09/04/2020 15:13
Դավիթաշենի ոստիկանության բաժանմունքում ԱԱԾ-ն գործողություն է իրականացրել հարուցված քրեական գործի շրջանակում
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ոստիկանության բաժանմունքներից մեկում գործողություն է իրականացրել հարուցված քրեական գործի շրջանակում։
«Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչության հետ համատեղ միջոցառում է իրականացվել», - Aysor.am-ին ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնում։
Քննչական միջոցառումներն իրականացվել են ոստիկանության Երևան քաղաքի Դավիթաշենի բաժանմունքում։