10 առաջարկ կառավարությանը, որոնցից շատերը պետք է գործարկել անհապաղ. Ռոբերտ Հարությունյան

26/04/2020 17:51

10 առաջարկ կառավարությանը, որոնցից շատերը պետք է գործարկել անհապաղ. Ռոբերտ Հարությունյան


Ներկայացնում ենք տնտեսական գիտությունների թեկնածու Ռոբերտ Հարությունյանի հոդվածը. 

«Նոր կորոնավիրուսի համաճարակը բավականին մեծ վնասներ է պատճառում և դեռևս կպատճառի Հայաստանի տնտեսությանը: Մեծ են վնասները նաև թեթև արդյունաբերության ոլորտում, որտեղ համաձայն պաշտոնական վիճակագրական տվյալների 2019 թվականի դեկտեմբերի դրությամբ ունեցել ենք մոտ 200 ընկերություններ, որոնք նախորդ տարվա ընթացքում իրականացրել են մոտ 31,4 մլրդ դրամի արտադրություն, որը գրեթե ամբողջությամբ սպառվել է, այդ թվում՝ մոտ 10,7 մլրդ դրամի չափով արտադրությունը սպառվել է ԵԱՏՄ երկրներում, մոտ 9,1 մլրդ դրամի չափով՝ այլ երկրներում և մոտ 11,2 մլրդ դրամի չափով՝ տեղական շուկայում: Ոլորտում գրանցված է ավելի քան 8000 աշխատող, որոնց հիմնական զանգվածը կանայք են:

Համաճարակի և հատկապես կարանտինի պայմաններում մեր ընկերություններից շատերը ստիպված դադարեցնել են աշխատանքները, որի հետևանքով կրում են մեծ վնասներ՝ կապված աշխատավարձերի, հարկերի, վարձակալությունների վճարումների, ինչպես նաև մինչև կարանտինը կնքված պայմանագրային պարտավորությունների կատարման ուշացումների կամ անհնարինության հետ: Որոշ ընկերությունների մոտ բավականին մեծ վնասներ է առաջացրել ռուսական ռուբլու վերջին արժեզրկումը, որի հետեևանքով ոլորտի կրած վնասները գնահատվում են ավելի քան 150 մլն դրամ:

Վերոնշյալի հետևանքով, ոլորտի ընկերություններից շատերը ստիպված են լինում գնալ աշխատատեղերի կրճատման, իսկ որոշ ընկերություններ, նույնիսկ, արտադրությունների փակման: Միաժամանակ, առկա է մեծ անորոշություն, թե երբ է ավարտվելու կարանտինի ռեժիմը, ընդ որում՝ ոչ այդքան Հայաստանում, որքան արտադրանքի սպառման շուկաներում, ինչպես կփոխվի սպառողական վարքագիծը և արդյոք չեն նվազի արտահանման պատվերները, և այլ նմանատիպ խնդիրներ:

Գիտակցելով, որ ստեղծված պայմաններում Կառավարությունը հայտնվել է տնտեսության բոլոր ճյուղերում ընկերությունների կորուստների նվազեցումը հնարավորինս մեղմելուն ուղղված բարդագույն որոշումներ կայացնելու անհրաժեշտության առջև, այդուհանդերձ, հաշվի առնելով հետճգնաաժամային շրջանում և հատկապես կանանց զբաղվածության ապահովման խնդրում թեթև արդյունաբերության ընկերությունների կարևորությունը, կարծում ենք, որ ոլորտը պետք է արժանանա պետության առանձնահատուկ վերաբերմունքին:

Ելնելով վերը շարադրվածից, կարծում ենք նպատակահարմար ստորև բերված գործիքների և աջակցության ծրագրերի իրականացումը, որոնցից շատերը պետք է գործարկել անհապաղ, իսկ շատերը, նույնիսկ, կարող են կիրառվել այլ ոլորտների համար ևս:

1. Հետաձգել 2019 թվականի շահութահարկի վճարման ժամկետներն առնվազն 6 ամսով առանց տույժերի կիրառման: Չնայած այն հանգամանքի, որ 2019 թվականի շահույթը և դրանից հաշվարկվող շահութահարկը ձևավորվել է նախորդ տարի, ընկերությունները, հատկապես ֆինանսական միջոցների հասանելիության խնդիրների պարագայում, օգտագործել են ձևավորված շահույթը որպես շրջանառու միջոցներ՝ պլանավորելով ստանալ սույն թվականի մարտին և ապրիլին ընթացիկ գործունեությունից եկամուտներ և դրանց մի մասն ուղղել շահութահարկի վճարմանը: Սակայն, ավելի քան մեկ ամիս տևող տնտեսական կոլապսը, օտարերկրյա գործընկերների կողմից վճարումների ուշացումները չեն տալիս հնարավորություն վճարել հարկերը: Շահութահարկի վճարման հետաձգումը հնարավորություն կտա ընկերություններին չկուտակել նոր պարտավորություններ՝ տույժերի կամ վարկերի տեսքով, և հետագայում համեմատաբար հեշտ դուրս գալ ճգնաժամից:

2. Հետաձգել շահութահարկի մասով կանխավճարների վճարումը 2020 թվականի համար: Սա հնարավորություն կտա ընկերություններին չսառեցնել իրենց ֆինանսական միջոցները և օգտագործել դրանք շրջանառու միջոցների համալրման համար:

3. Տրամադրել մարտ և ապրիլ ամիսների համար հաշվարկված եկամտահարկի գծով արձակուրդ՝ թույլատրելով ընկերություններին չվճարել այն: Միջին աշխատավարձի 150 հազար դրամ հաշվարկային մեծության պարագայում ոլորտի մարտ-ապրիլ ամիսների եկամտահարկի գումարը, մեր հաշվարկներով, կազմում է մոտ 560 մլն դրամ: Ընկերություններից շատերը վճարել են աշխատակիցների մարտի աշխատավարձը՝ անկախ բիզնեսի չաշխատելու հանգամանքից, սակայն շատերը չունեն ամրության այնպիսի պաշար, որպեսզի կարողանան վճարել նաև ապրիլ ամսվա աշխատավարձն առանց եկամուտների ձևավորման, համենայնդեպս՝ ամբողջ ծավալով: Նույնիսկ եթե Կառավարությունը որոշում կայացնի թույլատրել թեթև արդյունաբերության ընկերությունների աշխատանքն ապրիլի 20-ից, ընկերություններից շատերը չեն աշխատի ամբողջ ծավալով, հաշվի առնելով այն փաստը, որ արտահանման շուկաները փակ են, տեղական շուկայի սպառման կետերը՝ խանութները, նույնպես չեն աշխատում: Ուստի, եկամտահարկի մասով արձակուրդի տրամադրումը լրացուցիչ խթան կդառնա ընկերությունների համար աշխատողներին աշխատանքից չազատելու և պետության սոցիալական խնդիրների բեռը չավելացնելու համար:

4. Գույքահարկի և հողի հարկի գծով տրամադրել ընկերություններին վճարման ենթակա տարեկան գումարի 50 տոկոսի չափով զեղջ:

5. Այն ընկերություններին, որոնք արտակարգ դրության շրջանում չաշխատելու պատճառով իրենց աշխատակիցներին ուղարկել են հարկադիր պարապուրդի՝ համաձայն գործող օրենքի ստանձնելով նրանց աշխատավարձի 2/3 չափով փոխհատուցման պարտավորություն, տրամադրել դրամաշնորհ՝ յուրաքանչյուր աշխատակցի կտրվածքով մինչև վճարվող գումարի 70 տոկոսը, բայց ոչ ավելի քան 100,000 դրամը: Այս գործիքը կնվազեցնի ընկերությունների ծախսերը կարանտինի ժամանակահատվածում, թույլ տալով պահպանել որոշակի կապիտալ ճգնաժամից դուրս գալու համար:

6. Տալ Արդարադատության նախարարության պաշտոնական պարզաբանումը՝ արտակարգ դրության ռեժիմը որպես ֆորսմաժոր ճանաչելու վերաբերյալ: Ներկայումս բավականին մեծ են տարակարծություններն ընկերություններում, ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ օտարերկրյա գործընկերների շրջանակներում պայմանագրային պարտավորությունների կատարման մասով և դրանց դիմաց տույժերի կիրառման տեսանկյունից: Նման պարզաբանումը հնարավորություն կտար հստակություն մցնել առկա տնտեսական վեճերում:

7. Առաջիկայում կտրուկ ավելացնել թեթև արդյունաբերության արտադրանքի պետական գնումներն՝ ընդլայնելով ձեռքբերվող տեսականին և քանակները, ինչը հնարավորություն կտա հնարավորինս մեծ քանակով ընկերություններ ներգրավվել տվյալ գործընթացում և ապահովել այդ ընկերությունների եկամուտների ոշորակի մակարդակ՝ սպառման շուկաների դեռևս փակ և անորոշ մնալու պարագայում:

8. Բնակչությանը տրամադրել տեղական ոչ պարենային արտադրանքի ձեռքբերման վաուչերներ՝ վերջիններիս սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում (կարելի է քննարկել նաև աշխատավարձերի փոխհատուցման ծրագրերի շրջանակներում մի մասի վճարումը վաուչերների տեսքով): Տվյալ վաուչերները քաղաքացիները կարող են ուղղել այդ թվում թեթև արդյունաբերության ապրանքների ձեռքբերմանը, ինչով կաջակցեն ոլորտի արտադրանքի սպառմանը ճգնաժամային իրավիճակում: Յուրաքանչյուր շահառուին հասանելի վաուչերների գումարային մեծության հաշվարկումն առանձին քննարկման առարկա կարող է լինել:

9. Իրականացնել պետական աջակցություն Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի ապրանքների առցանց վաճառքների հավելվածի ստեղծման և դրանց լոգիստիկ կենտրոնի կառուցման համար: Այս միջոցառումը հնարավորություն կտա իրականացնել վաճառքները՝ նույնիսկ փակ խանութների և շուկաների պարագայում, կնպաստի դրամական միջոցների անկանխիկ շրջանառության ծավալների մեծացմանը:

10. Վերանայել Կառավարության կողմից հաստատված աջակցության վարկային ծրագերր համապատասխանելիության չափանիշները: Հաշվի առնելով ոլորտում վաճառքների իրականացման սեզոնայնությունը և տարաժամկետ վճարումների պրակտիկան, որոնց հետևանքով ընկերությունները ժամանակ առ ժամանակ ունենում են հարկային, վարկային և այլ վճարումների ուշացումներ ու եռամսյակային կտրվածքով ոչ կայուն հոսքեր, վերջիններս փաստացի զրկվում են պետական աջակցության հայտարարված որոշ գործիքներից օգտվելու հնարավորությունից: Ուստի, Կառավարության կողմից առաջարկվող գործիքների շրջանակներում նախատեսված պահանջների համապատասխան փոփոխությունը կամ թեթևացնումը հնարավորություն կտա առավել մեծ քանակով ընկերությունների ներգրավվել տվյալ գործիքներից օգտվողների շարքում՝ էապես բարձրացնելով այդ գործիքների տնտեսական օգտակարությունը:

Առաջարկվող միջոցառումները որոշակի առումով կմեղմեն Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի ընկերությունների դժվարությունները, կնվազեցնեն նրանց վնասները և կաջակցեն ճգնաժամից դուրս գալու ընկերությունների ջանքերին:
Հուսով ենք, որ մեր առաջարկությունները կարժանանան ՀՀ Կառավարության դրական վերաբերմունքին և օպերատիվ կերպով կյանքի կկոչվեն:

Համոզված ենք, որ համավարակով պայմանավորված ճգնաժամի նոր տնտեսական իրողություններում զբաղվածության խնդրի լուծման համապետական ծրագրերում թեթև արդյունաբերության ոլորտի ընկերությունների գործունեությունն առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում»: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Այսօր, 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում Այսօր, 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ Այսօր, 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը Այսօր, 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) Այսօր, 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին Այսօր, 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից Այսօր, 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են Այսօր, 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին Այսօր, 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով Այսօր, 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը Այսօր, 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) Այսօր, 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին Այսօր, 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Այսօր, 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել Այսօր, 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում Այսօր, 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց Այսօր, 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին Այսօր, 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է Այսօր, 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) Այսօր, 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով Այսօր, 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով Այսօր, 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են Այսօր, 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով Այսօր, 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը Այսօր, 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան Այսօր, 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը Այսօր, 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին Այսօր, 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) Այսօր, 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին Այսօր, 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին Այսօր, 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում Այսօր, 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով Այսօր, 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Այսօր, 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) Այսօր, 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում Այսօր, 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին Այսօր, 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր Այսօր, 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել Այսօր, 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը Այսօր, 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն Այսօր, 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան Այսօր, 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Այսօր, 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին Այսօր, 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան Այսօր, 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով Այսօր, 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից Այսօր, 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) Այսօր, 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ Այսօր, 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել Այսօր, 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Այսօր, 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները Այսօր, 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Այսօր, 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար Այսօր, 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին Այսօր, 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին Այսօր, 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից 18/04/2024 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան 18/04/2024 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար 18/04/2024 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ 18/04/2024 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է 18/04/2024 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» 18/04/2024 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր 18/04/2024 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում 18/04/2024 19:41 Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա 18/04/2024 19:32 Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել 18/04/2024 19:21 Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն են քննարկել 18/04/2024 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում 18/04/2024 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18/04/2024 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ 18/04/2024 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր 18/04/2024 18:11 «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին 18/04/2024 17:56 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ 18/04/2024 17:41 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներին 18/04/2024 17:29 13 կգ քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության փորձ է արվել 18/04/2024 17:18 Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ 18/04/2024 17:07 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել 18/04/2024 16:55 Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով 18/04/2024 16:44 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի հետևում քաղաքական իշխանությունն է կանգնած. Փաստաբան

Տվյալ բաժնի վերջին նյութերը