08/04/2020 14:02
Նամակները EASA-ն գրել է Տաթևիկ Ռևազյանին. հարց է առաջանում՝ ո՞վ պետք է իմանար, և ո՞վ է սաբոտաժն արել. Արմեն Մինասյան
Կարելի էր ասել, որ վարչապետը շարունակում է հետևել իմ խորհրդին ու հայացքը ձգում է ավելի բարձր օղակներին, Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Արմեն Մինասյանը։
«Բայց այդպես չէ։ Նամակները EASA-ն գրել է Տաթևիկ Ռևազյանին։ Նույնիսկ երբ EASA-ն նամակագրությամբ դիմել է մասնավոր ավիաընկերություններին, միևնույն է՝ Copy-ն ևս ուղարկել է ՔԱԿ ղեկավարին։ Կրկնում եմ՝ ոչ թե ՔԱԿ որևէ պաշտոնական հասցեի, այլ անձամբ ղեկավարին։
Ուստի հարց է առաջանում՝ ո՞վ պետք է իմանար, և ո՞վ է սաբոտաժն արել։
Հակոբ Ճաղարյանին ազատելու որոշումը դժվարանում եմ բացատրել։ Հնարավոր է՝ պատճառը համակարգի անհիմն արդարացումների ժամանակ խոռից տարբերվող ձայնն ա եղել», - նշել է Մինասյանը։
Թեմայի մանրամասներն՝ այստեղ
Ավիացիայի հարցերով վարչապետի խորհրդականն ազատվել է աշխատանքից