22/04/2020 14:19
Իսկ գուցե խնդիրը «սեղան» բառի ձեր ընկալման մեջ է. նայեք՝ կարևորը վերջում չդառնա զոհասեղան. Արփինե Հովհաննիսյան
Քվեարկության կոճակներ շփոթող անձը նման մի բանում մեղադրում է առաջատար դիվանագետ Լավրովին, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
«Իսկ գու՞ցե խնդիրը «սեղան» բառի ձեր ընկալման մեջ է, աղջիկներ և տղաներ։ Ասենք, ոչ թե բանակցությունների սեղանի վրա է փուլային տարբերակը, այլ կիրթ մարդու հետ սուրճի սեղանի կամ թեյի սեղանի կամ ասենք՝ գրասեղանի։ Նայեք՝ կարևորը վերջում չդառնա զոհասեղանի։ Հազարավոր անիմաստ ու տգետ մտքերի փոխարեն պետք է ասել, որ փուլային տարբերակը հայկական կողմի համար անընդունելի է ու վերջ», - գրել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք՝ 2019 թ. հունիսին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ տեխնիկական պատճառով դեմ է քվեարկել Ռուսաստանի՝ ԵԽԽՎ աշխատանքներին վերադառնալուն:
Այսօր Ռուբինյանն՝ անդրադառանալով երեկ ԼՂ համակարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն, ասել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարն «իր դիրքորոշումը կամ ընկալումն է հայտնել»։
«Փաստաթուղթ չկա բանակցային սեղանին, թե ինչ է քննարկվում՝ բազմիցս հայտարարվել է վարչապետի կողմից», - նշել է նա։