19/05/2020 18:00
Արթուր Դանիելյանին հրավիրել են ոստիկանություն՝ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին, բացատրություն տալու
Մայիսի 20-ին «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հրավիրվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։
«Արթուր Դանիելյանը հրավիրվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին, մեզ համար դեռևս անհայտ գործի շրջանակներում բացատրություն տալու:
Միաբանությունը հրավիրում է ԶԼՄ ներկայացուցիչներին Արթուր Դանիելյանի ասուլիսին, որը տեղի կունենա Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մասնաշենքի մուտքի մոտ՝ հարցաքննության ավարտից հետո:
Միաբանությունը ողջունում է Քրեական ոստիկանության ջանքերն ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի շրջանակներում և հույս է արտահայտում, որ քննվող գործը չի համալրի քաղաքական հետապնդումների նպատակով հարուցված քրեական գործերի ցանկը:
Միաբանությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը աջակցել բոլոր շահագրգիռ շրջանակներին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող բազմաթիվ ծայրահեղական և ահաբեկչական բնույթի հանցանքների դեմ պայքարում:
Խորը ցավով և կսկիծով պետք է արձանագրենք, որ նախկին և ներկա իշխանությունների հանցավոր անգործության և անփութության, հաճախ՝ նաև հակապետական միտում պարունակող քայլերի հետևանքով ներկայումս որևէ պատիժ չեն կրել պետական շինություններ զավթած, ոստիկաններին գնդակահարած, բժիշկներին պատանդ պահած ահաբեկիչները:
Պատիժ չեն կրել արդեն 8 ամիս շարունակ կոմայի մեջ գտնվող ՀՀ զինված ուժերի փոխգնդապետին ծեծի ենթարկած մերձիշխանական շրջանակները: Պատիժ չեն կրել երկրում սահմանադրական կարգ տապալած ու արդարադատությանը խոչընդոտած օտարերկրյա գործակալները՝ երկրի վարչապետի գլխավորությամբ:
Պատիժ չեն կրել հացադուլի հետևանքով ազատազրկման վայրում մահացած լրագրողի մահվան պատասխանատուները: Անպատիժ են սեռական փոքրամասնությունների և այլ հոգեկան շեղումներ ունեցող մարդկանց հանցագործությունները: Պատիժ չեն կրել առևանգման փորձ կատարած օտարերկրյա գործակալական ցանցերի խուլիգանախմբերը:
Պատիժ չեն կրել ապօրինի ձեռնարակատիրական գործունեությամբ ֆինանսավորվող ապատեղեկատվություն և ատելություն տարածող խմբերի ներկայացուցիչները:
Այս և բազմաթիվ այլ ծանրագույն հանցագործությունների բացահայտման գործում միաբանությունը պատրաստակամ է համապարփակ աջակցություն ցուցաբերել իրավապահներին:
Լիահույս ենք, որ հենց նմանատիպ հանցագործություններ բացահայտելու նպատակով է Արթուր Դանիելյանը հրավիրվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ահաբեկչության և ծայրահեղականաության դեմ պայքարի բաժին», - ասված է «Ադեկվադի» տարածած հայտարարությունում։