Իշխանությունը փորձել է թաքցնել կորոնավիրուսով վարակակիրների և մահվան դեպքերի իրական քանակը. «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբ

08/04/2020 20:37

Իշխանությունը փորձել է թաքցնել կորոնավիրուսով վարակակիրների և մահվան դեպքերի իրական քանակը. «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբ


«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը մինչ այս պահը զերծ է մնացել ձեռք բերված փաստերը հրապարակելուց՝ խստագույնս պահպանելով ի սկզբանե որդեգրած սկզբունքը՝ այն է մինչև արտակարգ դրության ավարտն, անհրաժեշտության դեպքում, իր տիրապետած տեղեկություններն ու փաստերը տրամադրել բացառապես պարետատանը:

Հաշվի առնելով այն, որ առ այսօր այդպես էլ չի կարգավորվել պարետատան հետ արդյունավետ կապ հաստատելու հարցն, ինչպես նաև՝ չնայած հնչեցրած հայտարարություններին, կառուցողական համագործակցության առաջարկներին իշխանությունների կողմից ընդառաջ քայլեր չեն արվել, հակառակը՝ փորձ է արվել հասարակությունից թաքցնել նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված փաստացի վիճակը, գտնում ենք, որ այս փուլում կարևոր է հրապարակայնացնել առանձին փաստեր, որոնք իշխանությունը փորձել է թաքցնել հասարակությունից:

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը գտնում է, որ իշխանության կողմից նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների հիմքում ընկած են ոչ թե հանրային առողջությունը պահպանելու, ռիսկերը չեզոքացնելու, սոցիալական բեռը թեթևացնելու, տնտեսությունը կայունացնելու, ինչպես նաև հասարակական համերաշխության մթնոլորտ ձևավորելու առաջնահերթություններն, այլ իրական պատկերը, առանձին փաստերը խեղաթյուրելու, թաքցնելու միջոցով սեփական վարկանիշը պահպանելու, պատասխանատվությունը հասարակության վրա թողնելու գործելաոճ, ինչը կործանարար հետևանք է ունենալու թե՛ հանրային առողջության, թե՛ սոցիալ-տնտեսական ոլորտի վրա:

Միևնույն ժամանակ, չենք բացառում, որ նման գործելաոճի պատճառ կարող է լինել իշխանության անփորձությունն, անփութությունը և նման բարդագույն իրավիճակի հաղթահարման համար անհրաժեշտ գիտելիքների ու կարողությունների պակասը:

«COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբը վերոնշյալ և մի շարք այլ եզրահանագումների հանգել է բազմաթիվ ուսումնասիրությունների, փաստերի և իշխանության կողմից ընդունած որոշումների համադրման արդյունքում:

Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված իշխանության աշխատանքների մասին մանրամասն կներկայացվի արտակարգ դրության ավարտից և նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակի հանգուցալուծումից հետո՝ զեկույցի տեսքով: Մինչ այդ ընթացիկ կհրապարակենք որոշ փաստեր:

Այս պահին ներկայացնում ենք ընդամենը երկու փաստ առ այն, որ իշխանությունը փորձել է հասարակությունից թաքցնել նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահվան դեպքերի իրական քանակը:

Առաջին փաստը վերաբերում է երկու ամսական երեխայի և նրա մոր մոտ հաստատված նոր կորոնավիրուսի դեպքը թաքցնելուն. մարտի 24-ին «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը տեղեկություն ստացավ այն մասին, որ նոր կորոնավիրուսի ախտանիշներով «Նորք» ինֆեկցիոն կլինակական հիվանդանոց է տեղափոխվել երկու ամսական երեխա՝ մոր հետ: Մարտի 26-ին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարց ուղղվեց նոր կորոնավիրուսով վարակված երկու ամսական երեխայի դեպքի վերաբերյալ , ինչին ի պատասխան Թորոսյանն ասաց, որ նման բան չկա. «Երկու ամսական վարակված երեխա չկա»:

Արսեն Թորոսյանի ասուլիսից հետո MedMedia կայքում հրապարակվեց նյութ այն մասին, որ լրագրողը զրուցել է նոր կորոնավիրուսով վարակված երեխայի ծնողների հետ, ովքեր հաստատել են փաստը՝ նշելով, որ երեխայի մոտ նոր կորոնավիրուսի առկայությունը հաստատվել է դեռևս մարտի 25-ին, և, իրենց կարծիքով, նախարարը չի ցանկանում բարձրաձայնել այդ մասին, որպեսզի խուճապ չառաջանա: Նույն օրը դեպքի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լիլիթ Բաբախանյանը նշեց, որ նման տեղեկատվություն չունեն, իրենց ոչինչ չեն ասել, եթե լինի՝ կհրապարակեն:

Երկու ամսական երեխայի վարակված լինելու մասին մամուլի հրապարակումներից հետո միայն՝ մարտի 27-ին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հաստատեց, որ կա նման դեպք. «Հաստատում եմ, որ նման դեպք կա։ Երեխան ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրիկն է երկու օր ջերմել, այս պահին նա էլ սիմպտոմներ չունի։ Երկուսն էլ գտնվում են հիվանդանոցում»:

Արձանագրում ենք, որ մարտի 24-ից երկու ամսական երեխան և մայրը գտնվել են «Նորք» ինֆեկցիոն կլինակական հիվանդանոցում, կորոնավիրուսի թեստավորման դրական պատասխանը ստացվել է մարտի 25-ին, այդուհանդերձ, մարտի 26-ին Արսեն Թորոսյանը հերքել է այդ տեղեկությունը՝ փորձելով թաքցնել իրական պատկերը, և միայն մարտի 27-ին է հաստատել դեպքը, երբ մամուլում հրապարակվեց այն մասին, որ երեխայի ծնողները զրուցել են լրագրողի հետ:

Հաջորդ դեպքը վերաբերում է մարտի 26-ին «Նորք» ինֆեկցիոն կլինակական հիվանդանոցում միակողմանի թոքաբորբից մահացած, Ալափարս գյուղի բնակչուհի 59-ամյա Մ.Գ.-ին: Այս մահը չգրանցվեց որպես կորոնավիրուսային մահ՝ մահվան պատճառը նշվեց ինֆարկտ:

Մարտի 26-ին մեկուսացվեցին Մ.Գ.-ի ամուսինն ու որդին, իսկ մարտի 27-ին էլ թեստավորման պատասխաններով նրանց մոտ հաստատվեց կորոնավիրուս: Այդուհանդերձ, կնոջ մահը չներառվեց կորոնավիրուսային մահերի դեպքերի մեջ:

Արձանագրում ենք, որ իշխանությունը, կորոնավիրուսային մահերի թվում չներառելով Մ.Գ.-ի դեպքը, թաքցնել է մահվան դեպքերի իրական քանակն՝ այս կերպ նվազեցնելով կորոնավիրուսային մահվան դեպքերի իրական թիվը:

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբն ահազանգում է, որ ՀՀ իշխանության՝ կորոնավիրուսի վարակակիրների և կորոնավիրուսային մահերի քանակը թաքցնել փորձելու և թաքցնելու գործելաոճը կարող է հանգեցնել պետության և հասարակության համար վտանգավոր հետևանքների:

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի հետ կարող եք կապ հաստատել զանգահարելով 043 20 52 63 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլ․ հասցեին։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:35 Աֆղանստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 18 հազարը Այսօր, 18:31 Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակի խնամատարությունը ստանձնել է հորաքույրը (տեսանյութ) Այսօր, 18:24 Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության, Ադրբեջանի իշխանությունը սպառնալիք է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար. ՀՀ ԱԳՆ Այսօր, 18:22 Ուդմուրտիայի ղեկավար Բրեչալովն ապաքինվել է կորոնավիրուսից Այսօր, 18:08 ԱՄՆ-ն ընդլայնել է Կուբայի դեմ պատժամիջոցների ցանկը Այսօր, 18:05 Թիվ 24 մանկապարտեզը փակվել է. արձանագրվել է կոնտակտավոր աշխատակցի և սանի առկայություն Այսօր, 17:58 ՍԱՏՄ-ն շարունակում է լայնածավալ ստուգայցերը. մի շարք սննդի օբյեկտների աշխատանքը կասեցվել է Արաբկիրում Այսօր, 17:50 Ադրբեջանը խստացնելու է կարանտինի ռեժիմը Այսօր, 17:46 «Արարում»-ը կոչ է անում բոլոր կարող ուժերին՝ մի կողմ դնել առկա տարաձայնությունները և գործել՝ հանուն Հայոց պետականության հզորացման Այսօր, 17:42 Դեռևս վաղ է խոսել՝ արդյոք կորոնավիրուսից հետո օրգանիզմում իմունիտետ է առաջանում. բուժաշխատող Այսօր, 17:37 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8831 նոր դեպք Այսօր, 17:32 «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել Այսօր, 17:29 Պաշտպանիչ դիմակները կվաճառվեն նաև ինքնաշխատ տաղավարների միջոցով (Տեսանյութ) Այսօր, 17:25 Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի՝ «Երբ որ քամին հանդարտվի» արցախյան թեմայով ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում Այսօր, 17:19 Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում. Դավիթ Անանյան Այսօր, 17:18 ԱԺ-ից բարձրաձայնեցի տիկնոջ մտահոգությունը, եթերը սկսեցին ողողել ինձ դիմած բժիշկ տիկնոջ «հերոսական» հարցազրույցները․ ամաչում եմ ձեր փոխարեն․ Նաիրա Զոհրաբյան Այսօր, 17:05 Անդրանիկ Քոչարյանը մանրամասնել է՝ ինչու էր Կարեն Կարապետյանը հրավիրվել ապրիլյան քննիչ հանձնաժողով Այսօր, 17:02 Կավասակիի սինդրոմը կարող է հետևանք լինել տարբեր հիվանդությունների՝ ոչ միայն կորոնավիրուսի. բժիշկ Այսօր, 17:00 ԱՄՆ-ում ավելի քան 10 հազար մարդ է ձերբակալվել աֆրոամերիկացու մահվան կապակցությամբ բողոքի ցույցերի ընթացքում Այսօր, 16:56 «BLOND 007». համացանցում է հայտնվել հումորիստ Արման Գևորգյանի երկրորդ նախագիծը (Տեսանյութ) Այսօր, 16:52 Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել. Տեր Օշին քահանա Հայրապետյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակած լուսանկարին Այսօր, 16:49 Անակնկալ՝ Օպերայի թատրոնից. Վերդիի «Պարահանդես-Դիմակահանդես»-ը 24 ժամ առցանց հասանելի կլինի Այսօր, 16:47 Չներկայանալով հանձնաժողով՝ Խաչատուրովը շատ կասկածներ հաստատեց հանձնաժողովի մոտ․ Անդրանիկ Քոչարյան Այսօր, 16:45 Կոլեկտիվ իմունիտետի ձևավորման դեպքում մոտ մեկ շաբաթ հետո կունենանք 1000-ից ավելի թոքաբորբով հիվանդների դիմելիություն. Վիգեն Ասոյան Այսօր, 16:37 Վրաստանում պատասխանել են վարչապետի հրաժարականի մասին լուրերին Այսօր, 16:31 Հունիսի 5-ից մինչև հունիսի 9-ը դեպի Երևան ու Երևանից մի շարք չվերթներ կիրականացվեն Այսօր, 16:29 Հայաստանում այսօր կորոնավիրուսի հետևանքով մահացությունը 6 տոկոս է կազմում. Արմեն Մուրադյան Այսօր, 16:16 Հունիսի 3-ի դրությամբ կայացվել է 1599 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում Այսօր, 16:14 «Կձեռնարկենք ամենախիստ միջոցները»․ նախարարն անդրադարձել է 114 դպրոցի «Վերջին զանգ»-ի տեսանյութին Այսօր, 16:08 ԱԺ փոխխոսնակը սպառնացել է «օր առաջ լուծել դատական համակարգի խնդիրը», ինչքան ուզում եք՝ «վեթինգ» արեք, Մարաբյանի ինչի՞ն եք կպնելու. Իրավապաշտպան Այսօր, 16:06 Բելգիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 82 նոր դեպք Այսօր, 16:01 40 տարեկանից բարձր՝ կորոնավիրուսից մահանալու հավանականության կորն էապես բարձրանում է. ԵՊԲՀ դասախոս Այսօր, 15:58 Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Այսօր, 15:54 Արվեստագետների փոխանակման ծրագրով Գերմանիայում է Սոնա Անդրեասյանը Այսօր, 15:47 Օրվա հրամայականը պահանջում է ասել՝ ինչ պետք է անենք և ոչ թե՝ ինչու է այսպես. Արմեն Մուրադյանը՝ կորոնավիրուսի մասին Այսօր, 15:35 Հայաստանում ստեղծված ախտահանող նյութը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ միջոց Այսօր, 15:25 Մարտունու և Սևանի անձնագրային բաժանմունքների պետերի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է. մեղադրանքներ են առաջադրվել 6 անձի Այսօր, 15:19 Լուկաշենկոն նոր կառավարություն է նշանակել Այսօր, 15:02 Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի ռեկորդային քանակ Այսօր, 14:55 Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 394 նոր դեպք Այսօր, 14:51 «Իմ կյանքը փրկելը հավասար էր հրաշքի». կորոնավիրուսով վարակված բժիշկը դուրս է գրվել հիվանդանոցից (Տեսանյութ) Այսօր, 14:44 Երևանում եղբայրը դանակահարել է եղբորը Այսօր, 14:40 Հայկական զինված ուժերը նպատակ ունեն էլ ավելի կատարելագործել հակառակորդին զսպելու մեխանիզմները Այսօր, 14:34 ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալը վարակվել է կորոնավիրուսով. Քննչական հրավիրվող քաղաքացիներն անհանգստացած են Այսօր, 14:24 Մեքսիկայում ավելի քան 11 հազար մարդ է մահացել կորոնավիրուսի հետևանքով Այսօր, 14:15 Անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ծառայությունները հունիսի 5-ից 15-ը կաշխատեն ժամը 9-ից 11-ը Այսօր, 14:06 Այսօր ավարտվում են ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքները․ Յուրի Խաչատուրովն այդպես էլ չներկայացավ Այսօր, 13:56 Կառավարությունն ԱՄՀ-ից 315 մլն դոլարի վարկ կվերցնի Այսօր, 13:53 Ոստիկանության գործողությունների հետևանքով մահացած աֆրոամրիկացի Ֆլոյդը վարակված էր COVID-ով Այսօր, 13:50 Առաջիկա հինգ տարիներին կառուցելու ենք հազարավոր բնակարաններ. Արցախի նախագահ (Տեսանյութ) Այսօր, 13:45 ԱԺ-ն այսօր ոնց որ ՀՀ գենշտաբը լինի, խրամատից խոսող շատ մարդիկ տեղը չեն էլ բերում՝ խրամատն ինչ է. Սասուն Միքայելյան Այսօր, 13:38 Բրիֆինգներն ու լայվերը չեն պարունակում գրեթե ոչ մի ռացիոնալ քայլ. Վահե Հովհաննիսյանը դիմում է ՀՀ նախագահին, ԱԺ ղեկավարին, ԱԱԾ պետին ու Վեհափառին Այսօր, 13:32 Վանեցյան. ԱԺ-ն պետք է նախաձեռնի ազգային համաձայնության կառավարություն (Տեսանյութ) Այսօր, 13:26 ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1,9 միլիոնը Այսօր, 13:20 Սևանա լճից 2020-ի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանվում է մինչև 170 մլն խմ Այսօր, 13:14 Չենք կարող խիստ կարանտին մեզ թույլ տալ, ուղղակի չենք կարող․ Ալեն Սիմոնյան Այսօր, 13:09 Իշխանությունը երկու մարտավարություն կարող է ունենալ՝ կամ երկիրը տոտալ փակել երկու-երեք շաբաթով, կամ այլևս չվերահսկել հիվանդության տարածումը. Մելիք-Շահնազարյան Այսօր, 13:04 Ճանապարհային ոստիկանության Թեժ գծի 1-77 հեռախոսահամարը անհասանելի է Այսօր, 12:58 Սպասում եմ, որ Միքայել Մինասյանին մեղադրեն Գառնու տաճարի սեփականաշնորհման համար. Ամրամ Մակինյան Այսօր, 12:53 Այս տարի «Դայակ պետության աջակցությամբ» ծրագրից կկարողանա օգտվել 600 քաղաքացի Այսօր, 12:46 Խորհրդարանական մեծամասնությունը կառավարության հորդորով դեմ քվեարկեց երեկ առաջին ընթերցմամբ ընդունված մեկուսացման նպաստի մասին թիմակցի նախագծին Այսօր, 12:43 Որքան վնասակար է անլրջությունը, եռակի ավելի վնասակար է գույների անհարկի խտացումը. ԱԺ նախագահ Այսօր, 12:39 Պետք է հասկանանք՝ COVID19 հիմնադրամի գումարներն ինչի՞ վրա են ծախսվել․ ԲՀԿ-ն հանդես կգա փակ նիստ անելու նախաձեռնությամբ Այսօր, 12:31 Եթե անհրաժեշտ է, Ազգային ժողովն էլ պետք է տրամադրենք հիվանդանոցային կարիքների համար. Բաբաջանյան Այսօր, 12:26 Փոփոխություն՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 8-րդ ծրագրում. շրջանակն ընդլայնվեց Այսօր, 12:19 ՀԿԵ-ում ամփոփեցին գարնանային հանձնաժողովային ստուգումների արդյունքները Այսօր, 12:11 Նոր բնակարանային ծրագիր՝ հանրային ծառայողների համար Այսօր, 12:04 Վարչապետը սեփական օրինակով մենակ կարող է փողոցային բառապաշար ու «սամասուդ» քարոզել. Ռուբեն Մխիթարյան Այսօր, 11:56 Երեք օր փորձեցինք հասկանալ Ստեփանակերտում և հարակից շրջաններում «5-րդ ալիքի» հեռարձակումը դադարեցնելու պատճառները. այն, ինչ փաստեցինք, տհաճ է. Հարություն Հարությունյան Այսօր, 11:54 Վերաքննիչ քրեական դատարանը վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը Այսօր, 11:50 Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 դեպք Այսօր, 11:44 Երեկ խնդիրներ ենք ունեցել կուտակումների հետ կապված, բայց դրական տեղաշարժ կա. Հակոբ Արշակյան Այսօր, 11:39 Արցախի տարածքում հայկական հեռուստաընկերությունների հեռարձակումը խոչընդոտելն անընդունելի և խիստ վտանգավոր քայլ է. «Մեդիա պաշտպան» Այսօր, 11:30 Փաստորեն, խորհրդարանական մեծամասնությունը չի կարողացել համոզել կառավարությանը. Մարուքյանը՝ Զեյնալյանին Այսօր, 11:27 Այնպիսի բարձիթողի վիճակ է՝ ոչ մեկս չգիտենք, թե վաղն ինչ թվեր կունենանք․ Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 11:20 Ծանր վիճակում ունենք 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի, թոքերի օդափոխության սարքին միացված է 15 հոգի. Նախարար Այսօր, 11:11 Երկրում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, Դուք էլի չեք լրջանում․ Դուք մեղավոր չեք, Ձեզ այդ պաշտոնը վստահողն է մեղավոր․ Անի Սամսոնյանը՝ Արսեն Թորոսյանին Այսօր, 11:08 «Այս գիշեր՝ Նորքի ինֆեկցիոնում»․ վարչապետը տեսանյութ է հրապարակել Այսօր, 11:05 Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 697-ով, մահացել՝ 15 մարդ Այսօր, 10:55 Երևանում և մի շարք մարզերում լույս չի լինի Այսօր, 10:50 Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել. Նախագահի մամուլի խոսնակ Այսօր, 10:49 Չինաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել է աշակերտների և դպրոցի աշխատակիցների վրա Այսօր, 10:42 Բողոքի ցույցի մասնակիցները գնացել են դեպի ԱՄՆ Կոնգրեսի շենք Այսօր, 10:37 Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել Այսօր, 10:36 Արսեն Թորոսյանն այս իշխանությունների սիմվոլն է` գործում դիլետանտ, մեծամիտ և ինքնահավան. Դավիթ Խաժակյան Այսօր, 10:30 Խոշոր եղջերավոր անասունն ընկել է ժայռից, փրկարարներն անվնաս դուրս են բերել կովին Այսօր, 10:22 Կենսաթոշակները «Հայփոստի» բաժանմունքներում առայժմ չեն վճարվի Այսօր, 10:14 Արցախի գլխավոր դատախազի պաշտոնում առաջարկվել է Ստեփանակերտի դատախազի թեկնածությունը Այսօր, 10:09 «Ժողովուրդ». Առաջիկա երկուսուկես տարում հայկական ավիաընկերությունները պետք է մոռանան դեպի Եվրոպա թռիչքների մասին Այսօր, 10:07 «Փաստ». Ավիացիայի խնդիրների համար իշխանությունները պատասխանատվությունը բարդում են նախկին իշխանությունների վրա Այսօր, 10:02 «Հրապարակ». Վարչապետը մտադիր է ՊՎԾ գործուղել վստահելի մարդու Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.2 տոկոս Այսօր, 09:58 «Հրապարակ». Փաշինյանը պետք է հրաժարական տա, որովհետև այն, ինչ կատարվում է երկրում, աղետ է. Վանեցյան Այսօր, 09:56 «Փաստ». Քննարկվում է նոր տոտալ սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Արթուր Աղաջանյանը և Արգիշտի Քյարամյանը նաև անձնական կոնֆլիկտ են ունեցել Այսօր, 09:46 «Հրապարակ». Ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը լրացավ. Այսօր տեսակապով կլսեն Բակո Սահակյանին Այսօր, 09:41 Մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 697 նոր դեպք, մահացել է 15 մարդ. Փաշինյան Այսօր, 09:35 Արթուր Վանեցյան. Այս իշխանությունն ունակ չէ հասկանալ, որ արհավիրքի դիմաց ենք, ու որ այլ տիպի լուծումներ են պետք. «Առավոտ» 03/06/2020 23:25 Զորամասի ավտոմեքենայի վթարի հետևանքով մեկ զինծառայող մահացել է, ևս 6-ը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են 03/06/2020 20:14 Լուկաշենկո. Բելառուսում նոր կառավարություն ձևավորելիս հեղափոխություն տեղի չի ունենա