05/05/2020 10:09
«Հրապարակ». Ինչպես է անհետացել «Յուքոմի» սեփականատերը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում՝ երբ փակ են բոլոր սահմանները և իշխանությունն անգամ հիվանդների հետ շփված անձանց տեղորոշելու հնարավորություն ունի, անհետացել է «Յուքոմի» սեփականատեր Գուրգեն Խաչատրյանը։
Նրա անհետանալուց հետո ԱԱԾ-ն մի խրոխտ հաղորդագրություն տարածեց՝ ներկայացնելով, որ Խաչատրյանները մեղադրվում են ՊԵԿ նախագահի պաշտոնական դիրքի չարաշահման արդյունքում արտոնություններ վայելելու և կաշառք ստանալու համար։ Ուշագրավ է, որ նորից խոսքը գնումների մասին է. ՊԵԿ նախագահը հանձնարարել է ՀՀ ՊԵԿ-ի, և ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց «համագործակցել» «Յուքոմ»-ի հետ»: