01/05/2020 11:27
Թիկունքն ամուր պահողը, երկիրը շենացնողը՝ օրնիբուն բանող մարդն է. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում մայիսմեկյան շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում ասված է.
«Սիրելի ՛ հայրենակիցներ
Հայրենիքի սահմանների անառիկության երաշխավորը Հայոց Բանակի զինվորն է, իսկ թիկունքն ամուր պահողը, երկիրը շենացնողը՝ օրնիբուն բանող, արարող մարդը: Միայն աշխատավոր ձեռքը կապահովի իր, ընտանիքի, ապա և պետության բարեկեցությունը:
Մենք շարունակելու ենք խրախուսել նոր աշխատատեղերի ստեղծման, պատշաճ աշխատավարձի ապահովման և աշխատավոր մարդու աշխատանքային շահերի պաշտպանության գործընթացը՝ որպես պետական քաղաքականության առանցքային ուղղություն:
Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ ընդունեք ջերմ շնորհավորանքներս»: