Արթուր Վանեցյան. Իշխանությունները չեն կարողանում կառավարել, երկիրը քաոսային վիճակում է. «Հրապարակ»

23/05/2020 10:23

Արթուր Վանեցյան. Իշխանությունները չեն կարողանում կառավարել, երկիրը քաոսային վիճակում է. «Հրապարակ»


ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր    Վանեցյանը հարցազրույց է տվել «Հրապարակ» օրաթերթի լրագրողներին։

- Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն ասաց, որ Դուք 2019-ին Հռոմում հանդիպել եք իրեն, գործարք եք առաջարկել։ Եղե՞լ է նման բան։

- Խոստանում եմ այդ հարցին անդրադառնալ առաջիկայում եւ մանրակրկիտ։ Հաշվի առնելով, որ ՀՔԾ-ում հարուցված է քրեական գործ,  իրավունք չունեմ հրապարակելու նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություն, ուստի այս պահին զերծ կմնամ մեկնաբանությունից։ Կարող եմ մի բան ասել․ թե՛ իրավական, թե՛ առավել եւս բարոյական տեսանկյունից գործել եմ բացառապես իմ պաշտոնեական լիազորությունների շրջանակներում։ Մնացած բոլոր հարցերին կպատասխանի քննությունը։ Հարուցված գործով որեւէ կարգավիճակ չունեմ, հարցաքննվել եմ որպես վկա։

- Ձեր՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնավարման ընթացքում քաղաքական կամ անօրինական հրահանգներ ստացե՞լ եք վերադասի կողմից։

- Առհասարակ, ճիշտ չեմ համարում բարձրաձայնել ԱԱԾ տնօրենի պաշտոնում իմ գործունեությունը։ Դա կոռեկտությունից դուրս է, եւ ես, օգտվելով առիթից, եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ երբեւիցե չեմ խոսելու այն ժամանակահատվածի մասին, երբ եղել եմ ԱԱԾ տնօրեն։ Առանց այդ էլ, կարող եմ ասել, որպես ԱԱԾ ղեկավար, բացառիկ ղեկավարներից եմ եղել, որ գործել է հրապարակային, իհարկե՝ թույլատրելիի սահմաններում։

- Հանրությանը պարզ չեղավ, թե որ պահից առաջացան Ձեր հակասությունները իշխանության հետ, ինչու թողեցիք պաշտոնը։

- Ինձ հնարավոր չէ ինչ-որ բան պարտադրել։ Ես հստակ իմացել եմ իմ լիազորությունների սահմանը եւ մշտապես գործել եմ դրանց շրջանակներում։ Թե ինչն էր հրաժարականի պատճառը, կարծում եմ՝ հրաժարականին հաջորդած 7 ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից արդեն շատ մարդկանց պարզ է դարձել, թե որն էր պատճառը։ Եթե ուշադիր ընթերցել եք իմ հրաժարականի տեքստը, որում ասում եմ՝ թող իմ հրաժարականը լինի կանգառի սթափեցնող քայլը, դա մեկնաբանվեց շատ տարբեր տեսանկյուններից։ Բայց ես ասել եմ՝ այս իշխանության մեջ վերջին մարդը չեմ եւ իմ հրաժարականով ցանկանում եմ սթափեցնել իշխանություններին, որպեսզի նրանք ուղղվեն եւ երկիրը տանեն զարգացման ճիշտ ուղով։ Իսկ այն, ինչ կատարվում եւ կատարվել է, ուղղակի անթույլատրելի է, դա ուղիղ հարված է մեր պետության հիմնասյուներին։

- Ձեր հրաժարականը «կանգառի սթափեցնող» ազդանշան դարձա՞վ։

-  Ցավոք սրտի, չեմ նկատել փոփոխություններ, եւ դա է հիմնական պատճառներից մեկը, որ այսօր քաղաքականության մեջ եմ։

- Մամուլը գրեց, որ «Հայրենիք» հիմնադրամի շուրջ համախմբվում են ԱԱԾ եւ ուժային կառույցների պաշտոնաթող սպաներ։ Արդյոք դա՞ է այն կորիզը, որ հավաքվելու է Ձեր քաղաքական ուժում։ Ի՞նչ սկզբունքով եք մարդկանց հրավիրում կուսակցություն։

- Ոչ, դա հիմնական կորիզը չէ։ Մեր շուրջը համախմբվում են տարբեր ոլորտների, մասնագիտությունների մարդիկ, այդ թվում՝ նաեւ ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Բայց ասել, թե դա է մեր նորաստեղծ քաղաքական ուժի հիմնական կորիզը, այդպես չէ։ Մենք ունենք տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, այդ թվում՝ նաեւ իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, որոնց փորձն ու վաստակը շատ կարեւորում եմ եւ ուրախ կլինեմ նրանց տեսնել մեր շարքերում։ Ինչ վերաբերում է, թե ինչ սկզբունքով ենք հրավիրում, ապա սկզբունքները երկուսն են՝ մարդկային հատկանիշները եւ պրոֆեսիոնալիզմը։ Իհարկե, շատ բարդ է գտնել լավ մարդ, որն իր ոլորտում բարձր որակի մասնագետ է, բայց, հավատացեք՝ այդպիսիները կան։

- Տեղեկություն տարածվեց, որ ձեւավորվում է Արթուր Վանեցյան- Տիգրան Ավինյան տանդեմ, դա այդպե՞ս է։

- Թրենդի մեջ պատասխանեմ՝ չեմ պատասխանի այդ հարցին։

- Որպես ԱԱԾ նախկին տնօրեն՝ ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ։

- Ցանկացած մարդ, առավել եւս՝ բարձրաստիճան պետական պաշտոնյա, պետք է իմանա իր խոսքի արժեքը։ Ցավոք, մենք չենք տեսնում, որ գործող վարչապետը գիտի իր խոսքի արժեքը։ Դա անլուրջ եւ անհավասարակշիռ հայտարարություն էր, որը միջազգային հանրության եւ մեր քաղաքացիների շրջանում տարակուսելու առիթ տվեց։

- Ի՞նչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանի վրա կա՞ն արտաքին ճնշումներ՝ նկատի ունենալով, որ Նիկոլ Փաշինյանից կան հիասթափվածներ, քանի որ նա հրաժարվեց վեթինգի գաղափարից եւ այլ ծրագրերից։

- Ես հարցի ձեւակերպման հետ համաձայն չեմ։ Կարող եմ ասել, որ այս իշխանություններն իրենց հայտարարած ցանկացած բարեփոխում կամ գործ չեն կարողանում հասցնել տրամաբանական ավարտին։ Դա խոսում է նրանց ապիկարության մասին, նրանց ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին։ Դուք մատնանշեցիք վեթինգը, ես կարող եմ ասել, որ վեթինգ չանելու հիմնական պատճառն այն է, որ նրանք ուղղակի չեն կարողանում անել դա, որովհետեւ ապաշնորհ են եւ անգրագետ։ Հավատացեք ինձ, իրենց ոչ մի բան չի խանգարում, պետք է ուղղակի փոփոխություն անելու կամք եւ փոփոխությունը կյանքի կոչելու ունակություն։ Նրանք չեն կարողանում որեւէ ոլորտում անել խորքային բարեփոխումներ, չեն կարողանում որեւէ ոլորտ նորմալ կառավարել։ Պետական կառավարման ամբողջ համակարգն այսօր քաոսի մեջ է։

- Դուք ասացիք, որ ընդդիմադիր քաղաքական ուժ եք ստեղծում, հասկանալի է, որ սկզբում լինելու եք արտախորհրդարանական ընդդիմություն, ինչպե՞ս եք գնահատում ընդդիմություն-իշխանություն այսօրվա փոխհարաբերությունները։ Արդյոք Դուք պատրա՞ստ եք խաղի նման կանոններով խաղալ։

- Մենք որեւէ դեպքում չենք հարմարվելու այսօրվա իշխանությունների կողմից թելադրվող կանոններին, որոնք ուղղակի շատ ցածր որակի են։ ՀՀ-ում այսօր քաղաքական բանավեճն իջեցվել է շրիշակից ցածր մակարդակի, եւ դրա միակ պատասխանատուն իշխանությունն է։ Նրանք են թելադրում, թե ինչպիսին պետք է լինի քաղաքական դիսկուրսը։ Անհասկանալի ելույթները, տարօրինակ պահվածքը, ոչ ադեկվատ խոսքերը եւ այլ անթույլատրելի արարքները բերել են այն իրավիճակին, որն այսօր ստեղծվել է մեր քաղաքական դաշտում։ Իհարկե, խորհրդարանական ընդդիմությունն իր գործունեության ընթացքում փորձում է չիջնել այդ մակարդակին, բայց իշխանություններն ամեն ինչ անում են, որ դիսկուրսն իջնի շատ ցածր մակարդակի, որովհետեւ իրենք մանիպուլյատիվ դաշտում շատ ուժեղ են, գրեթե պրոֆեսիոնալ են։ Այս համատեքստում ես կուզեի մի բան ասել․ քաղաքական տերմինաբանության մեջ «Պողոսի» կերպարը դրվեց շրջանառության մեջ իշխանությունների կողմից։ «Պողոսի» հավաքական կերպարը հավասարեցվեց անգրագետ, որեւէ բան չհասկացող մի մարդու, որն ապրում է Հայաստանում եւ առանց հասկանալու սատարում է գործող իշխանություններին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն իրենց փրկել է «նախկիններից»։ Ես համոզված եմ, որ առաջիկայում մարդիկ կհասկանան այս թեզը եւ դուրս կգան էյֆորիկ վիճակից։ Արդեն դուրս են գալիս։

- Ինչպե՞ս եք պատրաստվում իշխանությանը բերել կառուցողական դաշտ։ Դուք առաջարկ եք անում, առողջապահության նախարարը հեգնում է, Դուք հայտարարություն եք անում, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ գնացեք «Հայկո-Մկո» նայեք, այնտեղ պատասխանը կգտնեք։ Քաղաքական բանավեճ հնարավո՞ր է։

- Իրենք փորձում են ամեն բան անլրջացնել։

- Բայց դա ազդեցիկ է։

- Ազդեցիկ է մինչեւ այն պահը, երբ կհայտնվի մի քաղաքական ուժ, որը կկարողանա խոսել եւ բացատրել մարդկանց, որ այս ամենը կեղծ օրակարգ է եւ արվում է բացառապես իշխանությունը պահելու, մարդկանց մոլորեցնելու նպատակով։

- Դուք առաջարկ եք արել՝ հումանիտար աղետից խուսափելու համար հակաճգնաժամային կառավարություն ձեւավորել։ Ի՞նչ է դա, ո՞վ պետք է ղեկավարի։

- Երկրում ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ գործող իշխանությունները, իրականում, չեն կարողանում կառավարել, երկիրը քաոսային վիճակում է։ Փաշինյանի վերջին հայտարարությունը, թե «ապակենտրոն պայքար ենք սկսում կորոնավիրուսի դեմ», պարզ լեզվով նշանակում է՝ «ժողովուրդ ջան, մենք ձախողվեցինք, հիմա ամեն ինչի պատասխանատուն դուք եք»։ Համավարակը լակմուսի թուղթ էր՝ եղավ համավարակ, եւ մենք հասկացանք, որ երկրում չկան պրոֆեսիոնալներ, չկա համախմբվածություն, տիրում են ատելությունը եւ բաժանարար գծերը, որն ուղղակի անթույլատրելի է։ Ինչ վերաբերում է հակաճգնաժամային կառավարությանը, ապա կարծում եմ՝ Հայաստանում կան շատ անհատներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք արհեստավարժ են, հայրենասեր են եւ որոնք առանց պարգեւավճարների կարող են ծառայել իրենց հայրենիքին ու իրենց նպաստը բերել մեր հայրենիքի զարգացմանը։ Հավատացեք, առաջիկայում այս պահանջը կդառնա օրակարգային, եւ մենք կխոսենք կոնկրետ գործողությունների մասին։

- Իշխանությունները Ձեզ անընդհատ կապում են նախկինների հետ, ինչպե՞ս եք ապացուցելու, որ կապ չունեք։

- Շատ ծիծաղելի է ինձ կպցնել «նախկինների» հետ։ Ես հեղափոխությունից հետո, երբ ստանձնեցի ԱԱԾ տնօրենի պաշտոնը, նախկինների դեմ պայքարի գլխավոր սիմվոլն էի։ Արել եմ ամեն ինչ, որ հրապարակներում քաղաքացիներին տրված  խոստումներն ի կատար ածվեն։ Այն 48 միլիարդ դրամի մասին, որ կառավարությունը բարձրաձայնում է, որ կոպեկ առ կոպեկ վերադարձվել է պետբյուջե, արվել է բացառապես իմ՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում։ «Նախկին» բառն ինձ դուր չի գալիս, եկեք այդ տերմինից հրաժարվենք։ Բայց այն մարդիկ, որոնք ինձ փորձում են կապել «նախկինների» հետ, անճարությունից են դա անում եւ մանիպուլյատիվ գործիքակազմն օգտագործելով՝ փորձում են հանրությանը ցույց տալ, թե ես նախկին եմ կամ ուղղորդվում եմ նախկինների կողմից։ Այսպես կոչված «նախկինների»՝ իշխանության հետ գալու դեպքում իրենց թիվ 1 թիրախն ու թշնամին լինելու եմ ես, որովհետեւ ես եմ բոլորին քրեական հետապնդման ենթարկել, ես եմ նրանց գողացած փողերը հետ վերադարձրել պետական բյուջե եւ ես հպարտ եմ իմ կատարած աշխատանքով։ Որովհետեւ ինչի համար ժողովուրդն ընդվզել է, այդ խոստումների ամենաէֆեկտիվ մասը ես եմ արել։ Կոռուպցիայի դեմ պայքարը եղել է իմ օրոք։ 7 ամիս է, ինչ ԱԱԾ տնօրեն չեմ, ո՞ւր են բացահայտումները։ Բայց շատ կարեւոր հանգամանք կա․ եթե ուզում ենք, որ հետագայում կոռուպցիա չլինի, պետք է լինեն ինստիտուցիոնալ որոշումներ, որոնք կբացառեն կոռուպցիան։ Մենք տեսանք՝ նոր իշխանությունների մեջ բազմաթիվ մարդիկ մեղադրվեցին կոռուպցիոն հանցագործություններ կատարելու մեջ, այսինքն՝ խոսքն այն մասին է, որ չեն արվում խորքային բարեփոխումներ, եւ կոռուպցիայի դեմ պայքարը տարվում է զուտ լայվ մտնելու եւ ինչ-որ բան ասելու շրջանակներում։ Կոռուպցիայի դեմ պայքար մեզանում այսօր չի տարվում։ Ես սա ցավով եմ ասում։ Բայց իրողություն է։

- Հնարավո՞ր է այլ ուժերի՝ «նախկին», հետ համագործակցություն։

- Ասել եմ, որ կտրականապես մերժում եմ բոլոր բաժանումները, «նախկիններ», «ներկաներ»։ Քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի։ Պետք է լինի լայն կոնսոլիդացիա։ Նույն ՀՀԿ-ում եւ մյուս բոլոր քաղաքական ուժերում կան բարձր մասնագիտական հատկանիշներ ունեցող անձինք, որոնց գիտելիքները պետք է ծառայեցնել մեր հայրենիքին։ Այդ կեղծ օրակարգը, որ բերվել է քաղաքական դաշտ, պետք է մոռանալ, ջնջել եւ մարդկանց գնահատել զուտ իրենց հատկանիշներով։ Եթե մարդը հանցագործ չէ, եթե շատ սեւ պատմությունների մեջ խառնված չէ եւ ուղղակի եղել է ինչ-որ մի կուսակցության անդամ, չի կարելի միայն այդ պատճառով այդ մարդուն մերժել։ Բոլոր կարող ուժերը պետք է համախմբվեն հանուն մեր հայրենիքի եւ պետության։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:54 Վթար՝ Դիլիջանում․ կա զոհ և տուժած Այսօր, 16:42 Տեսչական մարմիններն ուժեղացնում են վերահսկողությունը Այսօր, 16:32 ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է զորամաս Այսօր, 16:23 Փակեք երկիրը 15 օրով, ժամանակը մեր դեմ է աշխատում. Ռուբեն Մխիթարյան Այսօր, 16:17 «Ոչինչ, էսօր յոլլա կեթանք». «Մեյմանդարի» շուկան վաղը փակ կլինի Այսօր, 16:06 Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է Այսօր, 16:04 Կյանքից հեռացել է կինոռեժիսոր, օպերատոր Էդուարդ Մաթևոսյանը Այսօր, 16:00 Փակեք երկիրը և ձեռնարկեք իրական՝ ոչ ձևական միջոցներ աղետը կասեցնելու նպատակով. Արման Սաղաթելյան Այսօր, 15:53 Դիմեք մեզ, մենք գիտենք հոգեբուժարանի լավ մասնագետներ․ Քրիստինե Պողոսյանն իր օգնությունն առաջարկեց ԲՀԿ գործընկերոջը Այսօր, 15:48 Քաջարանի բնակչին առևանգելու դեպքով ոստիկանության գործողություններն ի սկզբանե եղել են ոչ իրավաչափ. Կարեն Ղազարյանը Այսօր, 15:38 «Ախպեր, թող պարետը բերի իմ գումարը տա, ես հելնեմ ստուց էթամ». «Մեյմանդարի» շուկայում թեժ է Այսօր, 15:34 Որպես ԱԺ՝ պիտի նախաձեռնող լինենք ու ներգրավվենք պարետատան որոշումների կայացմանը․ Արման Բաբաջանյան Այսօր, 15:28 Վարչապետը հանձնարարել է խստագույնս վերահսկել պարետատան սահմանած կանոնների պահպանումը և զանգվածային միջոցառումների կազմակերպումը Այսօր, 15:14 Ուզում ենք ունենալ ոստիկան, որը բերման է ենթարկում ճանկռտելո՞վ, հետո էլ ասում, որ քաղաքացին մեքենայում ինքն իրեն կծե՞լ է. Զոհրաբյան Այսօր, 15:08 «Շուկան չի փակվելու ու վերջ». «մեյմանդարցիները» բողոքի ակցիա են անում Այսօր, 14:56 Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3117 նոր դեպք Այսօր, 14:32 Իրավիճակը գնալով աղետալի է դառնում. ժամանակն է, որ Նիկոլ Փաշինյանը փոփոխություններ մտցնի. Արշավիր Ղարամյան Այսօր, 14:22 Հայ սակրավորները մայիսին Սիրիայում ականազերծել են 17 471 քառակուսի մետր ականապատ տարածք Այսօր, 14:15 Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 12 վթար Այսօր, 14:00 Բուֆոնը համաձայնեցրել է պայմանագիրը «Յուվենթուսի» հետ Այսօր, 13:53 Բացահայտվել են ավտոմեքենաներից կողային հայելիներ գողանալու դեպքեր Այսօր, 13:48 Լաս-Վեգասում անկարգությունների ժամանակ կրակել են ոստիկանության աշխատակցի գլխին Այսօր, 13:40 Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 375 հազարը Այսօր, 13:33 ՀԿԵ-ն վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի աշխատանքը Այսօր, 13:25 Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 213 նոր դեպք Այսօր, 13:20 Ավարտվել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերության տնօրենի նկտմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը Այսօր, 13:13 Հերթական անգամ կանգնում ենք գազի սակագնի փոփոխության խնդրի առաջ, ինչը ՌԴ-ի կողմից ոչ բարեկամական քայլ է. Պատգամավոր Այսօր, 13:04 Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Այսօր, 12:52 Երկու մարդ է զոհվել Չիկագոյի արվարձաններում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով Այսօր, 12:46 Օրենքը երաշխավորում է ավանդի ապահովությունը, ոչ թե ասում է՝ եթե փողդ չբերես չդնես, ականջներդ կտրելու ենք․ Բագրատյան Այսօր, 12:35 Ոստիկանությունը ուժեղացված ստուգայցեր է իրականացնում Շենգավիթ վարչական շրջանում Այսօր, 12:27 Ալեքսանդր Լուկաշենկոն շուտափույթ ապաքինում է մաղթել Նիկոլ Փաշինյանին Այսօր, 12:19 Բարերար Միքայել Վարդանյանը 93 մլն դրամ է նվիրաբերել Երևանի նպաստառու ընտանիքների, հաշմանդամություն ունեցող բոլոր 468 անչափահաս երեխաներին (Տեսանյութ) Այսօր, 12:11 Վարչապետը երկու նոր նշանակում է արել Այսօր, 12:02 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ Այսօր, 11:57 Արցախի նախագահը Տոյոտա LC 200 է նվեր ստացել, սակայն աշխատանքի կգնա իր էլեկտրամոբիլով Այսօր, 11:50 «Թռչնոց բույն» որբանոց-վարժարանի սաներին փոխանցվել է «Իմ քայլը» հիմնադրամի հատկացրած աջակցություն-նվերը Այսօր, 11:44 Ներկայում ունենք 3 տրիլիոնի կարգի ավանդ. Միքայել Մելքումյան Այսօր, 11:40 Մանհեթենում ցուցարարները թալանել են խանութներ (Տեսանյութ) Այսօր, 11:33 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից դուրս է գրվել 101-ամյա կինը Այսօր, 11:25 ՊԵԿ-ը հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը Այսօր, 11:17 Ռոսատոմը մշակում է քաղցկեղի բուժման համար նոր արդյունավետ սարքավորում Այսօր, 11:16 Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 դեպք Այսօր, 11:09 Թրամփ. ԱՄՆ-ում անկարգությունները ներքին ահաբեկչության գործողություններ են Այսօր, 11:06 Նավթի համաշխարհային գներն աճում են Այսօր, 11:05 Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը Այսօր, 10:58 Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 517-ով, մահացել՝ 20 մարդ Այսօր, 10:54 Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին. Արմեն Մուրադյան Այսօր, 10:47 Ավտովթար՝ Երևան-Աբովյան ավտոճանապարհին․ կա տուժած Այսօր, 10:40 Շենգավիթում Հունիսի 1 են նշել. վարչապետն ԱԱԾ-ին հանձնարարել է զբաղվել կազմակերպիչներով (Տեսանյութ) Այսօր, 10:32 Չի բացառվում, որ նիստն ավարտելուց հետո քվեարկենք և որոշում ընդունենք այսօր ևս մեկ նիստ անելու վերաբերյալ. ԱԺ նախագահ Այսօր, 10:27 «Ներսես Երիցյանին միջանցքում չե՞ք տեսել». ԿԲ փոխնախագահը բացակայում էր նիստերի դահլիճից Այսօր, 10:24 Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան Այսօր, 10:20 Երևանի մի շարք հասցեներում լույս չի լինի Այսօր, 10:16 «Իրատես». Ավինյանը «գուժել» է՝ առաջիկայում ավելի մեծ թվով վարակակիրներ ու մահեր են լինելու Այսօր, 10:08 «Հրապարակ». ԼՀԿ-ն դիմում է գրել ԱԺ նախագահին, որ բոյկոտի օրերի բացակաները հարգելի համարվեն Այսօր, 10:05 «Իրատես». Ռուսաստանում շատ վատ են ընկալվել Արայիկ Հարությունյանի կոնսենսուսային վերջին նշանակումները Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Արտակ Դավթյանի տղան ծառայում է անպիսի զորամասում, որը սահմամամերձ չէ, բավականին «փափուկ տեղ» է համարվում Այսօր, 09:55 «Հրապարակ». Էդվարդ Նալբանդյանը հուսախաբ է արել Այսօր, 09:49 «Ժողովուրդ». Հայաստանի կրթական համակարգում անմխիթար վիճակ է Այսօր, 09:44 «Փաստ». Մեր իրականության մեջ անցած երկուսուկես ամիսը կարելի է բնութագրել որպես ծայրահեղությունների շրջան Այսօր, 09:40 «Հրապարակ». Արսեն Թորոսյանը պարետատնից պահանջում է «մեկ պատուհանի սկզբունքը» կիրառել և ղեկավարումը հանձնել իրեն 01/06/2020 20:30 Նեթանյահուն ոստիկանություն է դիմել սպանության սպառնալիքների պատճառով 01/06/2020 20:13 Ուկրաինայում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 24 հազարը 01/06/2020 20:05 Վաշինգտոնում ցուցարարներն այրել են «նախագահական եկեղեցին» 01/06/2020 19:59 Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը 01/06/2020 19:53 Twitter-ում հայտնվել է լուսանկար, որը կարող է «սպանել» Samsung սմարթֆոնները 01/06/2020 19:49 Նեպալում ավտոբուսի և բեռնատարի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով մահացել է 12 մարդ 01/06/2020 19:44 Գործարկվել է երեխաների համար նախատեսված Հանրապետության նախագահի կայքը 01/06/2020 19:35 Չինաստանում մեկնաբանել են ԱՀԿ-ի հետ ԱՄՆ հարաբերությունների խզումը 01/06/2020 19:24 Ծանր վիճակում է կորոնավիրուսով վարակված 440 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 50 քաղաքացի. նախարար 01/06/2020 19:14 Վրաստանը չի կարողանա բացել սահմանը Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների համար 01/06/2020 19:07 Բոստոնում բողոքի ցույցերի ընթացքում տուժել է 7 ոստիկան 01/06/2020 18:50 Վրաստանի վարչապետը կոչ է անում քաղաքացիներին դիմակներ կրել 01/06/2020 18:46 Մեր աղջնակին փոքրիկ «կռուասանչիկ» ենք կոչում. Ծնվել է Արևիկ Ալավերդյանի երկրորդ զավակը 01/06/2020 18:38 Առանց երկրորդ ալիքի. Իտալիայում նկատվում է կորոնավիրուսի ակտիվության անկում 01/06/2020 18:32 Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի մոտ 3000 նոր դեպք 01/06/2020 18:26 Ուժեղացված հսկողություն և մշտադիտարկումներ՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում 01/06/2020 18:12 Արարատ Միրզոյանը Երևանում ընդունել է Արցախի իր պաշտոնակցին 01/06/2020 18:10 300.1 հոդվածի հետ կապված իրավական որոշակիություն խնդիր բացարձակ չկա. Արթուր Դավթյան 01/06/2020 18:04 Ամենահաճախակի խախտումները գեղեցկության սրահներում, դեղատներում և ստոմատոլոգիական կենտրոններում են․ ԱԱՏՄ 01/06/2020 18:01 Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը 01/06/2020 17:51 ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ 01/06/2020 17:42 50 նամակ, 50 ժպիտ. Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաները պլանշետներ կստանան 01/06/2020 17:32 Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 333 նոր դեպք 01/06/2020 17:11 Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող Իրանի քաղաքացիներն իրավունք ունեն առանց արտոնագրերի մուտք գործել Հայաստան 01/06/2020 17:06 Մարմարաշեն գյուղի 17-ամյա բնակիչը կալանավորվել է 21-ամյա երիտասարդի սպանության համար 01/06/2020 16:55 Սամվել Բաբայանը մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնի առաջարկություններ Արցախի անվտանգության խորհրդի նոր կանոնադրության և կառուցվածքի վերաբերյալ 01/06/2020 16:51 Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել իշխանազանցություն, պաշտոնեական կեղծիք կատարելու և խոշոր չափերով կաշառք ստանալու համար 01/06/2020 16:48 Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շրջանակում 8923 շահառու ստացել է ընդհանուր շուրջ 1.7 մլրդ դրամ 01/06/2020 16:42 Առաջիկա օրերին մարզերում և Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 01/06/2020 16:38 «Հելթ թոն»-ը սննդային հավելում է, ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոց. ԱՆ 01/06/2020 16:35 Այսօր ԱԻՆ-ը հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել է 1168 վարակազերծում 01/06/2020 16:27 ՀՀ ՔՕ 300․1 հոդվածը սկզբունքորեն հակասահմանադրական է ու չի կարող կիրառվել. Գոռ Հովհաննիսյան 01/06/2020 16:21 Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ 01/06/2020 16:20 Հայկ Մարությանի խոսնակը կորոնավիրուսի մասին անձնական տվյալները չի մեկնաբանում 01/06/2020 16:16 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պատվիրակությանը 01/06/2020 16:10 Վարչապետ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետը 01/06/2020 15:52 Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում չկան «Փաշինյաններ» ու «Զելենսկիներ» 01/06/2020 15:47 Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Լիոն-Երևան մարդասիրական չվերթը

Տվյալ բաժնի վերջին նյութերը