06/05/2020 11:19
Խոշոր հարկատուների կողմից այս տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե վճարված հարկերն աճել են 11.3 տոկոսով. Փաշինյան
2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.7 տոկոս, ունեցել ենք 15.3 տոկոս արդյունաբերական աճ, ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ շինարարության ոլորտում գրանցվել է 5.8, առևտրի ոլորտում՝ 6.3 տոկոս, ծառայությունների ոլորտում՝ 11.2 տոկոս աճ:
«Սպառողական գների ինդեքսը եղել է 99.9 տոկոս, ունեցել ենք գների անկում: Միջին աշխատավարձերն աճել են 10.4 տոկոսով, արտահանումը՝ 8.8 տոկոսվ: Խոշոր հարկատուների կողմից այս տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե վճարված հարկերն աճել են 11.3 տոկոսով», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հարկային եկամուտները գերակատարվել են 8.9 միլիարդ դրամով: