08/04/2020 12:31
е-draft-ում դրված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը չի համապատասխանում կառավարության ընդունած նախագծին․ Դոյդոյան
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագծի տարբերակը ուրիշ է և չի համապատասխանում այն նախագծին, որն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից, ֆեյսբուքյան իր էջում գրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը
«е-draft-ում դրված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագծի տարբերակը ուրիշ է և չի համապատասխանում այն նախագծին, որն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից ապրիլի 2-ին։
Փաստորեն, քննարկվել է մի բան, սակայն ընդունվել այլ տարբերակ։ Հղումը՝ այստեղ», - գրել է նա։