06/05/2020 11:07
Առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք. Փաշինյան
Առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք, արդյունաբերական հոսանք է ստացել 64 մարտական դիրք, մշտական ջուր է ստացել 134 մարտական դիրք, 35 մարտական դիրքում կահավորել է մոդուլային բաղնիք, ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօրվա դրությամբ Զինված ուժերն անցնում են նոր սննդակարգի: Ժակետային զինծառայողների 74 տոկոսը արդեն սնվում է նոր սննդակարգով, մարտական դիրքերի 54 տոկոսը՝ նույնպես: Ամսի 8-ին նախատեսված է բավական շոշափելի ևս մեկ փուլ, որից հետո նոր սննդակարգով սնվող զինվորների թիվը կհասնի մոտավորապես 90 տոկոսի», - ասաց նա: