08/04/2020 11:47
Էս նախագիծը չբերեք խորհրդարան, սրանով ջնջխելու եք ազատ խոսքն ու երկրի բնապահպանական անվտանգությունը. Զոհրաբյան
ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ չբերելու վերաբերյալ հայտարարությունը՝ գրելով․
«Էս նախագիծը չբերեք խորհրդարան, սրանով ջնջխելու եք ազատ խոսքն ու երկրի բնապահպանական անվտանգությունը»։
Հիշեցնենք, որ հայտարարությունը վերաբերում է 2020 թ․ ապրիլի 2-ին ՀՀ Կառավարության ընդունած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որն առաջիկա օրերին կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Նախագծի համաձայն՝ «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա։