Հայկական ընտրություն. միասնական նա՞վ, թե՞ միասնական բանտ. Վահե Հովհաննիսյան

22/05/2020 11:58

Հայկական ընտրություն. միասնական նա՞վ, թե՞ միասնական բանտ. Վահե Հովհաննիսյան


Համավարակը և դրանով պայմանավորված տնտեսական-սոցիալական՝ բոլորովին նոր իրականությունը պարտադրում են ընտրություն:

Վերջը չերևացող վարակ, հազարավոր ընտանիքներում ողբերգություններ, մահեր, հարյուր հազարավոր գործազուրկներ, հազարներով սնանկացող բիզնեսներ։ Ուրիշ էլ ի՞նչ պետք է լիներ, որ մեզ կստիպեր՝ մի պահ կանգ առնել և ընտրել մեր հետագա ընթացքը։ Նոր իրականությունն ընտրության մեծ հնարավորություն մեզ չի տալիս։ Միևնույն է՝ այլևս ոչինչ հեշտությամբ չի լինելու. մենք չորս կողմից փակ ենք։ Ընտրությունը պետք է վերաբերի երկրի ներսի մթնոլորտին և կառավարման որակին։ Եթե ավելի ընդհանրական և պատկերավոր ներկայացնենք, ապա ընտրության տարբերակներն այս սուղ պայմաններում երկուսն են՝ միասնական նավ կամ միասնական բանտ։ Երկուսն էլ փակ համակարգեր են, երկուսն էլ՝ զգալի ռիսկերով, անորոշություններով, բայց մթնոլորտի և վերջնարդյունքի առումով դրանք արմատապես տարբեր են։

Միասնական նավ

Համաշխարհային ճգնաժամի փուլում, չորս կողմից փակ լինելու պայմաններում երկիրը միասնական նավի վերափոխելու կոնցեպցիայի  հիմքում ընկած է, նախ, կարևորագույն իրողության ընկալումը. աշխարհը փակ է,  յուրաքանչյուրը զբաղված է իր խնդիրներով, և Հայաստանի միակ հույսն իր ներքին ռեսուրսներն են՝ նյութական, մարդկային, ինտելեկտուալ, գործարար, նորարարական և այլն։ Երկրորդ քայլով պետք է ձևավորվեն մեխանիզմները, որոնցով հնարավոր կլինի մոբիլիզացնել ողջ ներքին պոտենցիալը և ուղղել այն գործնական խնդիրների լուծմանը։

Միասնական նավի առանցքը, իհարկե, նավի ներսում տիրող մթնոլորտն է։ Իշխանության ջանքերը պետք է ուղղվեին նախ և առաջ երկրի ներսում համերաշխության և աշխատանքի մթնոլորտ ստեղծելուն։ Մեր իրականությունն այս պահին իսկապես շատ նման է անափ օվկիանոսում հայտնված նավի. մոտակա ափ չկա, տեսանելի ապագայում չի սպասվում,  նավի բոլոր ռեսուրսները սահմանափակ են, հիվանդությանը ու քաղցին, կարող է ամեն վայրկյան գումարվել արտաքին «փոթորիկը»։ Նման պայմաններում նավաբեկությունից խուսափելու պայմաններն են. նավի հստակ կառավարելիությունը, ներքին համերաշխությունը, յուրաքանչյուրի ջանքի և կարողության մեկտեղումը։ Նվազագույնը փետրվար ամսից իշխանությունն այս ընտրությունը պետք է առաջարկեր հասարակությանը։ Եթե սա արված լիներ, մենք կունենայինք լրիվ այլ իրականություն՝ բոլոր խնդիրներով հանդերձ։ Տապալվել է հենց այս ընտրությունը։ Տապալվել է իրական, ընթացիկ կյանքի ընտրությունը, և հիմա խոսել 2018-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, անլուրջ է։
Հայաստանում այսօր բոլոր երեք կետերով տապալում է. «նավապետին» չեն լսում, նրա խոսքն արժեզրկված է, նա քարոզում է ագրեսիա և պառակտում, չի լսում որևէ գրագետ առաջարկություն, չի մոբիլիզացնում ռեսուրսները։

Միասնական բանտ

Ընտրության մյուս տարբերակը «միասնական բանտն» է։ Աշխարհը պատերազմական իրավիճակում է։ Տարբեր պետություններ ունեն տարբեր լրջության պետական կառույցներ, պետականության աստիճան, տարբեր ռեսուրսներ։ Այս ամենի հիման վրա յուրաքանչյուրը կազմակերպում է ճգնաժամի փուլում իր պետության կենսագործունեությունը։

Հայաստանի իշխանություններն ընտրեցին «միասնական բանտի» տարբերակը։ Սա ունի կառավարման իր որոշակի առանձնահատկությունները և մթնոլորտը։

Արտակարգ դրության պայմաններում ընդունված մի շարք օրենքները, այս շաբաթներում հարուցվող քրեական գործերը, մարդկանց գույքի վրա կալանքի զանգվածային կիրառումը, սեփականության խլմանն ուղղված քայլերը, դատարանների բեսպրեդելը, և վերջապես՝ վարչապետի կողմից իր պատկերացումների, տեսլականի հրապարակային ներկայացումը, բոլոր առաջարկների արհամարհումը վկայում են իշխանությունների ընտրության մասին՝ Հայաստանը վերածել, պայմանականորեն ասած, միասնական բանտի։

Ուզում եմ շեշտել մի կարևոր բան. այս նոր համապետական բանտում  կալանավորի կարգավիճակում են ոչ թե նրանք, ովքեր անազատության մեջ են, կամ ում վրա քրեական գործեր են բացում, կալանքներ դնում, այլ՝ մենք բոլորս՝ Հայաստանի բոլոր քաղաքացիները, առանց բացառության, այդ թվում՝ կառավարողները՝ «բանտի ադմինիստրացիան»։

Միայն ուժայինների վրա հենված պետության պարագայում մենք չենք կարողանալու դիմակայել մարտահրավերներին։ Ապացույցը համավարակի դեմ պայքարն է։ Նրանք, ում ձեռքերում են լծակները, տապալեցին գործը։ Գինը՝ մեծ թվով հիվանդներ, մահեր, ողբերգություններ, գերլարված պայմաններում աշխատող բժշկական համակարգ։ Բանտի կոնցեպցիան ենթադրում է խոշոր տապալումներ սոցիալական ոլորտում, տնտեսության մեջ, քրեածին իրավիճակի զսպման համակարգում, արտաքին հարաբերություններում, այլ տիպի բարքեր, արժեքներ՝ այն, ինչին մենք առնչվում ենք հիմա, և առնչվելու ենք առաջիկայում շատ ավելի սուր։

Սրան զուգահեռ՝ բանտապետը կորցնում է իր հեղինակությունը։ Հենց այդ պատճառով՝ հրապարակային հարձակման է ենթարկում իր կիսահակառակորդներին՝ ցույց տալու, որ կա՛մ, որ ուժե՛ղ եմ։

Կարճաժամկետ փուլում իրավապահներով, դատարաններով, հրոսակներով կարելի է վախի և պսևդոկառավարելիության մթնոլորտ ստեղծել։ Բայց դա ամեն վայրկյան մոտեցնում է համակարգի փլուզումը։ Համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ են բանտերում, բանտ-պետություններում բունտերի, զանգվածային ընդվզումների, անկառավարելի վիճակների դեպքերը՝ հետագա դրամատիկ զարգացումներով։ Միասնական բանտի գաղափարախոսները և կամակատար օժանդակողները սա պետք է շատ լավ հասկանան։

«Բանտի ադմինիստրացիայի» երեկվա արտագնա խնջույքը դիտարժան էր։  Ցուցադրաբար անել այն, ինչը դու ժողովրդին կոչ ես անում՝ չանել, խախտել բոլոր այն նորմերը, ինչի համար դու պատժում ես ժողովրդին։ Ինչքան պետք է կտրված լինել իրականությունից՝ այդ լուսանկարներն անձամբ տարածելու համար։

Մեզ պարտադրում են բանտ, որտեղ չկա ոչ օրենք, ոչ հեղինակություն։ Ադմինիստրացիան ինքը խախտում է բոլոր օրենքները։ Իրենք իրենց անսահմանափակ, ցանկացած պահի տեստավորվում են, իսկ ժողովրդի համար տեստ չկա, իրենք ցանկացած պահի, երբ մտքներով անցնում է,  ինքնամեկուսանում են պետական ամառանոցներում, իրենք ընդունում են օրենք՝ դիմակ չկրելը պատժելու մասին, և հենց իրենք այդ կանոնը ցուցադրաբար չեն պահում։ Առավոտյան խոսել երկրում առաջիկայում հնարավոր հազարավոր մահերի մասին, իսկ երեկոյան խնջույք անել՝ բոլոր նորմերը խախտելո՞վ։ Բանտում այս պահին չկա հեղինակություն, որի խոսքը կլսեն, որի հորդորով կփրկվեն։ Երկու տարի բոլոր պոտենցիալ հեղինակություններին համառորեն վարկաբեկելուց հետո այսպես էլ պիտի լիներ։
Ուրեմն խնդիրը հետևյալն է՝ բնական ընտրությամբ, պայքարի, կամային և ինտելեկտուալ հատկանիշներով ձեռք բերել լիդեր (լիդերներ),  հեղինակություն (հեղինակություններ) և ինքնակազմակերպման ճանապարհով փրկվել աղետից։
                         
Լավատեսության աղբյուրը

Լավ հասկանալով, որ իրավիճակն իր երեք հիմնական թեմաներով խիստ ռիսկային է՝ համավարակ, սոցիալական խնդիրներ, պատերազմի վտանգ, այնուհանդերձ՝ մենք անհուսության փոսում չենք, չենք հասել անդառնալիության կետին։ Լավատեսության միակ ռեալ աղբյուրը փոխարկելիության հնարավորությունն է. մենք առայժմ կարող ենք պետական բանտից վերափոխվել միասնական նավի։ Դա կբերի աներևակայելի չափերի նոր ռեսուրների ի հայտ գալուն, դա կբերի բոլոր ունակ մարդկանց կարողությունների մեկտեղմանը, երկրի ներսում իրար հարգելու մթնոլորտի հաստատմանը։ Նման պայմաններում հնարավոր կլինի կանգնեցնել համավարակը, աշխուժացնել տնտեսությունը և խուսափել պատերազմից։

Նոր, սոլիդ կառավարության ձևավորման մեխանիզմը հարցի տեխնիկական կողմն է, և դրա վրա պետք չէ սևեռվել։ Կարևորը գաղափարի գիտակցումն է՝ իշխող ուժի, խորհրդարանական ուժերի և հանրային ակտիվ շրջանակների կողմից։ Կա ներկայի իշխանություն, կար անցյալի իշխանություն, մենք պետք է ձևավորենք ապագայի իշխանությունը։ Սա է խնդիրը։

