17/04/2020 17:45
1-ին զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ մասնագիտական պարապմունքներ են անցկացվել
Զինծառայողների մասնագիտական գիտելիքները և գործնական հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 16-ին 1-ին զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից:
Ստուգվել են մարտական տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու և համակարգված գործելու զինծառայողների կարողությունները: