30/04/2020 01:06
Ի՞նչ է տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև 2016-ին. Մի հրապարակման պատմություն (Տեսանյութ)
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր պատմական էքսկուրս է կատարել 2016 թ., ներկայացնելով իր և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպից մի դրվագ։
«2016-ին Արթուր Դանիելյանը, որը փորձում էր անդամագրվել ՔՊ-ին, իսկ ես աշխատում էի «Արարատնյուզում», բավականին կոպիտ ձևով պահանջեց, որ ես մի նյութ հեռացնեմ կայքից։ Թեև ինքը իմ աշխատատուի՝ Սարիբեկ Սուքիասյանի փեսան էր, բայց կապ չուներ կայքի հետ, ես ասացի, որ դա իր գործը չէ, ինքը պահանջեց, որ ես ներքև իջնեմ։ Նա եկել էր ինձ ծեծելու, բայց այդ փորձն իր մոտ չստացվեց, հետևեցին հայոյանքներ, ես փորձում էի նրան սթափեցնել, հետագայում ինքը ներողություն խնդրեց ինձանից իմ գործընկերների ներկայությամբ», - պատմեց Ալեն Սիմոնյանը Facebook-ի ուղիղ եթերում։
Ի պատասխան «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը Facebook-ի ուղիղ եթերում պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել 2016-ի Ապրիլյան պատերազմի օրերին։
«Արթուր Դանիելյանը գտնվում էր Արցախում, փորձում էր կամավորագրվել։ Ալեն Սիմոնյանի լրատվամիջոցը զբաղված էր նրանով, որ տարածում էր ադրբեջանական ապատեղեկատվություն։ Մի քանի անգամ խնդրվել էր հեռացնել, ինչին մերժողական պատասխան է տրվել։ Դանիելյանը վերադառնում է Արցախից, հանդիպում նրա հետ, ինչին հետևում է Ալեն Սիմոնյանի պատասխանը, որ իրեն ոչ ոք չի կարող բան ասել և տեղի է ունենում միջադեպը», - պատմեց Տեր-Նակալյանը։
Իր հերթին «Քաղաքացիական Ֆորում» ՀԿ նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախկին անդամ Մարինե Մանուչարյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, Facebook-ում գրել է.
Այ դրա համարա չռփել ու դու էդ հարցը բերել էիր կուսակցության վարչություն, որ քո խմբագրական պրոբլեմներն ու հակապետական քայլերիդ արդյունքում կերած ծեծը դատապարտենք: Ու արդյունքի չհասար: Իսկ էսօր քեզ ծափահարող ՔՊ ակտիվը էդ ժամանակ Արթուրի ձեռքն էր սեղմում ու շնորհակալություն հայտնում արածի համար, ու ափսոսանք, որ քիչա արել: