25/05/2020 14:26
Կրտսեր պարեկի համար մինիմալ աշխատավարձը կլինի 320 հազար դրամ
Պարեկային ծառայողների աշխատավարձերը կտատանվեն 320-600 հազար դրամի միջակայքում, ԱԺ պատշպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը՝ ներկայացնելով «Ոստիկանությունում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
«Կրտսեր պարեկի համար մինիմալ աշխատավարձը կլինի 320 հազար դրամ (հարկված՝ 237.400 դրամ), իսկ կրթության ընթացքում նոր դիմորդների համար ապահովվելու է 68 հազար դրամ կրթաթոշակ, որը ոստիկանության կրթահամալիրը հիմա էլ ապահովում է», - ասաց փոխնախարարը՝ նկատելով, որ ընդունելությունը կլինի սկսած 18 տարեկանից, տղաների համար՝ բանակում ծառայությունը պարտադիր պայման կլինի։
Նա ընդգծեց, որ ոստիկանության գործող ծառայողները, որոնք կգան ուսումնառության, նրանց դեպքում կպահպանվի նաև աշխատավարձը։
Ինչ վերաբերում է աշխատավարձի վերին շեմին, ապա փոխնախարարի խոսքով՝ դրա թիվը կազմում է շուրջ 607 հազար դրամ։
Հիշեցնենք, որ ըստ նախագծերի փաթեթի՝ նախատեսվում է ամբողջ հանրապետությունում 2021-2022 թթ․ ընթացքում անցում կատարել պարեկային ծառայության: