրականացված տեսանելի որոշ աշխատանքների հսկիչ ընտրանքային չափագրման արդյունքում չկատարված աշխատանքների ծավալը կազմել է 13 մլն ՀՀ դրամ, որոնք սակայն ընդունվել և վճարվել են ՀՀ ոստիկանության կողմից։

Միևնույն ՍՊԸ-ի կողմից ՀՀ ոստիկանության Շիրակի ՄՎ Գյումրիի ոստիկանության բաժնի Մուշ բաժանմունքի շինարարական աշխատանքների կատարողական ակտում ներառված աշխատանքներից ընտրանքային կարգով ստուգված աշխատանքների գները գերազանցել են դարձյալ ընթացքում հաստատված նախահաշվային գներին՝ շուրջ 25 մլն ՀՀ դրամով, իսկ ՀՀ ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի նոր վարչական շենքի շինարարության ընթացքում տվյալ ՍՊԸ-ի և մեկ այլ ՍՊԸ-ի կողմից կազմված կատարողական ակտերում ներառված միևնույն աշխատանքների դիմաց կատարվել է կրկնակի վճարում՝ շուրջ 6 մլն ՀՀ դրամի չափով։

Շիրակի ՄՎ Գյումրիի բաժնի Կումայրի բաժանմունքի նոր վարչական շենքի կառուցման նպատակով 2015-2018 թվականների ընթացքում, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ, «Z» ՍՊԸ-ի հետ ոչ մրցակցային գնման ընթացակարգերի արդյունքում կնքվել են շինարարական կապալի երեք պայմանագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 1.4 մլրդ ՀՀ դրամ: Մասնավորապես, առանց օրենսդրական բավարար հիմքերի առկայության՝ ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ Կառավարության հաստատմանն է ներկայացվել վերոնշյալ շենքի շինարարական աշխատանքների իրականացման համար մեկ անձից գնում կատարելու առաջարկ:

Պարզվել է, որ թե՛ ՀՀ ոստիկանության, թե՛ «Z» ՍՊԸ-ի կողմից թույլ են տրվել գնման գործընթացների մի շարք օրենսդրական խախտումներ, առանց որոնց ՍՊԸ-ն չէր կարող հանդիսանալ որպես ընտրված մասնակից: ՍՊԸ-ի կողմից շինարարական աշխատանքները մեկնարկել են դեռևս օրենսդրությամբ սահմանված կարգով չհաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի և քաղաքաշինական բնագավառի մի շարք այլ օրենսդրական նորմերի պահպանման, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ ի սկզբանե նախատեսված է եղել, որ տվյալ աշխատանքները պետք է իրականացվի «Z» ՍՊԸ-ի կողմից:

Շինարարական աշխատանքների նախահաշվային փաստաթղթերի կազմման ճշտության ընտրանքային ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ օրենսդրությամբ սահմանված չափորոշիչների համեմատ նախահաշվով ավել է հաշվարկվել շուրջ 220 մլն ՀՀ դրամ: Բացի այդ, շինարարության ընթացքում կազմված և ընդունված կատարողական, ինչպես նաև համադրման ակտերում ներկայացված աշխատանքները, մի շարք դեպքերում չեն համապատասխանում փաստացի կատարված աշխատանքների ծավալներին, օգտագործված նյութերի տեսակներին և քանակներին: Փաստացի կատարված որոշ աշխատանքների ընտրանքային չափագրումների արդյունքում արձանագրվել են շուրջ 35 մլն ՀՀ դրամի չափով չիրականացված ծախսեր և շուրջ 51 մլն ՀՀ դրամի չափով իրականացված, սակայն հաստատված նախագծից չբխող և չհիմնավորված ծախսեր։

ՀՀ ոստիկանության կողմից, առավելապես ոչ մրցակցային գնման ընթացակարգեր կազմակերպելու արդյունքում, այդ թվում՝ մեկ անձից գնման ընթացակարգերի միջոցով, մի շարք կապալի պայմանագրեր են կնքվել նաև երեք այլ ՍՊԸ-ների հետ։ Այս դեպքերում ևս, առանց բավարար հիմքերի առկայության ՀՀ Կառավարության հաստատմանն են ներկայացվել համապատասխան որոշումների նախագծեր:

ՀՀ ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի հիմնանորոգման նպատակով ՀՀ ոտիկանության և վերոնշյալ երեք ՍՊԸ-ներից մեկի հետ կնքվել են թվով 2 կապալի պայմանագրեր՝ շուրջ 778 մլն ՀՀ դրամ արժեքով։ Նախատեսված շինարարական աշխատանքների նախահաշիվների կազմման ճշտության ընտրանքային ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կնքված պայմանագրային արժեքները ընդհանուր առմամբ 98 մլն ՀՀ դրամով գերազանցել է ճշտված նախահաշվային արժեքը։

Ուսումնասիրության են ենթարկվել նաև ՀՀ ոստիկանության ու մեկ այլ ՍՊԸ-ի միջև 2014-2018 թվականների ընթացքում կնքված թվով 17 պայմանագրեր՝ տարբեր չափաբաժիններով և տարբեր նախահաշիվներով՝ շուրջ 530 մլն ՀՀ դրամ արժողությամբ։ Ընտրանքային կարգով իրականացվել է մի շարք պայմանագրերով նախատեսված շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ճշտության ուսումնասիրություն, ինչի արդյունքում ևս արձանագրվել է, որ տարբեր պայմանագրերով նախատեսված նախահաշիվներն ընդհանուր առմամբ ավել են հաշվարկվել շուրջ 80 մլն ՀՀ դրամի չափով։

Հարկ է նկատել նաև, որ Դավթաշենի ոստիկանական բաժանմունքի նոր վարչական շենքի վերակառուցման աշխատանքների համար մեկ այլ ՍՊԸ-ի հետ կնքվել է շուրջ 300 մլն ՀՀ դրամի պայմանագիր, որը գերազանցել է աշխատանքների ճշտված նախահաշվային արժեքը շուրջ 28 մլն ՀՀ դրամով։

ՀՀ ոստիկանության ծառայողի հանդերձանքի ձեռքբերման նպատակով 2014-2019 թվականների ընթացքում, մի շարք դեպքերում խախտվելով պետական գնումները կանոնակարգող օրենսդրական նորմերը, հիմնականում ոչ մրցակցային գնման ընթացակարգեր կիրառելու արդյունքում համապատասխան պայմանագրեր են կնքվել թվով չորս ՍՊԸ-ների հետ՝ ի թիվս այլ մատակարարների։

ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նոր համազգեստին անցումը անարդյունավետ կազմակերպելու հետևանքով, գոյացել է հին նմուշի մնացորդ հանդերձանք և տեղի է ունեցել պետական միջոցների ոչ արդյունավետ կառավարում, ըստ էության, այդ մասով առաջացնելով պետությանը նյութական վնաս հասցնելու ռիսկ։ Պարզվել է նաև, որ նոր համազգեստի պատրաստման նախահաշիվները հիմնականում կազմվել են մատակարար կազմակերպությունների կողմից՝ ներկայացնելով միավորի չհիմնավորված բարձր արժեք։

2014-2016 թվականների ընթացքում հանդերձանք ձեռք բերելու նպատակով, առանց օրենսդրությամբ սահմանված հիմքերի բավարար առկայության, ՀՀ Կառավարության հաստատմանն են ներկայացվել, ըստ էության, ոչ մրցակցային գնման ընթացակարգով պետական գնումներ կատարելու նախագծեր, որոնք ևս հաստատվել են գործադիրի կողմից։ 2017-2018 թվականներին հանդերձանքի ձեռքբերման նպատակով գնման գործընթացը կազմակերպվել է մրցակցային ընթացակարգերով, սակայն գրեթե առանց փաստացի մրցակցության։

Նման հանգամանքների շարունակական բնույթ կրելը, ինչպես նաև ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված այլ տվյլաները հիմնավոր կասկածներ են առաջացնում, որ այդ իրավիճակը ուղղորդված ձևով կարգավորվել է պատվիրատուի կողմից և չափաբաժինները քողարկված ձևով բաշխվել են նախընտրելի մատակարարների միջև, ինչի արդյունքում փաստացի մրցակցություն տեղի չի ունեցել և հանգեցրել է հանդերձանքի՝ բարձր գներով պայմանագրեր կնքելուն։

2019 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից կազմակերպված հանդերձանքի գնման գործընթացներն իրականացվել են մրցակցային ընթացակարգերով՝ ըստ էության, առաջին անգամ ապահովելով իրական մրցակցություն մասնակիցների միջև, ինչի հետևանքով կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերով տարբեր ապրանքատեսակների միավորի արժեքները կտրուկ նվազել են, ընդհուպ որոշ ապրանքատեսակների մասով՝ մինչև 50 տոկոս։

Համադրելով 2019 թվականի ընթացքում մրցկացության հիման վրա ձևավորված հանդերձանքի միավորի գները 2014-2018 թվականների ընթացքում ոչ մրցակցային ընթացակարգերում կնքված պայմանագրերով սահմանված հանդերձանքի չհիմնավորված բարձր միավորի գների հետ՝ առաջացել է պետական միջոցների ոչ արդյունավետ կառավարման ռիսկ, ինչի հետևանքով պետության օրինական շահերին ենթադրաբար հասցվել է նյութական հնարավոր վնաս, որի ընդհանուր միջինացված ցուցանիշը կազմում է շուրջ 470 մլն ՀՀ դրամ:

ՀՀ ոստիկանության պահեստում առկա հանդերձանքից ընտրանքային կարգով վերցվել են տարբեր տարեթվերին մատակարաված հանդերձանքի տարբեր փորձանմուշներ, որոնք սահմանված կարգով ենթարկվել են նյութագիտական և ապրանքագիտական փորձաքննության, իսկ թվով հինգ հանդերձանքի մասով իրականացվել է նաև կրկնակի փորձաքննություն։ Արդյունքում արձանագրվել է, որ այդ ապրանքատեսակները թե՛ իրենց բաղադրության, թե՛ արտաքին տեսքի բնութագրիչների մի շարք էական շեղումներով չեն համապատասխանել տեխնիկական բնութագրերով սահմանված չափորոշիչներին։ Վերոնշյալ հինգ ապրանքատեսակների մասով կատարվել է անարդյունավետ ծախս՝ առաջացնելով պետության օրինական շահերին ավելի քան 265 մլն ՀՀ դրամի չափով նյութական վնաս հասցնելու ռիսկ։

2014-2019 թվականների ընթացքում, ուժը կորցրած իրավական ակտի հիման վրա, անհատական պատվերների միջոցով, իրականացվել է շուրջ 300 մլն ՀՀ դրամի չափով հանդերձանքի ձեռքբերում, ընդ որում՝ առանց ապրանքի միավորի գնագոյացման հիմքի։ Պարզվել է նաև, որ անհատական պատվերների անվան ներքո հիմնականում ձեռք է բերվել մեծ խմբաքնակներով հանդերձանք։ Հատկանշական է, որ անհատական պատվերների միջոցով հանդերձանքի ձեռքբերումը մշտապես պատվիրվել է բացառապես մեկ ընկերության։

Ուսումնասիրության ընթացքում «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի կողմից տրված գրության հիման վրա պարզվել է, որ տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի միջոցով արձանագրված գործերով վարչական վարույթի ընթացքում վերադասության կարգով գանգատարկված և կարճված գործերի և բեկանված որոշումների մասով տեղեկատվություն կարող է ներկայացվել միայն 2018 թվականից՝ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի ներդրումից հետո:

Ուսումնասիրության ենթակա փաստաթղթերում խախտումներ չեն արձանագրվել:
Հարկ է նշել, որ արձանագրված վարույթներով գանգատարկված և կարճված գործերի ու բեկանված որոշումների առանձնացված հաշվառում չի իրականացվում, ինչի արդյունքում հնարավոր չէ ապահովել վերահսկողության պատշաճ մակարդակ:

Ընդհանուր առմամբ, ճանապարհապարեկային ծառայության կողմից արձանագրված գործերով 2014-2019թթ. գանգատարկվել է 8529 վարչական ակտ, կարճվել և բեկանվել է 909 ակտ: Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի միջոցով արձանագրված գործերով 2018-2019թթ. ստացվել է 13985 գանգատարկման դիմում (մեկ դիմումով բողոքարկվել է մեկ և ավելի ակտեր), կարճվել և բեկանվել է 11738 ակտ:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանության զորքերում իրականացված մշտադիտարկման արդյունքներով պարզվել է, որ 2007-2011թթ. ընթացքում զինծառայության հետ որևէ առնչություն չունեցող մի շարք անձինք ՀՀ ոստիկանության զորքերում զբաղեցրել են պաշտոններ և ունեցել են կոչումներ: Մի շարք այլ աշխատակիցներ չեն կատարել սահմանված կարգով իրենց վերապահված աշխատանքային պարտականությունները, փոխարենն իրականացրել են ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերի թեյարանների աշխատանքների կազմակերպումը: Նշված աշխատակիցները ստացել են աշխատավարձ՝ չիրականացնելով համապատասխան հրամաններով սահմանված աշխատանքային պարտականությունները, որի արդյունքում պետական բյուջեի միջոցներից իրականացվել են շուրջ 54 մլն դրամի անարդյունավետ ծախսեր։ Բացի այդ՝ խախտումներ են արձանագրվել ՀՀ ոստիկանության զորքերի կողմից կազմակերպված մի շարք գնման գործընթացներում։

Տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով Այսօր, 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով Այսօր, 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են Այսօր, 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով Այսօր, 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը Այսօր, 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան Այսօր, 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը Այսօր, 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին Այսօր, 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) Այսօր, 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին Այսօր, 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին Այսօր, 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում Այսօր, 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով Այսօր, 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Այսօր, 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) Այսօր, 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում Այսօր, 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին Այսօր, 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր Այսօր, 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել Այսօր, 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը Այսօր, 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն Այսօր, 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան Այսօր, 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Այսօր, 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին Այսօր, 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան Այսօր, 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով Այսօր, 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից Այսօր, 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) Այսօր, 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ Այսօր, 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել Այսօր, 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Այսօր, 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները Այսօր, 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Այսօր, 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար Այսօր, 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին Այսօր, 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին Այսօր, 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից 18/04/2024 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան 18/04/2024 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար 18/04/2024 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ 18/04/2024 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է 18/04/2024 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» 18/04/2024 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր 18/04/2024 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում 18/04/2024 19:41 Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա 18/04/2024 19:32 Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել 18/04/2024 19:21 Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն են քննարկել 18/04/2024 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում 18/04/2024 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18/04/2024 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ 18/04/2024 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր 18/04/2024 18:11 «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին 18/04/2024 17:56 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ 18/04/2024 17:41 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներին 18/04/2024 17:29 13 կգ քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության փորձ է արվել 18/04/2024 17:18 Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ 18/04/2024 17:07 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել 18/04/2024 16:55 Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով 18/04/2024 16:44 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի հետևում քաղաքական իշխանությունն է կանգնած. Փաստաբան 18/04/2024 16:38 Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժեց 18/04/2024 16:35 «Բարեփոխումներն անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով է տեղի ունեցել. կարևորվել է անձնագրային ծառայությունների թվայնացման գործընթացը 18/04/2024 16:25 Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. Հայկ Կոնջորյան 18/04/2024 16:16 Ռուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ Զատուլինին 18/04/2024 16:08 ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական ու լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը. Մայր Աթոռ 18/04/2024 15:54 «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 18/04/2024 15:47 44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերը 18/04/2024 15:30 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 18/04/2024 15:13 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 18/04/2024 15:03 Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին 18/04/2024 14:51 Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն 18/04/2024 14:46 Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է 18/04/2024 14:39 Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը 18/04/2024 14:28 Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ 18/04/2024 14:22 «Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 18/04/2024 14:12 Ոստիկանությունում բռնություններ չկան. Երևանի ոստիկանապետ 18/04/2024 14:05 Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանքի է սպասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական համաձայնագրերի» վերաբերյալ. Զախարովա 18/04/2024 13:48 Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան 18/04/2024 13:32 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ 18/04/2024 13:20 Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում

Տվյալ բաժնի վերջին նյութերը