Շարունակելի

Հեղինակ՝ Վահե Հովհաննիսյան, «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10/08/2020 22:25 Մինսկում ցույցերը ցրելու ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել. լրագրող է վիրավորվել 10/08/2020 22:03 Լիբանանի վարչապետը պաշտոնապես հայտարարել է կառավարության հրաժարականի մասին 10/08/2020 21:55 Հակամարտության մակարդակն աճել է շատ առումներով․ դա կորուստ է Ադրբեջանի և Հայաստանի համար․ Բոլթոն 10/08/2020 21:36 Մարդիկ չպետք հավատան նրան, որ Սորոսն ԱՄՆ պաշտոնական քաղաքականությունն է ներկայացնում․ Բոլթոն 10/08/2020 21:28 2018-ին Սերժ Սարգսյանն ինձ ասաց՝ «գիտեմ, Վովա, լավ կանցկացնես օպերացիան, բայց ոչ մի իշխանություն չարժի, որ գեթ մեկը զոհվի». Նախկին ոստիկանապետ (Para TV) 10/08/2020 21:19 Էրդողանը հետևում է իսլամականացման օրակարգին և դա վնաս է հասցնում մեր հարաբերություններին․ Բոլթոն 10/08/2020 21:02 Եթե նույնիսկ ինձ ձերբակալեն կամ գնդակահարեն, ես զոհի կերպար չեմ կարող ընդունել. Գասպարյան (Para TV) 10/08/2020 20:39 Նրանք չեն հասկանում, որ սա փոքր երկիր է, որ իրենք արդեն գժուկներ չեն, լուրջ գժեր են դառել․ Վլադիմիր Գասպարյան (Para TV) 10/08/2020 20:34 Այսպիսի քայլ անում են սադրելու համար և դա հասկանալով՝ սադրանքի չեմ գնացել. Վլադիմիր Գասպարյանը՝ «Ազատություն» ռ/կ լրագրողների հետ միջադեպի մասին (Para TV) 10/08/2020 20:14 Լրագրողական կազմակերպություններ պահանջում են պատասխանատվության ենթարկել Վլադիմիր Գասպարյանին 10/08/2020 20:08 Նոր ոստիկանապետը կհաջողի, եթե չկրկնի նախկինների սխալները․ Վլադիմիր Գասպարյան (Para TV) 10/08/2020 19:55 Լիբանանի կառավարությունը որոշել է հրաժարական տալ 10/08/2020 19:39 «Մեր բարի, քնքուշ, պրպտող ու հոգատար աղջիկ». Արմեն Մարությանի՝ ավտովթարի հետևանքով մահացած դուստրը խմբավար էր 10/08/2020 19:29 Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ 10/08/2020 19:00 Հրազդանում, Աբովյանում և Ծաղկաձորում իրականացվել է ՃՈ ուժեղացված ծառայություն 10/08/2020 18:51 Սյունիք գյուղի մոտակայքում այրվել է խոտածածկ տարածք․ հրդեհաշիջմանը մասնակցել է 39 փրկարար 10/08/2020 18:36 Նավթի համաշխարհային գներն աճում են 10/08/2020 18:26 Գորիսում կասեցվել է 7 հյուրանոցի գործունեություն 10/08/2020 18:08 Օգոստոսի 1-10-ն ԱԻՆ-ը կատարել է 11 237 վարակազերծում 10/08/2020 17:50 Հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 15-ից 10/08/2020 17:45 Նիկոլ Փաշինյանը վերընրտվելու կապակցությամբ շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին 10/08/2020 17:30 Աստղիկ ԲԿ-ում առողջացել է կորոնավիրուսով վարակված 250 հիվանդ. կենտրոնը վերադառնում է իր բնականոն աշխատանքին 10/08/2020 17:11 Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն 10/08/2020 16:50 Էջմիածին քաղաքի 49-ամյա բնակիչը, ինքնիրավչությանն օժանդակելով, էական վնաս է պատճառել համաքաղաքացուն 10/08/2020 16:38 Դատարանը վերահաստատել է Լևոն Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը. ԱԱԾ 10/08/2020 16:27 Արայիկ Հարությունյանի և իմքայլական պատգամավորների հանդիպումը չկայացավ 10/08/2020 16:23 Հոնկոնգում ձերբակալել են մեդիամագնատ Ջիմմի Լային 10/08/2020 16:01 Քաղաքացին ընկել է լիճը 10/08/2020 15:45 Արարատի մարզի բնակիչը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով 10/08/2020 15:31 Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ 10/08/2020 15:16 Սփյուռքի հետ աշխատանքներում իրական օրակարգ ու գործողությունների ծրագիր պաշտոնական Երևանն այսօր չունի 10/08/2020 15:00 ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ. Մեդիա պաշտպան 10/08/2020 14:44 Կոռուպցիոն առերևույթ չարաշահումներ՝ Զոլաքարի համայնքապետարանում. հարուցվել է քրեական գործ 10/08/2020 14:30 ՀՀ Կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը. Գագիկ Խաչատրյանը բուժում չի ստացել. Փաստաբանական թիմ 10/08/2020 14:24 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 70 մարդ է մահացել 10/08/2020 14:18 Վերջին 3 օրում ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 157 դեպք 10/08/2020 14:12 Ռուս փրկարարները Բեյրութում փլատակների տակից դուրս են բերել ութ զոհի դի 10/08/2020 14:09 Անձնական օգտագործման դեղեր հնարավոր կլինի ստանալ փոստով 10/08/2020 14:03 Իրավապաշտպանները հայտարարել են Մինսկում բողոքի ցույցերի ընթացքում 213 մարդ է ձերբակալվել 10/08/2020 13:57 ԱՊՀ դիտորդները հայտարարել են, որ Բելառուսում ընտրությունները համապատասխանել են երկրի օրենսդրությանը 10/08/2020 13:43 ՊԵԿ-ն ուժեղացված հսկողություն է իրականացնում ՀԴՄ կիրառման կանոնների խախտման բացահայտման ուղղությամբ 10/08/2020 13:35 Գազամատակարարման պլանային ընդհատումներ՝ Սևան քաղաքում և Վերին Գետաշեն գյուղում 10/08/2020 13:31 Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին 10/08/2020 13:26 Լուկաշենկոն հայտարարել է, որ քաղաքականության առաջնահերթությունը պետք է լինեն մարդիկ 10/08/2020 13:21 ՏՄՊՊՀ-ն տուգանք է կիրառել «Ալեքս Հոլդինգ»-ի նկատմամբ շաքարավազի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար 10/08/2020 13:09 Տիգրան Եսայանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից 10/08/2020 13:01 Սպասվում է առանց տեղումների եղանակ 10/08/2020 12:55 ՉԺՀ-ի ԱԳՆ-ն հայտարարել է ամերիկացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին 10/08/2020 12:45 Վարչապետ Փաշինյանը կրում է ուղիղ պատասխանատվություն համաճարակի դեմ պայքարի տապալման համար. Մարինե Սուքիասյան 10/08/2020 12:32 ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 575 դեպք, որից 318-ը՝ արտակարգ, արձանագրվել է 20 մահ 10/08/2020 12:25 Կոտայքի մարզի Զովունի գյուղի գազամատակարարումը օգոստոսի 11-ին մի քանի ժամով կդադարեցվի 10/08/2020 12:20 Էդմոն Մարուքյանը Հայաստան վերադառնալ չկարողացող քաղաքացիների թոշակի հարցով դիմել է վարչապետին 10/08/2020 12:11 ԱԱԾ-ն բացահայտել է Սևանա լճից շուրջ 127 տոննա ձկների ապօրինի արդյունահանման՝ տարիներ շարունակ մշակված և գործող հանցավոր սխեմա (Տեսանյութ) 10/08/2020 12:03 Սննդի անվտանգություն․ զարգացման հեռանկարները Հայաստանում Եվրոպական միության «EU4Business» ծրագրի հետ 10/08/2020 11:56 Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը 10/08/2020 11:49 Սևրի պայմանագիրը պատմական փաստ է. այն մնում է այդպիսին մինչ այսօր. վարչապետ 10/08/2020 11:42 Հոգեբուժական կազմակերպություն այցելուների մուտքի ժամանակ ջերմաչափման գործընթացը պատշաճ չի իրականացվում․ ՄԻՊ 10/08/2020 11:36 Անթույլատրելի է ժողովրդի անունից ցանկացած ընդերքօգտագործողի աշխատանքների խոչընդոտումը. Հանքագործների և մետալուրգների միություն 10/08/2020 11:30 Կորոնավիրուսային վարակի կանխման լրացուցիչ միջոցառումեր 10/08/2020 11:20 Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է գրանցվել 10/08/2020 11:15 Աշխարհում COVID-19-ի դրական դրական պատասխանով թեստերի քանակը գերազանցել է 20 միլիոնը 10/08/2020 11:08 Բեյրութում ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը (Տեսանյութ) 10/08/2020 11:01 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք, մահացել է 5 մարդ 10/08/2020 11:00 Լոռու մարզում 108%-ով ավելացել են դատարան ուղարկված քրեական գործերը, 42%-ով՝ կոռուպցիոն գործերով բացահայտված պետությանը պատճառված վնասները 10/08/2020 10:54 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՊՆ N զորամաս (Տեսանյութ) 10/08/2020 10:48 Մինսկում բողոքի ցույցերի ժամանակ մարդ է զոհվել 10/08/2020 10:42 Վաղվանից կմեկնարկեն Ընտրական օրենսգրքի հանրային քննարկումները 10/08/2020 10:34 Լուկաշենկոն ընտրությունների նախնական արդյունքներով հավաքել է 80.23% 10/08/2020 10:31 Ավտոմեքենան բախվել է ծառին և հայտնվել ձորում. կա երկու տուժած 10/08/2020 10:23 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում 10/08/2020 10:17 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1250-ի 10/08/2020 10:07 Պլանային ջրանջատումներ՝ Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում 10/08/2020 10:04 Բելառուսցի իրավապաշտպանները հայտնել են 80 մարդու ձերբակալության մասին 09/08/2020 14:24 Վլադիմիր Գասպարյանը հայց է ներկայացնելու դատարան՝ կապված «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ 09/08/2020 10:58 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 225 նոր դեպք, մահացել է 6 մարդ 08/08/2020 15:39 Երթևեկության փոփոխություն՝ Դավիթաշեն-Աշտարակի խճուղի նոր կառուցված ավտոճանապարհին 08/08/2020 15:25 ՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է. փաստաբան 08/08/2020 15:00 Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ 08/08/2020 14:54 Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին. Մեդիա պաշտպան 08/08/2020 14:36 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 19 միլիոնը 08/08/2020 14:29 Հակառակորդն անցնող շաբաթվա ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 2800 կրակոց. ՊԲ 08/08/2020 14:20 Հայաստանի բնակչության 98%-ը հայեր են, ինչը մեծ խնդիր է գլոբալիստների համար. Արթուր Ղազինյանը՝ Զարեհ Սինանյանի հայտարարության մասին 08/08/2020 14:04 Ավստրիան Լիբանանին կհատկացնի 1 միլիոն եվրո օգնություն՝ 08/08/2020 13:56 Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկել է Սևանի հիմնախնդիրները 08/08/2020 13:43 Եվրամիությունը թարմացրել է երկրների ցանկը, որոնց համար բացելու է սահմանը 08/08/2020 13:32 Շինարարության ոլորտում պետության կողմից հայտարարված մրցույթներում կիրառվող կարգը պետք է կատարելագործվի 08/08/2020 13:21 Բնակարաններ, ավտոմեքենաներ և պարգևավճարներ. «Կորսված փողեր և հույսեր». 5-րդ ալիքի ֆիլմը 08/08/2020 13:11 Դատավոր Արա Կուբանյանը չի կալանավորվի. Pastinfo 08/08/2020 13:03 ՀՅԴ Հայաստանի կառույցն ամեն ինչ անելու է պետականությունը ամրապնդելու, անվտանգությանն ու կայուն զարգացմանն ուղղված մարտահրավերները դիմագրավելու համար 08/08/2020 12:47 Մհեր Դավիդյանցին առաջարկվել էր ընդհանուր գծով տեղակալի պաշտոնը, որն ի սկզբանե ընդունվել էր, սակայն հետագայում նա հրաժարվել է. ԱՆ պարզաբանում 08/08/2020 12:32 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 129 մարդ է մահացել 08/08/2020 12:16 Արցախի նախագահը հանդիպել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասի բնակիչների հետ 08/08/2020 12:03 Օդային աղետ՝ Հնդկաստանում. զոհերի թիվն աճում է 08/08/2020 11:54 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք 08/08/2020 11:43 Աֆրիկայում զինյալները շուկայում գնդակահարել են տասնյակ մարդկանց 08/08/2020 11:29 Իր սեփական շողքից վախեցող առողջապահության «պատասխանատուն», պիտի ազատվի այն մարդկանցից, ովքեր տեղյակ են իր «քաջագործություններից». Ուռուցքաբան 08/08/2020 11:20 Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել 08/08/2020 11:03 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 200 նոր դեպք, մահացել է 8 մարդ 08/08/2020 10:55 Իրաքի վարչապետը Սպիտակ տանը հանդիպելու է Թրամփի հետ 08/08/2020 10:52 Արցախի ՊՆ-ն պայմանագրային հիմունքներով ծառայության է հրավիրում մինչև 40 տարեկան պահեստազորայինների (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը