08/04/2020 18:00
Այսօր Ապրիլյան Քառօրյա պատերազմի հերոս Կարեն Ներսիսյանի ծննդյան օրն է
Այսօր Ապրիլյան Քառօրյա պատերազմի հերոս Կարեն Ներսիսյանի ծննդյան օրն է․ Նա կդառնար 23 տարեկան։
Կարենը ծնվել է 1997 թ. Բջնիում։ Սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետում։
Կարեն Ներսիսյանը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2015 թ.։ Ծառայում էր Արցախում։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել էր սերժանտի կոչում։ Եղել է Քառօրյա պատերազմի առաջին զոհերից մեկը։ Նրա զորացրվելուն մնացել էր մեկ տարի:
Սերժանտ Կարեն Ներսիսյանը 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը մարտական դիրքի վրա թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ ծավալված թեժ ու համառ մարտերում մարտնչել է մինչև վերջին փամփուշտը՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալով:
Լուսանկարները Aysor.am-ին տրամադրել է Կարենի քույրը՝ Լուսինե Ներսիսյանը։