06/04/2020 14:36
Ազգային փոքրամասնություններին հիշատակի տարեթվերը նշելու համար տարեկան չորս օր չվճարվող արձակուրդի իրավունք ընձեռել․ առաջարկ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Վերջինս առաջարկում է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրենց ազգային, կրոնական տոները կամ պատմական տարեթվերը նշելու համար՝ ոչ ավելի, քան տարեկան չորս օր չվճարվող արձակուրդի իրավունք ընձեռել։
Նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել «Իմ քայլի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
Կառավարությունը դրական եզրակացության է արժանացրել նախագիծը։
Վերջինս հանձնաժողովում դրական եզրակացության արժանացավ և կընդրկգվի քառօրյա նիստերի օրակարգում։