23/04/2020 14:58
Վարչապետն Արմեն Գրիգորյանին գործուղում է Արցախ. վերադառնալուն պես կներկայացվի հաշվետվություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմաբ՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2020 թվականի ապրիլի 27-28-ը ներառյալ կգործուղվի Արցախի Հանրապետություն։
Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության վարչապետին պետք է ներկայացնի Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: