20/05/2020 15:18
Նիկոլ Փաշինյանը, ինչպես սատանան սխտորից, վախենում է ցանկացած ընդդիմադիր հավաքից. Աշոտյան (Տեսանյութ)
Այսօր կեսօրին բերման են ենթարկվել տասնյակ ակտիվիստներ, ինչպես «Ադեկվադ» միաբանությունից, այնպես էլ՝ այլ հասարակական նախաձեռնություններից և քաղաքական կուսակցություններից: Նրանց թվում են նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ, այդ թվում՝ կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը: Այս մասին ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Խոսել բերման ենթարկման իրավական հիմքերի մասին, ուղղակի ծիծաղելի է: Բոլորդ ապրում եք մայրաքաղաքում և տեսնում եք, որ այսպես կոչված արտակարգ դրությունը բացարձակ որևէ մեկի «վեջը չի»: Եվ ահա այս համատարած «բարդակի» դեպքում , որը կառավարույթունն ու պարետատունը չեն հաջողել կարգավորել այս երկու ամսվա ընթացքում, միայն քաղաքական ու քաղաքացիական ազատություններ են հսկվում և ճնշվում այս իշխանությունների կողմից:
Պարետատան ու կառավարության գործունեությունը կարանտինի ամբողջ ընթացքում խայտառակ է եղել: Խայտառակություն է եղել վերից վար: Դրա մասին են վկայում ամեն օր մի քանի հարյուր նոր հիվանդների մասին տեղեկությունները: Հայաստանը, ցավոք սրտի, դառնում է սև ռեկորդակիր և բացառիկ երկիր և կառավարություն, որի արտակարգ դրությունն ավելացրել է հիվանդների քանակը:
Կյանքի են կոչվում մեր ամենահոռետեսական կանխատեսումներն առ այն, որ արտակարգ դրությունը բացառապես պահպանվել է, որպեսզի ճնշվեն քաղաքացիական և քաղաքական ազատությունները: Հասկանում եք, որ Նիկոլ Փաշինյանը խուճապի մեջ է: Նրա երեկվա հիստերիկ լայվը դրա մասին էր նաև: Նա հասկանում է, որ հարյուր հազարավոր քաղաքացինրի ակնկալիքները չի բավարարել: Եվ հիմա նա, ինչպես սատանան սխտորից, վախենում է ցանկացած ընդդիմադիր հավաքից: Սա է պատճառը, որ այս առաջին իսկ դեպքով փորձում է վախեցնել մարդկանց, որպեսզի չհանդգնեն հավաքվել և դժգոհություն հայտնել: Այս կառավարությունը պատասխան է տալու, որ փոխանակ պայքարեր վիրուսի դեմ, պայքարում է մարդկանց դեմ:
Այս միջադեպի մասին տեղյակ կպահվեն նաև այն միջազգայի կառույցները, որոնց հետ ՀՀԿ-ն աշխատում է», - ասաց Արմեն Աշոտյանը: