Արմեն Մինասյան. Ադամանդե կրքեր

25/05/2020 18:45

Արմեն Մինասյան. Ադամանդե կրքեր


Միքայել Մինասյանի հայտնի տեսանյութից հետո ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը ներկայացված մեղադրանքը լղոզելու ու հերքելու անհաջող փորձ արեց, որին հաջորդեց Հայաստանում ադամանդագործության թեմայի միջազգայանցումը։ Խնդիրը սկսեցին քննարկել նաև սոցիալական ցանցերի ռուսական տիրույթում։ Ես խոստացել էի անդրադառնալ շատ կոնկրետ հարցերի՝ ինչո՞ւմն է Մինասյանի մեղադրանքի մեխը, և ինչո՞ւ Թունյանի մեկնաբանությունը դրա հերքումը չէ։ Ստորև ներկայացնում եմ իմ դիտարկումները, նաև հիշեցնում եմ, որ ի պատիվ իրենց՝ պատկան մարմինները չեն փորձում եղած փաստերը հերքել։

Ի՞նչ մեղադրանք է հնչեցրել Միքայել Մինասյանը

Մայիսի 15-ին Facebook սոցիալական ցանցի իր էջում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր տեսանյութ, որում հայտնել էր ադամանդագործության բնագավառում մաքսանենգ գործունեության մասին։ Մինասյանը մասնավորապես ասել էր. «Հայաստանի Հանրապետություն մաքսանենգ ճանապարհով, ներմուծվում են ադամանդներ Հնդկաստանից։ Հնդկաստանից ներմուծվում են ադամանդներ, տարվում են հայտնի 2-3 գործարաններ, որտեղ դրանք դառնում են «հայկական», որովհետև էկոնոմիկայի նախարարությունը պարտավոր է տալ ամբողջ փաթեթը փաստաթղթերի, թե ոնց դրանք դարձան հայկական։ Հայկական քվոտաներ են տալիս այդ ընկերություններին, և հայկական քվոտաների ներքո այդ հնդկական ադամանդները հայկականի տակ արտահանվում են՝ առանց մուծելու որևէ հարկ... Ըստ պետական վիճակագրության, Հայաստանը 2020-ի առաջին եռամսյակում մշակել է 20 մլրդ... որպեսզի դու կարողանաս այդ 20 մլրդ-ի ադամանդները աշխատես, ստեղծես, ինչպես ասում են՝ փոլիշ անես... ըստ միջին վիճակագրական տվյալների՝ Հայաստանում պետք է լինեն ավելի քան 1400 աշխատող։ Թիվն իրականում աննախադեպ է... Բայց հետաքրքիր բան կա, որ Հայաստանում կա գրանցված ոչ ավել, քան 400 մասնագետ։ Հետևաբար անհնարին է այդ քանակը մշակել եղած մարդկանցով... Կա ընդամենը մի թիվ, որ Հայաստանից արտահանվել է 20 մլրդի ադամանդ և ոսկի»։

Միքայել Մինասյանի ներկայացրածից կարելի է առանձնացնել հետևյալ փաստագրումները.

1.Հայաստան ներմուծվում է հնդկական ադամանդ և հայկական փաթեթավորմամբ արտահանվում է երկրից

2.Այդ իրողությունը տեսանելի է, երբ արտադրված և արտահանված ադամանդի ծավալը բաժանում ես երկրում առկա արտադրական հզորությունների վրա

3.2020 թվականի առաջին եռամսյակում ադամանդագործության ոլորտում ներգրավված է եղել 400-ից ոչ ավել մասնագետ, բայց երկիրը թողարկել ու արտահանել է 20 մլրդ-ի ադամանդ և ոսկի։

Մեր հետագա վերլուծության համար կարևոր է ուշադրություն դարձնել երկու առանցքային իրողության վրա. առաջին՝ Միքայել Մինասյանը խոսում է այստեղ և հիմա եղած խնդրի մասին, ոչ թե այն մասին, թե անցյալում ինչ է եղել, երկրորդ՝ Միքայել Մինասյանը բառացի ասում է՝ «Հայաստանից արտահանվել է 20 մլրդ-ի ադամանդ և ոսկի»։

Ի՞նչն են հերքում իշխանությունները

Միքայել Մինասյանի մեղադրանքի սպառիչ հերքում կարող էր լինել թափանցիկ տվյալների հրապարակումը։ Այդ տվյալները պետք է ցույց տային, թե Հայաստանը որքա՞ն հումք է ստացել, ո՞ր ձեռնարկություններում է հումքն անցել վերամշակում, նրանցից յուրաքանչյուրը որքա՞ն պատրաստի արտադրանք է թողարկվել, դրա ո՞ր մասն է արտահանվել, և որքան մաքսավճար է փոխանցվել պետբյուջե։ Եթե կառավարությունն այս տվյալները հրապարակեր, և դրանք համապատասխանեին արդեն իսկ եղած ցուցանիշներին, ինքնին մեղադրանքը կհերքվեր։

Սրա փոխարեն կառավարամերձ որոշ ոչ պաշտոնատար անձինք ու լրագրողներ սկսեցին Facebook-ում գրառումներ կատարել այն մասին, թե «գնացեք Նոր Հաճըն ու հարցրեք, կտեսնեք, որ այնտեղ բոլորն ադամանդագործ են»։ Քարոզչական այս գիծը բավականին խոցելի էր, որովհետև

ա/ ադամանդագործության խոշոր ձեռնարկությունն այժմ ամենևին էլ Նոր Հաճընում չէ, այլ Աբովյանում է, ու թեմայի հետագա շահարկումները կարող էին հետաքրքիր նորություններ ի հայտ բերել

բ/ Նոր Հաճընի թեմայի առաջմղումը ի վերջո կհանգեցներ եզրակացության, որ Հայաստանում ադամանդագործները գրանցված չեն, ու աշխատում են տանը։ Համաձայնեք, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում լավագույն մոտեցումը չէ։

Առաջ անցնելով ասենք, որ իշխանությունը լավագույն մոտեցումը գտավ երրորդ փորձից՝ ռուսաստանաբնակ հայտնի բլոգեր Վադիմ Գոմոսի հարցադրումներից հետո։ Վերջինս անդրադառնալով Հայաստանում ադամանդի մշակման ու արտահանման ծավալներին՝ առաջ էր քաշել թեզ, որ ադամանդագործությունը եղել է ստվերում, Նիկոլն այն «սպիտակացրել» է, ամեն ինչ նորմալ է։ Ըստ այդմ՝ իշխանության ներկայացուցիչները Գոմոսի դիտարկումը համարելով սպառիչ՝ սկսեցին պաշտպանական ամենաարդյունավետ գիծը՝ «սաղ Սերժն ա մեղավոր»։ Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանի մեղադրանքները վերաբերում են այսօր՝ Փաշինյանի օրոք, տեղ գտած խնդիրներին ու նախկիններին անդրադարձ առհասարակ չկա։

Ի դեպ, եթե իշխանություններն ունեն փաստեր, կարող են գործեր հարուցել, պատժել, բռնագանձել և անել այն ամենն, ինչ խոստացել են, բայց ընդունենք, որ քանի դեռ դա չի արվել, համարում ենք, որ նման բան չկա, ինչպես որ չկա Մինասյանի մեղադրանքի որևէ հերքում։

Ինչո՞ւմ է սխալ Բաբկեն Թունյանը

Գործող իշխանության միակ ներկայացուցիչը, ով արձագանքել էր Մինասյանի պնդումներին, ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն էր։ Մայիսի 22-ի գրառմամբ Թունյանն ավետեց, որ «2020 թվականի առաջին եռամսյակում ՀՀ-ից արտահանվել է ոչ թե 20 մլրդ դրամի, ինչպես նշվում էր տեսանյությում, այլ մոտ 4.5 մլրդ դրամի (9.5 միլիոն դոլարի) ադամանդ։ Իմ կողմից ավելացնեմ նաև տարեկան տվյալները՝ ըստ ՄԱԿ-ի առևտրային դատաբազայի։ 2016 թվականին Հայաստանից արտահանվել է 106.3 միլիոն դոլարի ադամանդ, 2019 թվականին՝ 54.3 միլիոն դոլարի ադամանդ»։ Այս գրառմանը մեկ օր անց ես արձագանքել էի ու ներկայացրել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներ և կարծիք էի հայտնել, որ ստում է կամ Թունյանը, կամ ԱՎԾ-ն։

Իմ արձագանքի վերաբերյալ, հավանաբար, չունենալով պարզաբանումներ՝ Թունյանը նոր գրառում է կատարում՝ «Մարդը հայտարարարում է, թե ադամանդի արտահանումը կտրուկ աճել է, այս տարվա հունվար-մարտին Հայաստանից ԱՐՏԱՀԱՆՎԵԼ է 20 մլրդ դրամի ադամանդ, և որ այդ տվյալը կա ՎԻՃԿՈՄԻՏԵԻ զեկույցում... Ձեզ պարզ հարց եմ տալիս՝ կա՞ գոնե մեկ պաշտոնական տվյալ, ըստ որի՝ Հայաստանից 3 ամսում 20 միլիարդ դրամի ադամանդ է ԱՐՏԱՀԱՆՎԵԼ։ Ինչպես դուք հայտարարել եք։ Եթե կա, ցույց տվեք։ Ընդամենը մեկ հղում»։ Սրան ի պատասխան, ես զետեղում եմ ՀՀ ԱՎԾ «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՆ ԸՍՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԿՆԻՇ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ, ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ Ք. ԵՐԵՎԱՆԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ – ՄԱՐՏԻՆ» զեկույցի 9-րդ էջի տեսապատճեն, որտեղ պարզ երևում է, որ երկնիշ դասակարգմամբ 32 կոդի ներքո թողարկված ապրանքի իրացումն արտերկրում կազմել է 19.5 մլրդ դրամ։

Սրանից հետո Բաբկեն Թունյանը պնդում է. «Ասենք հիմա դու ինձ վիճակագրական զեկույցները վերլուծել ես սովորեցնում))) Էն դեպքում, երբ մի քանի տարի ես եմ շատերին, էդ թվում մեզ հիմա քննադատող զլմ-ների լրագրողներին թվերի հետ աշխատել սովորեցրել։ Վերջին անգամ եմ ասում՝ մարդը հայտարարում է, թե 20 մլրդ դրամի արտահանում կա։ Թող էդ տողը ցույց տա։ Նոր հետո կանցնենք ադամանդ տաշելու նյուանսներին»։

Բաբկեն Թունյանը երեք տարբեր գրառումներում, երեք անգամ նշել է «մարդը հայտարարում է, թե 20 մլրդ դրամի արտահանում կա»։ Նա ոչ մի անգամ չի նշել, թե կոնկրետ ում հայտարարությունն է մեջբերել, բայց, եթե խոսքը Միքայել Մինասյանի մասին է, ապա լրագրողներին թվերի հետ աշխատել սովորեցրած պատգամավորը սկզբնաղբյուրը պետք է ճիշտ մեջբերեր։ Միքայել Մինասյանն իր տեսանյութում բառացի ասել է. «Հայաստանից արտահանվել է 20 մլրդ-ի ադամանդ և ոսկի»։ Չգիտես ինչու Թունյանը մոռացության է մատնել «ոսկի» բառն ու ինքն իրեն գցել մոլորության մեջ։ Մինչդեռ բերված ցուցանիշը ճիշտ և ճիշտ իմ ներկայացրած զեկույցի 32-րդ կոդով ամփոփված ապրանքատեսակներն են։

Ասել է թե, Բաբկեն Թունյանը կամ հայտարարում է, որ ինքը Միքայել Մինասյանի ասածները չի բերել ու մեկնաբանել, կամ էլ՝ հայտարարում է, որ սխալ է մեջբերել ու մեկնաբանել։

Ամեն դեպքում ամփոփենք, որ մեկ շաբաթյա որոնումներից հետո տրված մեկնաբանությունը հեղինակի խոսքը կոնտեքստից կտրելու, սխալ մեջբերելու միջոցով հերքման փորձ էր, որը փաստացի տապալվեց։ 

Որտե՞ղ է Գոմոսը սխալվում

Բաբկեն Թունյանի և իմ գրառումներն առիթն օգտագործելով՝ Վադիմ Գոմոսը ներկայացրել էր Հայաստան ներկրված, արտահանված և Հայաստանում մշակված ադամանդների ծավալներն ու հետաքրքիր հետևություն արել «...Այսինքն՝ 2019 թվականին արտահանված բոլոր կարատներն արտադրվել են Հայաստանում։ Իսկ 2016 թվականին կարատների արտահանումը երեք անգամ գերազանցել է կարատների արտադրությանը... Այժմ հարց գիտակներին՝ ո՞վ է վերարտահանում՝ նա, ով արտադրում է այնքան, որքան արտահանում է, թե նա, ով արտադրածից երեք անգամ ավելին է արտահանում»։ Վերջում Գոմոսը նաև հեգնել է. «Ուշադրություն դարձրեք, թե ինչպես Սերժ Սարգսյանի օրոք արտահանումն էականորեն գերազացնում էր արտադրությանը։ Երևում է՝ Սերժ Սարգսյանի օրհնյալ Հայաստանում ադամանդները ծառերի վրա էին աճում»։

Ինչպես արդեն նշեցի, այս գրառումը ներկայիս իշխանականները հաճույքով տարածում էին և հավանում, մոռանալով, որ թվերի հետ պետք է զգույշ լինել։

Նախ՝ սկսենք այն իրողությունից, որ անկախ Գոմոսի հետևություններից ու անցյալին ներկայացվող մեղադրանքներից, բլոգերի գրառմամբ ոչ մի կերպ չի հերքվում Միքայել Մինասյանի մեղադրանքը և չի պարզաբանվում, թե ինչպես կարող էին 400 ադամանդագործները երեք ամսում 118.5 հազար կարատ մշակել։ Մինչդեռ Մինասյանի մեղադրանքի առանցքում հենց սա էր, այլ ոչ թե արտադրության կամ արտահանման ծավալները։

Ինչ վերաբերում է բլոգերի՝ «Սերժ Սարգսյանի օրհնյալ Հայաստանում ադամանդները ծառերի վրա էին աճում» պնդմանը, ապա այն գիտակցված կամ միամիտ մոլորության արդյունք է։ Բանն այն է, որ տեխնոլոգիական ցիկլը ենթադրում է հումքի ներմուծում, Հայաստանում մշակում, ինչի արդյունքում հումքը ծավալի մի մասը կորցնում է։ Այսինքն՝ ընդհանուր արտահանման ծավալները պետք է քիչ լինեն ընդհանուր ներկրման ծավալներից։ Եթե արտահանումը բնեղեն արտահայտմամբ ավելի շատ լիներ, քան ներկրումն է, պետք էր ադամանդի ծառեր որոնել, բայց Գոմոսի հրապարակած աղյուսակից հետևում է, որ Հայաստան ավելի շատ հումք է եկել, քան պատրաստի արտադրանք է արտահանվել։ Այսինքն՝ ծառ փնտրելու կարիք չկար։ Հեգնելու՝ առավել ևս։

Գոմոսը, թեև աղյուսակում նշել է «ներմուծում/արտահանում սալդո», այդուհանդերձ դատողություններն անելիս մոռացել է հիշել ներմուծման ծավալների մասին, և քննարկումը շեղել է այլ ուղղությամբ։ Ամբողջ խնդիրն այն է, որ այո, Հայաստանը եղել է ադամանդագործության, այսպես ասենք՝ տարանցիկ ուղի, և ներկրված հումքը կամ նույնիսկ պատրաստի արտադրանքը ամբողջությամբ չի մշակվել մեր երկրում։ Դա իսկապես եղել է, և Գոմոսի հրապարակած թվերից էլ պարզ երևում է, որ գործ ունենք նաև վերաարտահանման հետ, ինչն ինքնին օրինազանցություն չէ, եթե խորքում չկան սպեկուլյատիվ սխեմաներ։ Բայց փաստենք, որ այս խնդիրը մեր քննարկման նյութի հետ կապ չունի՝ Մինասյանի մեղադրանքի հիմքում ոչ թե վերաարտահանման խնդիրն է, այլ հնդկական ադամանդը հայկականի անվան տակ իրացնելը։ Այսինքն՝ կեղծ արտադրություն ցույց տալը։

Վադիմ Գոմոսն իր գրառման տակ եղած բավականին հետաքրքիր քննարկումների ընթացքում հանգում է երկու թեզի՝ Նիկոլ Փաշինյանի օրոք ադամանդագործությունը ստվերից դուրս է եկել, դրա համար են արտադրության ծավալներն աճել, մյուսը՝ քանի որ մաքսայինը խիստ է աշխատում, տնտեսվարողներն առայժմ թաքցնում են աշխատողներին։

Որ այս երկու պնդումները հակասում եմ միմյանց, թողնենք մի կողմ։ Արձանագրենք չոր փաստերը։ Հայաստանում ադամանդագործության բնագավառում գործունեություն ծավալող 10 ձեռնարկությունների աշխատակիցների քանակը փաստացի փոփոխություն չի կրել։ Ավելին՝ ոլորտի առաջատարներից «Շողակնը» ու «Լորին» 15-20 տոկոսով կրճատել են աշխատակիցների քանակը։ Փոխարենը նորաստեղծ «Էյ Դի Էմ Դայմոնդս» ընկերությունն է սկսել ծավալվել։ Աշխատակիցների քանակի մասին մանրամասն կարելի է հետևություններ անել 1000plus.am-ի միջոցով։

Ինչ վերաբերում է երկրորդ պնդմանը, ապա Գոմոսի ենթադրությունը կառուցված է մաքսայինի բարեխիղճ լինելու կանխավարկածի վրա, և ենթադրում է ադամանդագործության ոլորտում ստվերի ծավալում։ Կանխավարկածն ինքնին կասկածի տակ է դրվել Միքայել Մինասյանի կողմից, և խնդիրն էլ հենց այդ է։ Իսկ ահա հետևությունը, թե առայժմ ստվերում են աշխատում, վստահ եմ, կհերքի նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Հեղինակ՝ Արմեն Մինասյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:27 ԵՄ-ի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմի սահմանումը տնտեսական ու անվտանգային խնդիրներ կառաջացնի Հայաստանի համար․ ՌԴ ԱԳՆ Այսօր, 17:16 Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար Այսօր, 17:04 Սամարայում օպերատիվ միջոցառումներ են․ Հայտնաբերում ու հաշվառում են ՌԴ քաղաքացիություն ստացած նախկին միգրանտներին, որոնք մինչ այս խուսափել են զինվորական հաշվառումից Այսօր, 16:51 Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը. ՔԿ Այսօր, 16:46 Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության հարցը երբեք չի քննարկվել. ՌԴ դեսպան Այսօր, 16:37 ՊԵԿ-ը կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք է բացահայտել (Տեսանյութ) Այսօր, 16:27 Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ՝ հավատալով շուկա մուտք գործելու վերաբերյալ ԵՄ խոստումներին. Ռուսաստանի ԱԳՆ Այսօր, 16:23 102-րդ ռազմաբազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Այսօր, 16:13 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Այսօր, 16:04 Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյան Այսօր, 15:53 Հայ-ռուսական հարաբերությունները դառնում են ավելի լայն հակամարտության օբյեկտ. սա շատ վտանգավոր է. Սերգեյ Կոպիրկին Այսօր, 15:51 Հայաստանի եվրաինտեգրման թեմայով Ազգային ժողովում լսումներ է հրավիրվել Այսօր, 15:48 Արագածոտնի մարզում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Այսօր, 15:41 «ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Այսօր, 15:36 Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում Այսօր, 15:27 Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «ՀայՓոստ» ազգային օպերատորի զարգացման ռազմավարության նախագիծը Այսօր, 15:19 Եթե իմանամ՝ դատավորների նկատմամբ ճնշումներ կան՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալուն ուղղված ամեն ինչ անելու եմ, չկասկածեք. դատավոր Հարությունյան Այսօր, 15:07 Լինել պինդ, հավատալ սեփական ուժերին ու արդարադատությանը. դատավոր Բախշիյանի կոչը՝ ճնշումների ենթարկվող դատավորներին Այսօր, 15:04 Ադրբեջանը երբեք չի ասել և չի էլ ասելու, որ Արցախի բնակչությունն իրավունք չունի վերադառնալու իրենց երկիր. Արա Ղազարյան (Տեսանյութ) Այսօր, 14:53 ՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր Այսօր, 14:51 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Այսօր, 14:47 Իմ դիմումի հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության կապակցությամբ. Թովմասյան Այսօր, 14:39 Նարեկ Սամսոնյանի նամակը չկարողացան հանձնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին. այն պետք է ուղարկվի էլեկտրոնային եղանակով (Տեսանյութ) Այսօր, 14:27 Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվող անձանց հարցազրույցի հրապարակումը (Տեսանյութ) Այսօր, 14:11 ԲԴԽ անդամը վստահեցնում է՝ իր նկատմամբ ճնշումներ չկան. մի քանի անգամ եղել է, որ որոշումներին դեմ է քվեարկել Այսօր, 14:05 «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենն ազատվել է աշխատանքից. ԲՏԱՆ-ից պատճառների մասին չեն խոսում Այսօր, 13:56 ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Այսօր, 13:49 Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան (Տեսանյութ) Այսօր, 13:42 Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում Այսօր, 13:32 Մինչ այս պահը Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել շուրջ 210 գերիների. 23-ը շարունակում են մնալ Բաքվում. Իրավապաշտպան (Տեսանյութ) Այսօր, 13:25 «BMW»-ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում Այսօր, 13:12 Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է Այսօր, 13:10 Չեմ ուզում վախեցնել, բայց պատերազմն իրական է, մենք ապրում ենք նախապատերազմական փուլում. Լեհաստանի վարչապետ Այսօր, 13:03 Հռոմի պապն Ավագ հինգշաբթի առաջին անգամ լվացել է 12 բանտարկյալ կանանց ոտքերը․ Լուսանկարներ Այսօր, 12:51 Հոր նկատմամբ բռնություն է գործադրել, հարևան կանանցից մեկին սպանել. 40-ամյա տղամարդուն տեղափոխել են հոգեբուժարան Այսօր, 12:49 46-ամյա Արտակ Մ.-ն հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Այսօր, 12:45 Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը խոսել է ՀՀ Աժ նախագահի հետ հանդիպման մասին Այսօր, 12:39 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Այսօր, 12:35 ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից. այլ տվյալներ էլ են շրջանառվում՝ մինչև 15 հազար. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 12:30 Թիմակիցների կողմից պահանջ կար, որ Մարությանի գլխավորությամբ նոր ուժ ստեղծվի. Կուբաթյանը՝ կուսակցության ստեղծման պահանջի, ծրագրի մասին Այսօր, 12:20 Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել Այսօր, 12:13 Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Այսօր, 12:05 Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Այսօր, 12:01 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը». Հակոբ Ղազանչյան (Տեսանյութ) Այսօր, 11:55 Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Այսօր, 11:51 Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Այսօր, 11:37 Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ «iPhone» Այսօր, 11:28 «Հիմա էլ Փաշինյանն է ընկել հայրենասերների հետևից». գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրել է իր տունը խուզարկելու մասին Այսօր, 11:21 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան Այսօր, 11:16 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Այսօր, 11:13 Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու ԱԺԲ մյուս անդամների բնակարանները Այսօր, 11:09 Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում. Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 11:00 Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու Այսօր, 10:58 Մութ ամպեր՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխին. «Կապիտալ պլյուս» ՍՊԸ տնօրենը նրա դեմ հաղորդում է ներկայացրել Այսօր, 10:54 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այսօր, 10:41 ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Այսօր, 10:37 «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Այսօր, 10:33 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Այսօր, 10:29 Տեսնում ենք Աստծո անսահման սերը մարդկանց նկատմամբ. մեր հոգին էլ պետք է նորոգվի. Ավագ ուրբաթ Այսօր, 10:19 Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 10:14 Հայաստանի կառավարության նիստում «մարդ է վատացել» և «ուշաթափվել»՝ Արցախի նախագահի հայտարարությունից. Պատգամավոր Այսօր, 10:03 «Նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր»․ դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ Այսօր, 09:54 «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Պաշտոնյային ոչ հարիր պահվածքն ազդելու է պատվավոր հյուպատոսների գործունեության վրա Այսօր, 09:45 «Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա առաջիկայում տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է 28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան 28/03/2024 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել 28/03/2024 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը 28/03/2024 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել 28/03/2024 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին 28/03/2024 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ 28/03/2024 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 28/03/2024 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է 28/03/2024 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել 28/03/2024 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները

Տվյալ բաժնի վերջին նյութերը