04/05/2020 15:43
2016թ. ապրիլի կրկնություն չի լինելու. ՀՀ արտգործնախարար
2016 թվականի ապրիլի կրկնություն չի լինելու, չի լինելու 1991-1994թ. կրկնություն, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մենք Արցախի հետ միմյանց շատ լավ հասկանում ենք, շատ լավ աշխատում: Սա չափազանց էական հանգամանք է, որը հնավորություն է տալիս հստակ լինել մեր մոտեցումների մեջ: Իհարկե, դեռևս չենք կարող ասել՝ ճեղքել ենք իրավիճակը: Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում պրակտիկ հարց է: Երկու տարի անց մենք դեռևս չենք կարողացել այս հարցին հանգուցալուծում տալ, բայց շարունակելու ենք», - ասաց բանախոսը: