Կառավարությունը որդեգրել էր ջայլամի քաղաքանություն՝ որևէ գործողություն չձեռնարկելով՝ սեփական քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ․ Չալաբյան

08/04/2020 10:31

Կառավարությունը որդեգրել էր ջայլամի քաղաքանություն՝ որևէ գործողություն չձեռնարկելով՝ սեփական քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ․ Չալաբյան


Վերջին մի քանի օրերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում համաճարակի տարածման և տնտեսական գործունեության բազմաթիվ տեսակների կասեցման արդյունքում, մեր հազարավոր հայրենակիցներ, որոնք աշխատում էին այնտեղ, հայտնվել են անելանելի վիճակում, առանց գոյության միջոցների, և ստիպված են փորձել հետ վերադառնալ Հայաստան, դժվարին ժամանակներն տանը անցկացնելու, և հետագայում հետ վերադառնալու հույսով, ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

Այս պայմաններում, շատ կարևոր է Կառավարության համակարգված աշխատանքը՝ սեփական քաղաքացիներին կազմակերպված տեղափոխելու, նրանց սահմանին պարտադիր թեստավորելու, հիվանդներին անմիջապես մեկուսացնելու, մնացած բոլորի համար կարանտին կազմակերպելու համար։ Սա բխում է մեր բոլորի հանրային շահից, քանի որ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում կուտակված, հուսահատության եզրին գտնվող, իրար գլխի խմբված հազարավոր մարդիկ իրենք պարարտ հող են հանդիսանում վարակի տարածման համար։ Այստեղ մի քանի օրվա հապաղումը կարող է բերել նրան, որ մենք ստանանք հումանիտար աղետ՝ մի քանի հազար վարակակիրներով, որոնց կամ պետք է ընդունել շատ ավելի վատ վիճակում, և կամ նույնիսկ ավելի վատ՝ թողնել Ռուսաստանի իշխանությունների հույսին, փաստացի լքելով սեփական քաղաքացիներին։

Ցավոք, ինչպես և պարբերաբար ականատես ենք լինում այս համաճարակի ընթացքում, ՀՀ Կառավարությունը մինչև երեկ որդեգրել էր ջայլամի քաղաքանություն, ենթադրելով, որ խնդիրը ինքն իրենով կլուծվի, և որևէ գործողություն չձեռնարկելով՝ սեփական քաղաքացիներին կազմակերպված Հայաստան տեղափոխելու ուղղությամբ։ Միայն Մոսկվայի տարբեր հայկական կազմակերպությունների և Մոսկվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության համատեղ ջանքերը, հանրային աճող բողոքը, և նաև ռուսաստանյան իշխանությունների գիտակցությունը՝ խուսափել սեփական տարածքում այսպսիսի անկառավարելի իրավիճակի զարգացումից, հարկադրեց Հայաստանի իշխանություններին երկուշաբթի օրվանից սկսած օրական մեկ չվերթ ընդունել Դոմոդեդովո օդանավակայանից։ Սակայն պահանջարկը շատ ավելին է, այս պահին պետք է առնվազն 10-15 չվերթներով օդանավակայանի տարածքից Հայաստան տեղափոխել այնտեղ կուտակված մարդկանց, և դրանով խուսափել հումանիտար աղետից;

Այս դժվարին վիճակը, հերթական անգամ ի ցույց դնելով Կառավարության արտակարգ իրավիճակներ կառավարելու անպատրաստությունը, միևնույն ժամանակ, ևս մեկ անգամ վեր հանեց մեր ազգի բազմաթիվ զավակների լավագույն մարդկային որակները։ Մեծ կազմակերպական աշխատանք իրականացրեց Մոսկվայում Հայաստանի դեսպանությունը, ինչը թույլ տվեց իրավիճակը առնվազն վերցնել վերահսկողության տակ։ Մեր մի շարք գործարարներ անվճար տրամադրեցին հյուրանոցային տարածքներ՝ մարդկանց կացարանով ապահովելու համար։ Մի քանի այլ բարերարներ մեր կարիքավոր հայրենակիցներին մոտ երկու հարյուր անվճար վերադարձի տոմս տրամադրեցին, մեր ընտանիքը ևս մասնակցեց այդ մասով։ Մոսկվայի երիտասարդական հայկական կազմակերպությունները մի քանի օր աշխատեցին մարդկանց հետ՝ հոգալու նրանց առաջին կարիքները, և լինելու նրանց կողքին դժվարին պահին։ Սա իսկապես մարդկային համերաշխության և համագործակցության մեծ օրինակ էր, և ես ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր սեփական ջանքերով և միջոցներով օգնեցին անելանելի կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին։

 

Քանի որ իրավիճակը դեռ չի հանգուցալուծված, ես նաև կոչ եմ անում Կառավարությանը՝ անհապաղ վերցնել այն իր պատասխանատվության տակ, և կազմակերպված կերպով Հայաստան տարհանել սեփական քաղաքացիներին։ Ռուսաստանյան մի շարք ավիաընկերություններ պատրաստ են թռիչքներ իրականացնել, Հայաստանում էլ այս պահին կան բազմաթիվ ազատ հյուրանոցային տարածքներ, որոնք հնարավորություն են տալիս խելամիտ կարանտին կազմակերել, արագ թեստավորման կարողություններ ևս կան։ Հայրենիքի արժեքը սեփական քաղաքացուն գնահատելու մեջ է, և հենց այսպիսի դժվարին վիճակներում է պարզ դառնում՝ ինչպիսի Հայրենիք ունենք մենք, և որքանով է այն սեփական քաղաքացուն գնահատում։ Մինչ այդ, առողջություն և համբերություն եմ ցանկանում մեր բոլոր հայրենակիցներին, այս իրավիճակը անփորձանք հանգուցալուծելու հույսով։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:03 Էդմոն Մարուքյանի ու Անի Սամսոնյանի կյանքին ու առողջությանն սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Այսօր, 18:46 Այլ անձի վարկի գումարը բանկից հափշտակելու դեպքով քրգործից անջատված մասն ուղարկվել է դատարան Այսօր, 18:35 Աֆղանստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 18 հազարը Այսօր, 18:31 Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակի խնամատարությունը ստանձնել է հորաքույրը (տեսանյութ) Այսօր, 18:24 Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության, Ադրբեջանի իշխանությունը սպառնալիք է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար. ՀՀ ԱԳՆ Այսօր, 18:22 Ուդմուրտիայի ղեկավար Բրեչալովն ապաքինվել է կորոնավիրուսից Այսօր, 18:08 ԱՄՆ-ն ընդլայնել է Կուբայի դեմ պատժամիջոցների ցանկը Այսօր, 18:05 Թիվ 24 մանկապարտեզը փակվել է. արձանագրվել է կոնտակտավոր աշխատակցի և սանի առկայություն Այսօր, 17:58 ՍԱՏՄ-ն շարունակում է լայնածավալ ստուգայցերը. մի շարք սննդի օբյեկտների աշխատանքը կասեցվել է Արաբկիրում Այսօր, 17:50 Ադրբեջանը խստացնելու է կարանտինի ռեժիմը Այսօր, 17:46 «Արարում»-ը կոչ է անում բոլոր կարող ուժերին՝ մի կողմ դնել առկա տարաձայնությունները և գործել՝ հանուն Հայոց պետականության հզորացման Այսօր, 17:42 Դեռևս վաղ է խոսել՝ արդյոք կորոնավիրուսից հետո օրգանիզմում իմունիտետ է առաջանում. բուժաշխատող Այսօր, 17:37 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8831 նոր դեպք Այսօր, 17:32 «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել Այսօր, 17:29 Պաշտպանիչ դիմակները կվաճառվեն նաև ինքնաշխատ տաղավարների միջոցով (Տեսանյութ) Այսօր, 17:25 Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի՝ «Երբ որ քամին հանդարտվի» արցախյան թեմայով ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում Այսօր, 17:19 Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում. Դավիթ Անանյան Այսօր, 17:18 ԱԺ-ից բարձրաձայնեցի տիկնոջ մտահոգությունը, եթերը սկսեցին ողողել ինձ դիմած բժիշկ տիկնոջ «հերոսական» հարցազրույցները․ ամաչում եմ ձեր փոխարեն․ Նաիրա Զոհրաբյան Այսօր, 17:05 Անդրանիկ Քոչարյանը մանրամասնել է՝ ինչու էր Կարեն Կարապետյանը հրավիրվել ապրիլյան քննիչ հանձնաժողով Այսօր, 17:02 Կավասակիի սինդրոմը կարող է հետևանք լինել տարբեր հիվանդությունների՝ ոչ միայն կորոնավիրուսի. բժիշկ Այսօր, 17:00 ԱՄՆ-ում ավելի քան 10 հազար մարդ է ձերբակալվել աֆրոամերիկացու մահվան կապակցությամբ բողոքի ցույցերի ընթացքում Այսօր, 16:56 «BLOND 007». համացանցում է հայտնվել հումորիստ Արման Գևորգյանի երկրորդ նախագիծը (Տեսանյութ) Այսօր, 16:52 Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել. Տեր Օշին քահանա Հայրապետյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակած լուսանկարին Այսօր, 16:49 Անակնկալ՝ Օպերայի թատրոնից. Վերդիի «Պարահանդես-Դիմակահանդես»-ը 24 ժամ առցանց հասանելի կլինի Այսօր, 16:47 Չներկայանալով հանձնաժողով՝ Խաչատուրովը շատ կասկածներ հաստատեց հանձնաժողովի մոտ․ Անդրանիկ Քոչարյան Այսօր, 16:45 Կոլեկտիվ իմունիտետի ձևավորման դեպքում մոտ մեկ շաբաթ հետո կունենանք 1000-ից ավելի թոքաբորբով հիվանդների դիմելիություն. Վիգեն Ասոյան Այսօր, 16:37 Վրաստանում պատասխանել են վարչապետի հրաժարականի մասին լուրերին Այսօր, 16:31 Հունիսի 5-ից մինչև հունիսի 9-ը դեպի Երևան ու Երևանից մի շարք չվերթներ կիրականացվեն Այսօր, 16:29 Հայաստանում այսօր կորոնավիրուսի հետևանքով մահացությունը 6 տոկոս է կազմում. Արմեն Մուրադյան Այսօր, 16:16 Հունիսի 3-ի դրությամբ կայացվել է 1599 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում Այսօր, 16:14 «Կձեռնարկենք ամենախիստ միջոցները»․ նախարարն անդրադարձել է 114 դպրոցի «Վերջին զանգ»-ի տեսանյութին Այսօր, 16:08 ԱԺ փոխխոսնակը սպառնացել է «օր առաջ լուծել դատական համակարգի խնդիրը», ինչքան ուզում եք՝ «վեթինգ» արեք, Մարաբյանի ինչի՞ն եք կպնելու. Իրավապաշտպան Այսօր, 16:06 Բելգիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 82 նոր դեպք Այսօր, 16:01 40 տարեկանից բարձր՝ կորոնավիրուսից մահանալու հավանականության կորն էապես բարձրանում է. ԵՊԲՀ դասախոս Այսօր, 15:58 Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Այսօր, 15:54 Արվեստագետների փոխանակման ծրագրով Գերմանիայում է Սոնա Անդրեասյանը Այսօր, 15:47 Օրվա հրամայականը պահանջում է ասել՝ ինչ պետք է անենք և ոչ թե՝ ինչու է այսպես. Արմեն Մուրադյանը՝ կորոնավիրուսի մասին Այսօր, 15:35 Հայաստանում ստեղծված ախտահանող նյութը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ միջոց Այսօր, 15:25 Մարտունու և Սևանի անձնագրային բաժանմունքների պետերի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է. մեղադրանքներ են առաջադրվել 6 անձի Այսօր, 15:19 Լուկաշենկոն նոր կառավարություն է նշանակել Այսօր, 15:02 Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի ռեկորդային քանակ Այսօր, 14:55 Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 394 նոր դեպք Այսօր, 14:51 «Իմ կյանքը փրկելը հավասար էր հրաշքի». կորոնավիրուսով վարակված բժիշկը դուրս է գրվել հիվանդանոցից (Տեսանյութ) Այսօր, 14:44 Երևանում եղբայրը դանակահարել է եղբորը Այսօր, 14:40 Հայկական զինված ուժերը նպատակ ունեն էլ ավելի կատարելագործել հակառակորդին զսպելու մեխանիզմները Այսօր, 14:34 ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալը վարակվել է կորոնավիրուսով. Քննչական հրավիրվող քաղաքացիներն անհանգստացած են Այսօր, 14:24 Մեքսիկայում ավելի քան 11 հազար մարդ է մահացել կորոնավիրուսի հետևանքով Այսօր, 14:15 Անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ծառայությունները հունիսի 5-ից 15-ը կաշխատեն ժամը 9-ից 11-ը Այսօր, 14:06 Այսօր ավարտվում են ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքները․ Յուրի Խաչատուրովն այդպես էլ չներկայացավ Այսօր, 13:56 Կառավարությունն ԱՄՀ-ից 315 մլն դոլարի վարկ կվերցնի Այսօր, 13:53 Ոստիկանության գործողությունների հետևանքով մահացած աֆրոամրիկացի Ֆլոյդը վարակված էր COVID-ով Այսօր, 13:50 Առաջիկա հինգ տարիներին կառուցելու ենք հազարավոր բնակարաններ. Արցախի նախագահ (Տեսանյութ) Այսօր, 13:45 ԱԺ-ն այսօր ոնց որ ՀՀ գենշտաբը լինի, խրամատից խոսող շատ մարդիկ տեղը չեն էլ բերում՝ խրամատն ինչ է. Սասուն Միքայելյան Այսօր, 13:38 Բրիֆինգներն ու լայվերը չեն պարունակում գրեթե ոչ մի ռացիոնալ քայլ. Վահե Հովհաննիսյանը դիմում է ՀՀ նախագահին, ԱԺ ղեկավարին, ԱԱԾ պետին ու Վեհափառին Այսօր, 13:32 Վանեցյան. ԱԺ-ն պետք է նախաձեռնի ազգային համաձայնության կառավարություն (Տեսանյութ) Այսօր, 13:26 ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1,9 միլիոնը Այսօր, 13:20 Սևանա լճից 2020-ի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանվում է մինչև 170 մլն խմ Այսօր, 13:14 Չենք կարող խիստ կարանտին մեզ թույլ տալ, ուղղակի չենք կարող․ Ալեն Սիմոնյան Այսօր, 13:09 Իշխանությունը երկու մարտավարություն կարող է ունենալ՝ կամ երկիրը տոտալ փակել երկու-երեք շաբաթով, կամ այլևս չվերահսկել հիվանդության տարածումը. Մելիք-Շահնազարյան Այսօր, 13:04 Ճանապարհային ոստիկանության Թեժ գծի 1-77 հեռախոսահամարը անհասանելի է Այսօր, 12:58 Սպասում եմ, որ Միքայել Մինասյանին մեղադրեն Գառնու տաճարի սեփականաշնորհման համար. Ամրամ Մակինյան Այսօր, 12:53 Այս տարի «Դայակ պետության աջակցությամբ» ծրագրից կկարողանա օգտվել 600 քաղաքացի Այսօր, 12:46 Խորհրդարանական մեծամասնությունը կառավարության հորդորով դեմ քվեարկեց երեկ առաջին ընթերցմամբ ընդունված մեկուսացման նպաստի մասին թիմակցի նախագծին Այսօր, 12:43 Որքան վնասակար է անլրջությունը, եռակի ավելի վնասակար է գույների անհարկի խտացումը. ԱԺ նախագահ Այսօր, 12:39 Պետք է հասկանանք՝ COVID19 հիմնադրամի գումարներն ինչի՞ վրա են ծախսվել․ ԲՀԿ-ն հանդես կգա փակ նիստ անելու նախաձեռնությամբ Այսօր, 12:31 Եթե անհրաժեշտ է, Ազգային ժողովն էլ պետք է տրամադրենք հիվանդանոցային կարիքների համար. Բաբաջանյան Այսօր, 12:26 Փոփոխություն՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 8-րդ ծրագրում. շրջանակն ընդլայնվեց Այսօր, 12:19 ՀԿԵ-ում ամփոփեցին գարնանային հանձնաժողովային ստուգումների արդյունքները Այսօր, 12:11 Նոր բնակարանային ծրագիր՝ հանրային ծառայողների համար Այսօր, 12:04 Վարչապետը սեփական օրինակով մենակ կարող է փողոցային բառապաշար ու «սամասուդ» քարոզել. Ռուբեն Մխիթարյան Այսօր, 11:56 Երեք օր փորձեցինք հասկանալ Ստեփանակերտում և հարակից շրջաններում «5-րդ ալիքի» հեռարձակումը դադարեցնելու պատճառները. այն, ինչ փաստեցինք, տհաճ է. Հարություն Հարությունյան Այսօր, 11:54 Վերաքննիչ քրեական դատարանը վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը Այսօր, 11:50 Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 դեպք Այսօր, 11:44 Երեկ խնդիրներ ենք ունեցել կուտակումների հետ կապված, բայց դրական տեղաշարժ կա. Հակոբ Արշակյան Այսօր, 11:39 Արցախի տարածքում հայկական հեռուստաընկերությունների հեռարձակումը խոչընդոտելն անընդունելի և խիստ վտանգավոր քայլ է. «Մեդիա պաշտպան» Այսօր, 11:30 Փաստորեն, խորհրդարանական մեծամասնությունը չի կարողացել համոզել կառավարությանը. Մարուքյանը՝ Զեյնալյանին Այսօր, 11:27 Այնպիսի բարձիթողի վիճակ է՝ ոչ մեկս չգիտենք, թե վաղն ինչ թվեր կունենանք․ Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 11:20 Ծանր վիճակում ունենք 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի, թոքերի օդափոխության սարքին միացված է 15 հոգի. Նախարար Այսօր, 11:11 Երկրում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, Դուք էլի չեք լրջանում․ Դուք մեղավոր չեք, Ձեզ այդ պաշտոնը վստահողն է մեղավոր․ Անի Սամսոնյանը՝ Արսեն Թորոսյանին Այսօր, 11:08 «Այս գիշեր՝ Նորքի ինֆեկցիոնում»․ վարչապետը տեսանյութ է հրապարակել Այսօր, 11:05 Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 697-ով, մահացել՝ 15 մարդ Այսօր, 10:55 Երևանում և մի շարք մարզերում լույս չի լինի Այսօր, 10:50 Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել. Նախագահի մամուլի խոսնակ Այսօր, 10:49 Չինաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել է աշակերտների և դպրոցի աշխատակիցների վրա Այսօր, 10:42 Բողոքի ցույցի մասնակիցները գնացել են դեպի ԱՄՆ Կոնգրեսի շենք Այսօր, 10:37 Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել Այսօր, 10:36 Արսեն Թորոսյանն այս իշխանությունների սիմվոլն է` գործում դիլետանտ, մեծամիտ և ինքնահավան. Դավիթ Խաժակյան Այսօր, 10:30 Խոշոր եղջերավոր անասունն ընկել է ժայռից, փրկարարներն անվնաս դուրս են բերել կովին Այսօր, 10:22 Կենսաթոշակները «Հայփոստի» բաժանմունքներում առայժմ չեն վճարվի Այսօր, 10:14 Արցախի գլխավոր դատախազի պաշտոնում առաջարկվել է Ստեփանակերտի դատախազի թեկնածությունը Այսօր, 10:09 «Ժողովուրդ». Առաջիկա երկուսուկես տարում հայկական ավիաընկերությունները պետք է մոռանան դեպի Եվրոպա թռիչքների մասին Այսօր, 10:07 «Փաստ». Ավիացիայի խնդիրների համար իշխանությունները պատասխանատվությունը բարդում են նախկին իշխանությունների վրա Այսօր, 10:02 «Հրապարակ». Վարչապետը մտադիր է ՊՎԾ գործուղել վստահելի մարդու Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.2 տոկոս Այսօր, 09:58 «Հրապարակ». Փաշինյանը պետք է հրաժարական տա, որովհետև այն, ինչ կատարվում է երկրում, աղետ է. Վանեցյան Այսօր, 09:56 «Փաստ». Քննարկվում է նոր տոտալ սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Արթուր Աղաջանյանը և Արգիշտի Քյարամյանը նաև անձնական կոնֆլիկտ են ունեցել Այսօր, 09:46 «Հրապարակ». Ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը լրացավ. Այսօր տեսակապով կլսեն Բակո Սահակյանին Այսօր, 09:41 Մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 697 նոր դեպք, մահացել է 15 մարդ. Փաշինյան Այսօր, 09:35 Արթուր Վանեցյան. Այս իշխանությունն ունակ չէ հասկանալ, որ արհավիրքի դիմաց ենք, ու որ այլ տիպի լուծումներ են պետք. «Առավոտ»

Տվյալ բաժնի վերջին նյութերը