21/04/2020 15:31
Համագործակցության նպատակով քաղաքական ուժերի հետ կծավալվեն խորհրդատվություններ․ Արայիկ Հարությունյան
Քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններից առաջ այսօր հանդիպել եմ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Կարևորելով նրանց դերը համապետական ընտրություններում մեր գրանցած հաջողության գործում՝ իմ շնորհակալությունն եմ հայտնել համատեղ կազմակերպված աշխատանքի համար և նրանց հետ քննարկել մեր ընդհանուր օրակարգի այն դրույթները, որոնց շուրջ առաջիկա շրջանում համագործակցության նպատակով քաղաքական ուժերի հետ կծավալվեն մեր խորհրդատվությունները:
Համաձայանեցման արդյունքում ձևավորված օրակարգը ներկայացնում եմ ձեր դատին.
Արցախյան հիմնախնդիր, արտաքին քաղաքականություն
Արցախի անվտանգություն և պաշտպանություն
Մայր Հայրենիքի հետ ավելի սերտ և փոխհամաձայնեցված քաղաքականության իրականացում բոլոր ոլորտներում
Սփյուռքի հետ նոր որակի հարաբերությունների կառուցում
Արցախի սոցիալ-տնտեսական զարգացում
Արցախի ներքին կայունություն և միասնություն
Ուրախ եմ, որ գաղափարակից ընկերներիս կողմից առաջին հերթին գնահատվել է երկրի շահը՝ արդյունքում ինձ տրամադրելով լայն լիազորությունների մանդատ՝ շարունակելու մեր հետագա քննարկումները»: