22/05/2020 17:37
3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն
3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ մայիսի 21-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ, հայտնում են ՊՆ-ից:
Հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի, հաջողությամբ խոցվել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները:
Ստուգվել են զինծառայողների պատրաստության մակարդակը և դաշտային պայմաններում արագ ու ճշգրիտ կողմնորոշվելու կարողությունները: