07/04/2020 15:29
Հայաստանը համատեղ աշխատանք է տանում ԱՄՀ գործընկերների հետ՝ գտնելու լրացուցիչ ֆինանսական միջոցների բավարարման լավագույն լուծումները. Ֆիննախ
Հայաստանն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ դեռևս ընթացքում գտնվող եռամյա «նախազգուշական» ծրագիր ունի, որի շրջանակում համատեղ աշխատանք է տարվում ԿԲ և ԱՄՀ գործընկերների հետ, որպեսզի լրացուցիչ ֆինանսական միջոցների կարիքի հստակեցումից հետո՝ գտնվեն դրա բավարարման լավագույն լուծումները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության ֆեյսբուքյան էջը:
«Բնականաբար, քննարկվում է նաև ԱՄՀ-ի հետ գործող ծրագրի շրջանակում, վճարային հաշվեկշռի համար, արտաքին գործոններով պայմանավորված, անհրաժեշտության դեպքում, նախատեսված վարկային միջոցների բյուջետային նպատակներով օգտագործելու հնարավորությունը», - նշված է տեղեկության մեջ: