05/05/2020 09:55
«Հրապարակ». Թիմը նրան շարունակ մղում է հաշվեհարդար տեսնել իրեն քննադատողների հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է, իշխանական էլիտան շատ ավելի անհանդուրժող է մամուլի ու լրագրողների հանդեպ, քան Նիկոլ Փաշինյանը, ով մամուլի դեմ պարբերաբար հայտարարություններ է անում և 99 տոկոսին համարում ծախված։ Թիմը նրան շարունակ մղում է հաշվեհարդար տեսնել իրեն քննադատողների հետ, փակել բոլորի բերանը, հայհոյողներին ուղղակի «սամասուդի» ենթարկել, ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել է, որ դա չեն կարող անել, քանի որ աշխարհում դա չեն հասկանա, և անգամ օրինակ է բերել Դոնալդ Թրամփին, որի հասցեին ևս հայհոյանքներ ու դաժան քննադատություն է հնչում»: