Հանցավոր սխեմա` պետական գույքի մասնավորեցման գործընթացում

08/04/2020 14:53

Հանցավոր սխեմա` պետական գույքի մասնավորեցման գործընթացում


2019թ. ընթացքում, ինչպես նաև 2020թ. առաջին եռամսյակում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, առանձին դեպքերում նաև դատախազության տարածքային ստորաբաժանումներում իրականացվել են պետական սեփականություն հանդիսացած գույքի պահպանության, վարձակալության տրման, ինչպես նաև նախկինում իրականացված մասնավորեցման գործընթացների՝ օրենսդրությանը համապատասխանության վիճակի վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ՝ այդ թվում իրավասու մարմիններից ստացված փաստաթղերի հիման վրա, որոնց արդյունքում պարզվել են այս ոլորտում հանցավոր կոռուպցիոն սխեմայի գործողության բազմաթիվ դեպքեր:

Մասնավորապես, ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ շատ դեպքերում առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, 2016թ. N ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել բազմաթիվ պետական գույքերի գնահատման աշխատանքներ։
Նշված առաջարկների հիման վրա ՍՊԸ-ն իրականացրել է այդ գույքերի գնահատումներ, որոնցով ներկայացված արժեքների հիման վրա դրանք օտարվել են:

Հետագայում կատարվել է նշված գույքերի՝ գնահատման և օտարման ժամանակահատվածի դրությամբ շուկայական արժեքների վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ դրանց շուկայական արժեքը նշված ժամանակահատվածի դրությամբ սկզբնական գնահատված արժեքից եղել է մի քանի անգամ ավել:

Այդ ՍՊԸ-ի կողմից անշարժ գույքերի գնահատման գործընթացում խախտվել են գնահատման ստանդարտի պահանջները: Մասնավորապես, որպես կանոն, գնահատման եզրակացությունները կազմվել են առանց պարտադիր պահանջ հանդիսացող՝ գնահատող մասնագետի, գնահատում իրականացնող ընկերության գործադիր մարմնի ղեկավարի ստորագրության: Որոշ դեպքերում եզրակացությունը կազմվել է առանց տեղազննության կատարման, իսկ գույքի շուկայական արժեքը որոշվել է սխալ, ոչ համադրելի ելակետային տվյալների հիման վրա: Առանձին դեպքերում հաշվի չի առնվել գույքերի նպատակային նշանակությունը, մակերեսը, այլ առանձնահատկություններ:

Նման կեղծ տվյալներ պարունակող եզրակացություններով պետական սեփականություն հանդիսացող գույքի իրական արժեքները նվազեցվել է 2-3 անգամ: Արդյունքում համապատասխան պաշտոնատար անձանց կողմից դրանք հիմք են դարձվել նշված անշարժ գույքերի օտարման մրցույթի համար և օտարվել են հավանական շուկայական արժեքից մի քանի անգամ պակաս գնով: Ընդ որում՝ որոշ դեպքերում, երբ գույքի իրական արժեքը գերազանցել է 50մլն դրամը, նման նվազեցումների միջոցով կեղծ հիմքեր են ստեղծվել շրջանցելու ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի թիվ 882-Ն որոշումը, որով սահմանվում է, որ նման դեպքում անշարժ գույքը պետք է օտարվի ՀՀ կառավարության որոշման հիման վրա: Դրա հետևանքով գույքերն օտարվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանի հիման վրա:

2019թ. և 2020թ. առաջին եռամսյակում իրականացված ուսումնասիրությունների, հարուցված քրեական վարույթների արդյունքներով նշված նմանատիպ փաստերի, նաև գույքի պահպանության, վարձակալության տրման գործընթացներում առերևույթ հանցավոր չարաշահումների առթիվ հարուցվել է ընդհանուր առմամբ 27 քրեական գործ՝ հիմնականում համապատասխան իրավասու պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով:

Չնայած քրեական գործերը գտնվում են քննության տարբեր փուլերում, սակայն արդեն իսկ հաստատված փաստերով նշված ժամանակահատվածում դատախազության և քննչական մարմինների կողմից համակարգված ձևով իրավական գործընթացներ են նախաձեռնվել հանցավոր ճանապարհով օտարված գույքն իրական սեփականատերերին՝ պետությանը կամ համայքներին վերադարձնելու ուղղությամբ:

Մասնավորապես, մեկ քրեական գործով հաստատված հանգամանքերի արդյունքում ՀՀ դատախազության կողմից 3 հայց է ներկայացվել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան՝ Ծաղկաձորում ընդհանուր 47,5 հա հատուկ պահպանվող տարածք հանդիսացող հողամասերի թվով 25 աճուրդ և դրանից հետո կնքված պայմանագրերը, կատարված պետական գրանցումներն առոչինչ ճանաչելու պահանջով: Հայցադիմումներն ընդունվել են վարույթ, դատախազության միջնորդությամբ դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, արգելել է վեճի առարկա հանդիսացող հողամասերի վերաբերյալ կատարել գույքերի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության հանգեցնող որևէ գործողություն:

Բացի այդ, այլ գործով հաստատված հանգամանքների արդյունքում ՀՀ դատախազության կողմից հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետի կողմից 2008թ. ընդունված վարչական ակտերը վերացնելու, ինչպես նաև դրանց հիման վրա կնքված պայմանագրերը, իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջով: Դրանով ակնկալվում է «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած հողամասի մասը կազմող, հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում գտնվող 10000 քմ ընդհանուր մակերեսով հողամասը, որը ներկայումս պատկանում է «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊԸ-ին, հետ վերադարձնել պետությանը:

3 դեպքով էլ հաղորդումներ են ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարին։ Մասնավորապես, դատախազության ուսումնասիրության արդյունքում հարուցված և վարույթը վաղեմության հիմքով կարճված մի քրեական գործով նախաքննական մարմինը 2019թ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարին հասցեագրված գրությամբ առաջարկել է ձեռնարկել Հրազդան համայնքին պատկանող և օրենքի խախտմամբ օտարված 50.48 հեկտար անշարժ գույքի գործարքներն առոչինչ ճանաչելու և գույքային միավորները համայնքների հաշվեկշիռ վերադարձնելու գործընթաց:

Մեկ այլ՝ ՀՀ ՀՔԾ-ում Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քննվող քրեական գործով նախարարին ներկայացվել է հաղորդում՝ մի շարք համայնքների ղեկավարների կողմից համայնքներին պատկանող և օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալությամբ տրված անշարժ գույքի միավորներով թվով 40 գործարքներն առոչինչ ճանաչելու և գույքային միավորները համայնքային հաշվեկշիռ վերադարձնելու գործընթաց սկսելու վերաբերյալ։

Երրորդ դեպքում, ելնելով քրեական գործով հաստատված հանգամանքներից, նախարարին առաջարկվել է հայց ներկայացնել՝ օտարման ոչ ենթակա Ջրաձորի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1968 հեկտար մակերեսով հողամասը, Ամասիայի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.38 հեկտար մակերեսով հողամասը, 7060 քառ. մետր թունելը, ինչպես նաև ջրանցքները սպասարկող կառուցվածքներն ընկերությանն օտարելու գործարքներն առոչինչ ճանաչելու և գույքային միավորները պետությանը վերադարձնելու նպատակով:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:20 Չեմ կարծում, որ վարչապետն ու կառավարությունը պետք է հրաժարական տան. նմանօրինակ գործողությունն անպատասխանատվություն է. Իմքայլական պատգամավոր Այսօր, 17:07 Բերձորը հանձնում են Ադրբեջանին, բնակիչներին հորդորել են մինչև նոյեմբերի 30-ը լքել քաղաքը Այսօր, 17:01 Լուրեր են հասնում, որ Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է հաղթական շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին. Մարուքյան Այսօր, 16:54 «Ձենդ կտրի՛, բան ունես ասելու, արի ստեղից ասա». Վիճաբանություն՝ Վահե Էնֆիաջյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև (Տեսանյութ) Այսօր, 16:49 Չավուշօղլուն և Ստոլտենբերգը քննարկել են Լեռնային Ղարաբաղը Այսօր, 16:33 Զոհվել է «Արցախի հերոս» կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանը Այսօր, 16:25 Հեղափոխության առաջացրած մեծամտությունն իշխանության մոտ խոնարհություն չարթնացրեց՝ անգամ պատերազմում մեծաքանակ սխալների պարագայում. Տարոն Սիմոնյան Այսօր, 16:09 Ադրբեջանցի զինծառայողները հայկական գերեզմանաքար են ոչնչացրել (Տեսանյութ) Այսօր, 16:06 Մինչ տարածքներն «ափալ-թափալ» հանձնելը, Հայաստանի իշխանության խնդիրը պետք է լիներ ռազմագերիների վերադարձի ու անհետ կորածներին գտնելու հարցը. Ղազինյան Այսօր, 16:03 Ժողովրդով իշխանության եկած ղեկավարին ժողովուրդն էլ պետք է ճանապարհ դնի. Մելքումյան Այսօր, 15:52 Անբարոյական հայտարարություն է. Ղազինյանը՝ ռազմադաշտում ձախողման մասին ԱԳ նախարարի հայտարարության մասին Այսօր, 15:46 Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ Այսօր, 15:41 Նախաքննության հատուկ առարկա պետք է դառնա պատերազմի ընթացքում հասարակությանը կեղծ տեղեկատվություն հաղորդելը և հաղթանակի պատրանք ստեղծելը. Ղազինյան Այսօր, 15:28 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 15:25 «Արցախի հակամարտության լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին». պետք է պարզել վարչապետի՝ պատերազմ սադրող հայտարարությունների նպատակը. Ղազինյան Այսօր, 15:15 Պարզ է, որ իշխանությունը պետք է հեռանա և պետք է լինեն արտահերթ ընտրություններ. Տիգրան Ուրիխանյան (Տեսանյութ) Այսօր, 15:12 ՀՀ իշխանություններն այնպես են արել, որ Արցախում պատերազմը դադարի Շուշին առանց մարտերի հանձնելուց և Ադրբեջանի դրոշի օրը Շուշիում այդ դրոշը բարձրացնելուց հետո. Ղազինյան Այսօր, 15:09 Պատերազմի ընթացքում և հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի ԶՈՒ կողմից պատմամշակութային արժեք ունեցող բազմաթիվ հուշակոթողներ են ոչնչացվել, վնասվել կամ պղծվել. Դատախազություն Այսօր, 15:04 Հետայսու բանակցությունները պետք է վարեն չպարտված առաջնորդներ. Սրբուհի Գրիգորյան (Տեսանյութ) Այսօր, 15:02 Բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ ենթադրաբար կատարել են ՀՀ քրեական օրենսգրքով արգելված մի շարք հանցանքներ. Արթուր Ղազինյան Այսօր, 14:57 Այս իրավիճակում ԱԺ մանդատը պահելն առնվազն աթոռից կառչել եմ համարում. չեմ կարող շարունակել պատգամավորական գործունեությունս. Գայանե Աբրահամյան Այսօր, 14:44 «Գլուխ են գովում», թե 550 կմ ճանապարհ են կառուցել. դուք 950 հազար հեկտար հայրենիք եք հանձնել. Շարմազանով Այսօր, 14:36 Երբ ես տեսա, թե ինչպես փակվեցին Քարվաճառի դարպասները, ես հազարապատիկ ատեցի ձեզ. Նաիրա Զոհրաբյանն՝ իշխանությանը (Տեսանյութ) Այսօր, 14:29 Եթե չգիտի, որ պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ դիվանագիտությունը պարտվում է՝ ես ոչ մի սպասում չունեմ իրենից. Պատգամավորը՝ նորանշանակ նախարարին Այսօր, 14:07 Կարող եք այժմ և միշտ, հավիտյանս հավիտենից հայտարարել ռազմական դրություն. Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 14:01 Գիշերվա ընթացքում փակ համարով զանգում են, ձայն չեն հանում, մտածում եմ՝ երեխես ա՝ վախից չի խոսում. Զինվորի ծնող (Տեսանյութ) Այսօր, 13:57 Համբերություն է հարկավոր, որպեսզի պետությունը պատրաստվի ռազմական դրությունից սովորական ռեժիմ անցնցում անցմանը. Մարիա Կարապետյան Այսօր, 13:55 Իշխանությունը ոչ մի հարցի պատասխան չունի. միայն ասում են՝ եկեք ռազմական դրությունը չհանենք. Մարուքյան Այսօր, 13:51 Կոսաչով. Ֆրանսիայի Սենատի բանաձևը Ղարաբաղի վերաբերյալ հիմնականում թելադրված է Փարիզի և Անկարայի միջև եղած տարաձայնություններով Այսօր, 13:43 Դրամի արժեզրկման հիմքում ոչ թե տնտեսական, այլ հոգեբանական, վարքագծի հետ կապված փոփոխություններն են. պատգամավոր Այսօր, 13:37 ԱՆ ծուլության և անհեռատես քաղաքականության հետևանքով ԱԺ-ում զուտ տեխնիկական հարցեր են քննարկվում՝ արդարացնելու ռազմական դրության արհեստական երկարաձգումը. Սամսոնյան Այսօր, 13:32 Դպրոցներում և մանկապարտեզներում տեղակայված զինվորները քնում են քնապարկերում. Զինծառայողի ծնող (Տեսանյութ) Այսօր, 13:29 Գտնում ենք, որ շատ սխալներ արել ենք, բայց դրանք այն աստիճանի, բոլոր ոլորտներում չեն, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական տա. Թունյան Այսօր, 13:20 Ադրբեջանի խորհրդարանը կոչ է անում հեռացնել Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից Այսօր, 13:14 ՌԴ ԱԻՆ-ը կվերահսկի Ղարաբաղում մարդասիրական օգնության բաշխումը Այսօր, 13:07 Ֆորմալ առումով այդպես էլ պետք է լիներ. պատգամավորը՝ համահայկական հիմնադրամից պետբյուջե գումար փոխանցելու մասին Այսօր, 13:03 Վահագն Վերմիշյանը հացադուլը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Այսօր, 13:00 Փաշինյանին աջակցող թիմի հայտարարությունները՝ պատասխանատու են նաև նախկինները, բանակը, փաստորեն, ըստ վարչապետի, չի համապատասխանում իրականությանը. Աբրահամյան Այսօր, 12:55 Հրադադարի հաստատումից հետո զինվորները քնում են գետնին՝ առանց ծածկոցի. թեթև վիրավորում ստացած զինվորները հնարավորություն չունեն բժշկական աջակցություն ստանալու. Զինվորի հարազատ (Տեսանյութ) Այսօր, 12:50 «Ավրորան» շարունակում է աջակցել Արցախին և հայտարարում միջազգային դրամահավաքի մասին, որը կիրականացվի AraratChallenge-ի միջոցով Արցախի բնակչության համար Այսօր, 12:46 Իմքայլական պատգամավոր Արեն Մկրտչյանն այդպես էլ չկարողացավ պարզաբանել՝ ինչու չէին ներկայացել օրեր առաջ հրավիրված ԱԺ խորհրդի նիստին Այսօր, 12:41 Ասկերան քաղաքի մերձակայքում վնասազերծվում են չպայթած հրթիռները. պայթյուն լսելու դեպքում խուճապի չմատնվել. ԱԻՊԾ Այսօր, 12:38 Ծնողների հիմնական մասը գոհ է գնում մեր տված պատասխաններից. ՊՆ պաշտոնյա Այսօր, 12:36 Նիկոլ Փաշինյանը պետք է թողնի պաշտոնը՝ թույլ տալով, որ պետությունն ու ժողովուրդն ուժեղացած դուրս գան ստեղծված բարդագույն իրավիճակից. Գորգիսյան Այսօր, 12:34 Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում, դիվանագիտության մեջ՝ ոչ․ ԱԳ նախարար Այսօր, 12:32 Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում. Նոր նախարարը՝ ի պատասխան «հողեր հանձնելու» մասին հարցին Այսօր, 12:29 Ցուցարարները իմքայլական պատգամավորին դիմավորեցին վանկարկելով «դավաճան», «ամոթ» (Տեսանյութ) Այսօր, 12:25 Միհրան Հակոբյանին հրավիրել են հարցաքննության Այսօր, 12:19 Ռազմական դրության բոլոր հիմնավորումները վերացել են. ԼՀ խմբակցության քարտուղար Այսօր, 12:10 Պարգևավճար է ստացել Տիգրան Ավինյանի գրասենյակի երկու աշխատակից, որոնք վիրավորում են ստացել Շուշիի մերձակայքում Այսօր, 12:01 Հայաստանը բնակչության 10 տոկոսի չափով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է պատվիրել. մատակարարումը՝ գարնան կեսերին Այսօր, 11:58 Էդմոն Մարուքյանն ԱԺ ղեկավարությունից խնդրում է ապահովել ռազմական դրության չեղարկման պնդում կատարած գեներալի ներկայությունը Այսօր, 11:52 Եթե կառավարությունը չի նախաձեռնել ռազմական դրության չեղարկում, նշանակում է՝ դրա կարիքը կա. Իմքայլական պատգամավոր Այսօր, 11:50 Արդեն 30 հազար արցախցի ունի հաստատած դիմում, որ ստանա 68 հազար դրամ. Շահառուների թիվը կարող է հասնել 94 հազարի Այսօր, 11:45 Կառավարությանը կոչ ենք անում իր անգործության պատճառով չշարունակել սահմանափակումները. դրանց կարիքը չկա. Գևորգ Գորգիսյան Այսօր, 11:37 Կոտայքը նոր մարզպետ ունի. Խոստացավ՝ կծառայի բացառապես ի շահ Հայաստանի Այսօր, 11:34 Ստեփանակերտում հասարակական տրանսպորտի աշխատանքը վերականգնվել է (Տեսանյութ) Այսօր, 11:26 Ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը. հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:15 Ռազմական դրության վերացման հարցով ԱԺ արտահերթ նիստն ընդհատվեց. Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց Այսօր, 11:12 Կասե՞ք՝ քանի տարածք է մարտի դաշտում կռվի ժամանակ ընկել և քանիսն ինչպես հանձնվել. ակցիայի մասնակիցը՝ Լենա Նազարյանի ձևակերպման մասին Այսօր, 11:10 Քաղաքական բովանդակության տեքստ պարունակող «գրաֆիտի»-ների համար ոստիկանության բաժիններ են բերվել քաղաքացիներ, դա ոչ իրավաչափ է. Ռուբեն Մելիքյան Այսօր, 11:08 Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանը քննարկել են վարչատարածքային բարեփոխումների գործընթացում փորձի փոխանակմանն առնչվող հարցեր Այսօր, 11:06 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1785 դեպք, մահերի թիվն ավելացել է 34-ով Այսօր, 11:03 Պատերազմից հետո կառավարության առաջին նիստը Այսօր, 11:01 Ռազմական դրությունը վերացնելու հարցով ԱԺ արտահերթ նիստ Այսօր, 10:58 Խաղաղապահներն օգնել են Քարվաճառի շրջանն Ադրբեջան փոխանցելու ժամանակ (Տեսանյութ) Այսօր, 10:52 Պետք չէ հույսը դնել այն հանգամանքի վրա, որ ժողովուրդը սգում է, ու հարյուր հազարավորները դեռ փողոց դուրս չեն եկել. ակցիայի մասնակից Այսօր, 10:46 «Ազնավուր» հիմնադրամը մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան՝ իր գործընկերների աջակցությամբ Այսօր, 10:40 Երևանում, Կենտրոնում և Գեղարքունիքում հոսանքազրկումներ են սպասվում Այսօր, 10:34 Բարեխիղճ աշխատանքի համար դրամական պարգևատրմամբ խրախուսվել են Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատողները Այսօր, 10:28 «Եկել ենք իշխող ուժին ասելու, որ դավաճաններ ու հողատուներ են. պահանջում ենք՝ հեռանան». ակցիա՝ ԱԺ շենքի մոտ Այսօր, 10:00 Հայտարարություն ստորագրողը նույնիսկ Բերձորի հարցը չի քննարկել՝ խիստ վտանգի տակ դնելով Արցախը ՀՀ-ին կապող միակ ցամաքային ճանապարհը. Տիգրան Աբրահամյան Այսօր, 09:51 Երկրաշարժ՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում Այսօր, 09:48 «Հրապարակ». Իշխանության տարբեր օղակներում պատրաստվում են ճիշտ պահին թռչել «գնացքից» Այսօր, 09:46 «Փաստ». Դոլարի գնի կտրուկ բարձրացումը ուղղակիորեն դոմինոյի էֆեկտով հանգեցնելու է ապրանքների 20-25 տոկոսով թանկացմանը Այսօր, 09:42 «Հրապարակ». Արթուր Վանեցյանը մեկուսարանում կարդացել է Օրուելի «Անասնաֆերմա» վիպակը Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Ինձ շատ հետաքրքիր է՝ ադրբեջանական բարբարոս բանակի ո՞ր սպան է միջազգային իրավական դաշտում խնդիրների առջև կանգնել․ ԱԺ պատգամավորը դիմել է դատախազին Այսօր, 09:35 «Հրապարակ». Փաշինյանը հերթով չեզոքացնելու է բոլոր «անվստահելիներին», ովքեր կարող են թիկունքից հարվածել Այսօր, 09:33 «Փաստ». Փաշինյանն այսօր վստահության և աջակցության խնդիրներ ունի նաև սեփական թիմի ներսում Այսօր, 09:29 «Ժողովուրդ». Գործարարները տարակուսած են Այսօր, 09:25 «Հրապարակ». Ինչո՞ւ էին մեր փորձառու զորավարներին մեկուսացրել մարտական գործողություններից. Դավիթ Գալստյան Այսօր, 00:28 Արցախի միջազգային ճանաչման գործընթացը համապատասխանում է Ռուսաստանի միջնաժամկետ և երկարաժամկետ շահերին. Արայիկ Հարությունյան Այսօր, 00:14 Նոյեմբերի 13-ից Շուշիի շրջանում հայտնաբերվել և յուրաքանչյուր կողմին է փոխանցվել ավելի քան 2000-ական զոհի մարմին. «Русская весна» 25/11/2020 22:25 Բաքուն Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևն անվանել է թղթի սովորական կտոր 25/11/2020 21:56 Ֆրանսիայի ԱԳՆ. Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի օգուտ չի բերի 25/11/2020 21:40 Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին ընդունված բանաձևը բխում է ժողովուրդների հավասարության սկզբունքից. Արցախի ԱԳՆ 25/11/2020 21:30 Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ. Նիկոլ Փաշինյան 25/11/2020 21:27 Եթե առաջ Նիկոլին ծառայելը անձնական նախասիրության հարց էր, հիմա Նիկոլին չծառայելը տղամարդկային արժանապատվության հարց է. Հարությունյան 25/11/2020 21:23 Ֆրանսիայի Սենատն ընդունել է ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը 25/11/2020 21:03 Մահացել է Դիեգո Մարադոնան 25/11/2020 20:59 Մտասևեռվածություն կա իմ անձի նկատմամբ, փորձում են վարկաբեկել. Արա Սաղաթելյան (Տեսանյութ) 25/11/2020 19:54 Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարն իր զորակցությունն է հայտնել ՀՀ վարչապետին 25/11/2020 19:48 Նիկոլ, դու պատկերացնո՞ւմ ես քեզ՝ Ալիևի հետ մի սեղանի շուրջ նստած, ինչ որ բանի շուրջ բանակցելիս. Տիգրան Աբրահամյան 25/11/2020 19:15 Կոտայքը վաղը նոր մարզպետ կունենա 25/11/2020 19:12 Արա Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը հրավիրվել են ՀՔԾ 25/11/2020 18:59 «Անիրավ դատավոր». Կարեն Ֆարխոյան. Antifake.am 25/11/2020 18:55 «Լուսավոր Հայաստանի»՝ ռազմական դրության չեղարկման հարցն ԱԺ վաղվա նիստում չի ընդգրկվի. հանձնաժողովում առաջարկին դեմ քվեարկեցին 25/11/2020 18:38 Կառավարության՝ «ափալ-թափալ» գործելու վերջը «շառ ա». Անդրանիկ Քոչարյանը`ռազմական դրության չեղարկման մասին 25/11/2020 18:27 Մերկելի գրասենյակի շենքի դարպասներին բախված մեքենայի վարորդը ձերբակալվել է 25/11/2020 18:25 Վարչապետը ներկայացրել է գերեվարված անձանց վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները

Տվյալ բաժնի վերջին նյութերը