Վստահ եմ՝ մեր Միությունը ոչ միայն կդիմանա գլոբալ տնտեսական ճգնաժամի փորձությանը, այլև կօգնի մեզ դուրս գալ դրանից՝ նվազագույն կորուստներով. Փաշինյանը մասնակցել է ԵԱՏՄ նիստին

14/04/2020 15:04

Վստահ եմ՝ մեր Միությունը ոչ միայն կդիմանա գլոբալ տնտեսական ճգնաժամի փորձությանը, այլև կօգնի մեզ դուրս գալ դրանից՝ նվազագույն կորուստներով. Փաշինյանը մասնակցել է ԵԱՏՄ նիստին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից: 

Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը ողջունել է տեսակոնֆերանսի մասնակիցներին և նշել, որ բոլորին այսօր մտահոգում է կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը։ Այդ համատեքստում, վարչապետը տեղեկատվություն է ներկայացրել Հայաստանում տիրող իրավիճակի մասին։ 

«Իրավիճակը մեզ մոտ, ընդհանուր առմամբ, վերահսկողության տակ է։ Այսօր մենք ունենք 1067 վարակման դեպք, 265 ապաքինված քաղաքացիներ և, ցավոք, 16 մարդ մահացել է։ Հուսադրող է այն հանգամանքը, որ վարակվածների մեծ մասի մոտ հիվանդությունն անցնում է շատ թեթև ձևով, անգամ ասիմպտոմատիկ։

Մարտի 16-ից Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ, որը մենք երկարաձգել ենք մինչև մայիսի 14-ը։ Մարտի 23-ից մեզ մոտ գործում է խիստ կարանտինի ռեժիմ, այսօրվանից դրանում որոշակի թուլացումներ են մտցվել, որոնք ընդլայնում են ոլորտները, որտեղ թույլատրելի է տնտեսական գործունեությունը: Ինչպես և համավարակի ենթարկված գրեթե բոլոր պետությունները, մենք խիստ սահմանափակումներ ենք մտցրել տրանսպորտային հաղորդակցության ոլորտում։

Հայաստանի կառավարությունը 11 ծրագրերից բաղկացած միջոցառումների փաթեթ է ընդունել, որպեսզի մեղմի համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքներն ինչպես բնակչության, այնպես էլ բիզնեսի համար: Դրա հետ մեկտեղ, լուրջ միջոցներ են ձեռնարկվում տնտեսության խթանման և ճգնաժամային ծանր երևույթների հաղթահարման ուղղությամբ, որոնց անխուսափելիությունն այլևս ոչ ոք կասկածի տակ չի դնում:

Այսօր մենք կանգնած ենք մարտահրավերների առջև, որոնք սպառնում են ոչ միայն մեր առողջապահական համակարգերին և քաղաքացիների առողջությանը, այլև իրենց բնույթով աննախադեպ խնդիրներ են ստեղծում մեր երկրների տնտեսությունների համար։ Շատ փորձագետներ արդեն համաշխարհային տնտեսության մեջ ռեցեսիա են կանխատեսում, որն իր մասշտաբներով համեմատելի կլինի միայն Մեծ դեպրեսիայի հետ։ Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ հայտնի չէ, թե որքան երկար կտևի համավարակը և ինչպիսին կլինի նրա զարգացման ընթացքը մոտ ապագայում։

Covid-19 համավարակի հետևանքով առաջացած խնդիրների հաղթահարումը պահանջում է մեր կառավարությունների ուժերի առավելագույն լարվածություն։ Ակնհայտ է նաև, որ պահանջվում է ջանքերի կոորդինացում և միջոցառումների համախմբում մեր ինտեգրացիոն միավորման շրջանակներում։ Ինչպես այսօր տեսնում ենք, համավարակի սանձման և անխուսափելի ճգնաժամի հաղթահարման իրավիճակից դուրս գալու ելքը շատ երկրներ տեսնում են պրոտեկցիոնիզմի տրամաբանության և միջազգային առևտրում սահմանափակող միջոցների վրա հիմնված միջոցառումների մեջ։

Որոշ տվյալներով, շուրջ 70 երկրներ արդեն արգելքներ կամ սահմանափակումներ են սահմանել բժշկական միջոցների և դեղամիջոցների արտահանման համար: Բացառված չէ, որ այդ միտումը հետագայում կընդլայնվի՝ ընդգրկելով ապրանքների ավելի լայն սպեկտր։ Մեզ չի կարող չանհանգստացնել այդ հեռանկարը։ Սահմանափակ տնտեսական հնարավորություններով և ռեսուրսներով երկրների համար սա կարող է ունենալ ամենածանր հետևանքները։

Մենք այլ ռազմավարության կողմնակից ենք․ մարտավարություն, որը կառուցված է գործընկերության և համագործակցության փիլիսոփայության վրա։

Այս առումով մեզ համար առաջնային է մեր միության շրջանակներում համագործակցությունը։ Այս կապակցությամբ ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ մեր տեսլականը լիակատար ըմբռնում և աջակցություն է գտնում ԵԱՏՄ-ում մեր գործընկերների և բարեկամների շրջանում: Վստահ եմ, որ մեր Միությունը ոչ միայն կդիմանա գլոբալ տնտեսական ճգնաժամի փորձությանը, այլև իր ինստիտուտների շնորհիվ կօգնի մեզ դուրս գալ դրանից՝ նվազագույն կորուստներով: Հայաստանը պատրաստ է այդ նպատակով գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը։

Մենք լիովին աջակցում ենք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամների համատեղ Հայտարարությանը, որն այսօրվա իրավիճակի վերաբերյալ մեր ընդհանուր դիրքորոշման արտահայտումն է։ Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ Հայտարարությունը համահունչ է այն հրամայականներին, որոնք վերջերս ներկայացվել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում։ Խաղաղության պահպանումը, զինված հակամարտությունների դադարեցումը և միջազգային հանրության միասնությունն անհրաժեշտ պայման են համավարակի մարտահրավերների ու տնտեսական ճգնաժամի դեմ հաջող պայքարի համար:

Մեր ինտեգրացիոն միավորման համակարգաստեղծ սկզբունքն ազատ առևտուրն է, և մեր գործողությունները պետք է հիմնված լինեն այդ սկզբունքի պահպանման անհրաժեշտության վրա։ Ուստի, ստեղծված իրավիճակում մենք անթույլատրելի ենք համարում այս կամ այն կերպ ԵԱՏՄ ներսում ապրանքների և ծառայությունների տեղաշարժմանը խոչընդոտող միջոցների ստանձնումը։ Բացի այդ, Հայաստանի համար չափազանց կարևոր է ԵԱՏՄ երկրների հետ բեռնափոխադրումների անխափան իրականացումը։ Ռուս-վրացական սահմանն այս առումով մեզ համար կենսական նշանակություն է ձեռք բերել։ Վերջապես, հաշվի առնելով համաշխարհային ֆինանսական համակարգում նշմարվող անորոշությունը, անհրաժեշտ ենք համարում արագացնել միջոցների ձեռնարկումը՝ ԵԱՏՄ-ի շրջանակում իրականացվող առևտրում ազգային արժույթներով վճարումների մասնաբաժնի հնարավորինս մեծացման համար:

Մեր կազմակերպության առջև ծառացած առաջնահերթ խնդիրների համատեքստում ցանկանում եմ ընդգծել «Համավարակի զարգացման պայմաններում տնտեսական կայունության ապահովմանն ուղղված միջոցառումների» կարևորությունը, որոնք ընդունվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի վերջերս կայացած նիստում: Ընդհանուր միջոցառումներից, մասնավորապես, ցանկանում եմ առանձնացնել «կանաչ միջանցքների» ստեղծումը։ Ակնհայտ է, որ մաքսային ընթացակարգերի պարզեցումը սկզբունքային նշանակություն ունի մեր երկրի արտաքին տնտեսական կապերի պահպանման համար։

Ստեղծված պայմաններում կցանկանայի առանձնացնել նաև Միության թվային օրակարգի հետ կապված միջոցառումների իրականացման առաջնահերթությունը։ Վերջապես, հարկ է նշել Եվրասիական բանկի կողմից միության անդամ երկրներին վարկային աջակցություն ցուցաբերելու միջոցառումների նպատակահարմարությունը ։

Ավարտելով ելույթս՝ ցանկանում եմ կարծիք հայտնել, որ համավարակի հետ կապված իրավիճակը յուրօրինակ փորձություն է մեր Միության համար։ Մեր երկրների համագործակցության և փոխադարձ աջակցության պատրաստակամությունը, որն արտահայտվել է այս օրերին, վկայում է այն մասին, որ ինտեգրումը կայացել է և ունի զարգացման մեծ ներուժ։

Վստահ եմ, որ մենք բոլորս կձգտենք հետագայում ևս ամրապնդել այն՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների և անբարենպաստ հանգամանքների»։

Այնուհետև ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդները քննարկել են Միության տարածքում կորոնավիրուսի տարածման, կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ստեղծված իրավիճակում տնտեսական զարգացումներն ու առկա խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ քայլերը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:07 Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված Այսօր, 21:40 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք Այսօր, 21:24 Ռուսաստանի 25 քաղաքներում Հաղթանակի օրվան նվիրված շքերթներ կանցկացվեն, կցուցադրվի 2,5 000 միավոր զինատեսակ ու զինտեխնիկա Այսօր, 21:09 Թրոմբոցիտոպենիա․ հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կարող է կյանքին վտանգ ներկայացնել Այսօր, 20:54 Պաշարված գյուղում ո՞նց կլինենք․ Կիրանցի Այսօր, 20:44 Կիրանցի մուտքը բացել են, բայց ոստիկանները շարունակում են մնալ գյուղում Այսօր, 20:32 «Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր» Այսօր, 20:20 Միրզոյանը Մալթայի արտգործնախարարին ներկայացրել է «խաղաղության» գործընթացի վերջին զարգացումները Այսօր, 20:08 «Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին Այսօր, 19:55 Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Այսօր, 19:40 Լրագրողի մասնագիտության մասին ոչ ճիշտ ընկալումներ ու կարծրատիպեր կան թե՛ պետական համակարգում, թե´ հասարակությունում առհասարակ․ Թաթոյան Այսօր, 19:29 «Չընկրկել խոսքի ազատությանն ուղղված ճնշումների դեմ, անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու մամուլի իրական ազատության հաստատման համար»․ ՀԺՄ-ի ուղերձը՝ մամուլի ներկայացուցիչներին Այսօր, 19:19 «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ճանապարհին գտնվող ոստիկանները Բագրատ Սրբազանին չեն թողնում մտնել այլ ոստիկաններով շրջապատված Կիրանց․ Հեռախոսով է խոսել բնակիչների հետ (Տեսանյութ) Այսօր, 19:07 2024 թվականի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի մարդկային կորուստները գերազանցել են 111 000-ը․ Շոյգու Այսօր, 18:54 «Նման հայտարարություններ անողները նաև ուժ ու խիզախություն պետք է ունենան՝ պատասխանելու մեր հարցմանը»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների մասին Այսօր, 18:40 Սփյուռքի 12 ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը Այսօր, 18:27 «Վտանգավոր է»․ Կրեմլի արձագանքը՝ բրիտանական զենքով Ռուսաստանին հարվածելու մասին Քեմերոնի հայտարարությանը Այսօր, 18:15 Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել․ Factor.am Այսօր, 18:10 Կիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ) Այսօր, 18:00 Կիրանցի մոտ պայթյունների ձայներ են լսվելու, ՊՆ-ն է հայտարարել Այսօր, 17:50 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ Աբրահամյան Այսօր, 17:37 Մայիսի 1-ի գիշերը Երևանի հյուրանոցներից մեկի մոտ 35-ամյա տղամարդու են սպանել Այսօր, 17:24 Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը․ Բեգլարյան Այսօր, 17:11 Հայաստանի իշխանության գործողությունները հետագա կապիտուլյացիա են և հակասում են ՀՀ Սահմանադրությանը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ Այսօր, 16:59 Հայաստանի քաղաքական իշխանությունները հետևողականորեն հաստատում են մեկ անձի ավտորիտար ռեժիմ, օր օրի շատանում է քաղբանտարկյալների թիվը․ Խորհրդարանական ընդդիմության հայտարարությունը Այսօր, 16:50 «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում Այսօր, 16:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները Այսօր, 16:33 Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով Այսօր, 16:30 Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է. Տեսանյութ Այսօր, 16:15 Կոբախիձեն ԱՄՆ-ին մեղադրում է Վրաստանում հեղափոխության փորձի մեջ Այսօր, 16:05 Վթար՝ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Այսօր, 15:59 «UAZ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր Այսօր, 15:50 Իրազեկման ակցիա ԵՄ գրասենյակի մոտ՝ ի պաշտպանություն Տավուշի, Արցախի, ռազմագերիների և քաղբանտարկյալների Այսօր, 15:42 Վեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար Այսօր, 15:32 Այսօր ընձառյուծի միջազգային օրն է, Հայաստանում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի Այսօր, 15:21 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ Այսօր, 15:17 Ադրբեջանցի 40 պաշտոնյայի նկատմամբ «Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման դիմում է ներկայացվել Այսօր, 14:59 Ակնհայտ էր՝ ստացել էին ուղիղ ցուցում, փորձում էին մեքենան պահպանվող հատուկ վայր տեղափոխել, չկարողացան․ Դանիելյան Այսօր, 14:57 44-օրյա պատերազմն ամենադաժան դասն էր. Աննա Վարդապետյան (Տեսանյութ) Այսօր, 14:33 «Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (Լուսանկարներ) Այսօր, 14:11 11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում երեխայի բռնության դեպքից (Տեսանյութ) Այսօր, 14:08 Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին․ մահվան հանգամանքների վերաբերյալ կասկածներ կան Այսօր, 13:57 ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան Այսօր, 13:39 Գնել Սանոսյանն Արմավիրի մարզում ծանոթացել է կատարվող աշխատանքին, զրուցել շինարարների հետ, լսել խնդիրները և տվել հանձնարարականներ Այսօր, 13:30 Ինչպե՞ս են քաղաքացիները վերաբերվում ԽՍՀՄ փլուզմանը և արդյո՞ք Մայիսի 9-ը մեզ համար կարևոր օր է. Հարցում Այսօր, 13:22 Ո՞ր դեպքում քաղաքացիները դուրս կգան փողոցային պայքարի՝ հանուն իշխանափոխության. GALLUP Այսօր, 13:20 Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ, եթե նույնիսկ երաշխավորեն անվտանգությունը. Հարցում Այսօր, 13:15 Տավուշում ու հանրապետության տարբեր հատվածներում արձանագրվել են ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր. ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 13:11 ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 13:00 Կարմիրբերետավորները նենց մի ուրախացել են, գրկում են իրար, աչքալուսանք են տալիս, իբր, երկիր են ազատագրել. ո՞նց եք ձեր երեխաների աչքերի մեջ նայելու (Տեսանյութ) Այսօր, 12:55 ԵՄ-ն Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի Այսօր, 12:34 Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Այսօր, 12:24 Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են փոխկապակցված լինեն ՀՀ-ի վրա պատրաստվելիք նոր հարձակմամբ․ Թյուրքագետ Այսօր, 12:22 «Հանգիստ, հավաքեք ձեզ». ՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց (Տեսանյութ) Այսօր, 12:19 ՀՀ տարբեր բնակավայրերում 545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ Այսօր, 12:13 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Այսօր, 12:02 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Այսօր, 11:57 Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ Այսօր, 11:54 Բագրատ Սրբազանը Կիրանց է մեկնում. Փաստինֆո Այսօր, 11:50 Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Այսօր, 11:42 Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան (Տեսանյութ) Այսօր, 11:36 Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի Այսօր, 11:27 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները և անվտանգությունը. Հայտարարություն Այսօր, 11:21 Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում. Վարչապետի խոսնակ Այսօր, 11:18 Հայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցը Այսօր, 11:13 Հայկական հարսանիքի ավանդույթներով «7 օր, 7 գիշեր» ֆիլմը կներկայացվի հայաստանյան հանդիսատեսին Այսօր, 11:07 Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան Այսօր, 11:04 Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել՝ Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու համար Այսօր, 11:02 «Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում Այսօր, 11:00 Կիրանց գյուղի մուտքը շարունակում է փակ մնալ Այսօր, 10:57 Ես երկրի ամենադաժան ոստիկաններից եմ եղել, բայց քրեական հանցագործի դեմ․ Թամամյան Այսօր, 10:49 Գեղամ Նազարյանն առաջարկում է, որ Տավուշի մարզկենտրոնը լինի Կիրանցում (Տեսանյութ) Այսօր, 10:47 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս Այսօր, 10:43 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել Այսօր, 10:38 Երևանում, Արարատում, Կոտայքում և Սյունիքում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:37 Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները․ news.am Այսօր, 10:34 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 10:32 Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ Այսօր, 10:30 Մեկ հոգին որոշել է, որ ինքը, եթե շրջապատվի ոստիկանական զորքերով, ունի իրավունք որոշելու բոլորի ճակատագիրը Այսօր, 10:28 Մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՄԻՊ Այսօր, 10:25 Այս ամենը վաղուց ներքաղաքականից վերածվել է ազգային-ազատագրական պայքարի, իսկ ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը Այսօր, 10:07 Ձեր երեխայի հաճախած դպրոցից քայլքով հեռացեք մոտ 150-160 մետր և պատկերացրեք «սահմանազատումից» հետո Կիրանցի նոր դպրոցի հեռավորությունը թշնամուց Այսօր, 09:54 «Հրապարակ»․ ՔՊ-ում որոշել են, որ գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու են ընդդիմության դատաստանի Այսօր, 09:51 «Հրապարակ»․ Կիրանցից դեպի Ոսկեպար, Բաղանիս տանող ճանապարհից արդեն երևում է Փաշինյանի բերած աղետը Այսօր, 09:49 «Հրապարակ»․ Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Այսօր, 09:46 «Ժողովուրդ»․ ՔՊ-ական պաշտոնյան աստղաբաշխական գումար է նվեր ստացել օտարերկրյա ընկերությունից Այսօր, 09:43 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 02/05/2024 23:01 Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերը 02/05/2024 22:50 Չեք պատկերացնի՝ այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Սուրենյան 02/05/2024 22:39 Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության․ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» (Տեսանյութ) 02/05/2024 22:26 Վաղը կներկայացնենք պայքարի հաջորդ քայլերը, մինչև վերջ գնալու ենք․ Գառնիկ Դանիելյան 02/05/2024 22:15 Լեո Նիկոլյանը 12 օր է՝ հացադուլի մեջ է, առողջական խնդիրներ ունի․ Հիվանդանոց չեն տեղափոխում, պարզաբանում չեն տալիս՝ ինչու են արգելել մուտք գործել Հայաստան 02/05/2024 21:48 Բորելը Աբդոլլահիանին հավաստիացրել է՝ ԵՄ-ն չի ցանկանում Իրանի հետ հարաբերությունները սրել 02/05/2024 21:29 Ով այսօր հոգևոր առաջնորդին բան է ասում, ծառայում է նեռին՝ ստին, մանիպուլյացիային, խաբեությանը․ Զոհրաբ Բեկ Գասպարենց (Տեսանյութ) 02/05/2024 21:13 Ինչպես է արտահայտվում փսիխոզը 02/05/2024 21:00 Երևանի կենտրոնում բախվել են «Zhongtong» և «MAN» մակնիշի ուղևորատար ավտոբուսները․ Վիրավոր քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել 02/05/2024 20:48 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի նախաձեռնումը․ Կգնանք դրան, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար 02/05/2024 20:33 Վահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառով կառավարության շենքի մոտ էր․ «Հրապարակ» 02/05/2024 20:15 «Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենց 02/05/2024 20:03 Աշխատում ենք արտակարգ ռեժիմով