05/05/2020 17:42
Չինաստանը բացել է երկաթուղային բեռնափոխադրումների նոր ուղի դեպի Եվրոպա
Չինաստան-Եվրոպա երկաթուղային բեռնափոխադրումների նոր ուղին, որը կապում է չինական Իու քաղաքը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի հետ, երկուշաբթի բացվել է:
Երթուղու երկարությունը 10 146 կմ է: Այն անցնում է Ղազախստանով, Ռուսաստանով և Բելառուսով: Վիլնյուսից բեռները կուղղվեն Եվրոպայի 36 երկիր, այդ թվում՝ Իսպանիա, Դանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա:
Երկաթգծի ուղղության գործարկումը դարձել է նոր հնարավորություն համավարակի պայմաններում միջազգային փոխադրումների համար: