22/04/2020 14:45
Լավրովի հայտարարության շուրջ հակասությունները չեն փարատվում. Արման Աբովյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ասում են՝ գոյություն ունեն տարբեր թեզեր, որոնք կարող են որոշակի հիմք հանդիսանալ: Բայց ինչի՞ հիմք հանդիսանալ՝ փաստացի պատրաստ փաստաթղթի՞, թե՞ սա ոոշակի բանակցային պրոցես է, որը վերջնական փաստաթուղթ չի ենթադրում, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
«Աշխարհաքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր ընթացք պետք է պարտադիր վերլուծվի՝ հաշվի առնելով բոլոր իրողությունները: Մենք ունենք հայտարարություն և ունենք արձագանք: Երբ հարց են տալիս՝ փաստաթուղթ կա՞, ես չեմ կարող ասել՝ կա, թե՝ ոչ: Իմ ենթադրությունը հետևյալն է՝ այո, գնում է ընթացք: Պետք է գոնե դրույթներն ընդհանուր առմամբ բացել», - ասաց պատգամավորը:
Արման Աբովյանի խոսքով՝ այսօր առկա հակասությունները չեն փարատվում:
«Կետերի մասին ավելի հստակ և բաց հայտարարություններ պետք է լինեն: Հստակ պահանջվում է ասել, որ մենք, օրինակ, փուլային տարբերակ կամ ազատագրված տարածքների խնդիր չենք քննարկում», - ասաց նա: