22/04/2020 18:35
Պաշտպանության բանակը ներկայացրել է նախօրեին խոցված ադրբեջանական անօդաչուի լուսանկարները
Արցախի Պաշտպանության բանակը ներկայացրել է նախօրեին խոցված ադրբեջանական անօդաչուի լուսանկարները:
«Ձեզ ենք ներկայացնում ապրիլի 21-ին՝ ժամը 13:07-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խոցված անօդաչու թռչող սարքի մնացորդների լուսանկարները», - ասված է ՊԲ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ադրբեջանական անօդաչուն խախտել էր Արցախի Հանրապետության օդային սահմանը: